Երևանում պատշգամբը փլուզվել է, և կինն ընկել է 2-րդ հարկից լվացք կախելու պահին

Դիտել նաև
Նիկոլ Փաշինյանը դեպքի վայրում էր. տեսանյութ
«Աստված տա, որ կարողանանք երրորդ մարդուն փրկել». Ֆելիքս Ցոլակյանը մանրամասներ է հայտնում
Զեյթունում շենքի պայթյունից տուժած քաղաքացիներից մեկի ինքնությունը հայտնի է (լուսանկարներ)
Երևանում գազի պայթյունից կան հոսպիտալացվածներ, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Կինը շենքի 2-րդ հարկում գտնվող իրենց տան պատշգամբի փլուզման հետևանքով լվացք կախելու պահին ընկել է ցած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 26-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան փողոցում։
«Կինը Արարատյան 66 շենքի 2-րդ հարկի իրենց բնակարանի պատշգամբում լվացք կախելիս է եղել, երբ այն փլուզվել է։ Նրան առաջին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ապա շտապօգնության աշխատակիցներ տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ»,– հայտնում է կայքը։
Ներկայում պարզվում է տուժածի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով` այդ շենքում մի քանի պատշգամբ էլ կա, որոնք վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի համար, քանի որ ամեն պահի դրանք էլ կարող են փլուզվել։