Գաղափարական վակուումը Նիկոլն ու Աննան հանրությանը մատուցում են որպես ձևախեղված գաղափարաբանություն. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Նիկոլի կողմից ստեղծված «Քաղաքացու օրվա» հետ կապված մի քանի դիտարկում, թե ի՞նչ է ասում նա քաղաքացուն շուրջ 7 տարի, և թե ի՞նչի հետ գործ ունենք:

Հայաստանյան արդի ամենախորքային խնդիրներից մեկն այն է, որ գաղափարական վակուումը, որն իրականում սպանում է հանրային մտածողությունը, ներկայումս Նիկոլն ու Աննան հանրությանը մատուցում են որպես ձևախեղված գաղափարաբանություն։ Այս զույգը վերջին շրջանում տոտալ լծված են այդ գործին՝ լինի դա համայնքային հանդիպումների շարքով, թե էլիտար դահլիճներում միջինից ցածր կրթություն ունեցող լսարանների հետ կազմակերպվող պաթոսային քննարկումներով։

Ըստ էության՝ Նիկոլի և Աննայի հանրային ու քաղաքական հռետորաբանության մեջ ակնհայտ է մի բան՝ չկա որևէ ամբողջական, ինքաբավ գաղափարախոսություն։ Կա բառապաշար, կա խոսք, երբեմն նույնիսկ հուզականություն, սակայն դրանք չունեն գաղափարական հենք, արժեքային հստակություն կամ ծրագրային խորություն։ Այս դատարկությունը քողարկելու համար նրանք օգտվում են պարբերաբար կիրառվող մեխանիզմից՝ տարբեր աղբյուրներից վերցրած հատվածական մտքերի ու սիմվոլների անզգույշ օգտագործումից։ Շատ դեպքերում՝ կարելի է ասել՝ գեղեցիկ արված պլագիատներ են ստացվում։ Սակայն այդ «գեղեցկությունը» գեղարվեստական չի, այլ մանիպուլյատիվ։ Արդյունքում ստեղծվում է գաղափարաբանական մի «մոնտաժ»՝ որը ոչ թե ձևավորում է հանրային գիտակցություն, այլ մոլորեցնում է այն, ջլատում է դիմադրողականությունը։

Այս ամենի առանցքում ընկած է Նիկոլի «իրական Հայաստան» կոչվող նարատիվը։ Դա մի պեսուդոմշակութային կոնցեպտ է, որի միջոցով նա փորձում է փոխարինել հանրային հիշողության, ազգային ինքնության և քաղաքական ապագայի վերաբերյալ խոսակցությունը՝ իրեն հարմար «քարոզչական կոմպոզիցիայով»։ Սակայն այդ կոնստրուկցիան ինքն իրեն հակասող պատկերացումների կույտ է․ մի կողմից նա մերժում է ավանդական հայրենասիրական նարատիվները՝ պիտակավորելով դրանք «կործանարար», մյուս կողմից՝ հենց այդ նույն նարատիվների վրա է հիմնվում իր պոպուլիստական լեգիտիմացիայի փորձերը, երբ օրինակ՝ խոսում է 44-օրյա պատերազմի զոհաբերության ու արդարացման մասին։

Մասնավորապես նիկոլական բառապաշարը կառուցված է քաղաքական առումով շահավետ պահերից վերցված արտահայտությունների վրա։ Դիտարկենք դրանցից մի քանիսը․ «պետությունն առաջնային է, ոչ թե հայրենիքը», այս թեզի արմատները գալիս են ինստիտուցիոնալ ազգի մոդելից, սակայն այստեղ օգտագործվում է՝ հայրենիքի և պետության արհեստական հակադրության նպատակով, «հայը պարտավոր չէ զոհվել» պնդումը վերցված է ապագաղութացման դիսկուրսից, բայց գործածվում է հակահերոսական մոդելի լեգիտիմացման համար, «անցյալով չպետք է ապրել» միտքը փոխառություն պոստմոդեռն մտածողությունից, բայց Նիկոլի մոտ այն մերժում է ոչ թե կեղծ ավանդույթները, այլ հենց պատմական հիշողության կենսունակ ուժը։

Վերը շարադրված մի քանի քայլանոց կոմբինացիան արվում է բավական անկիրթ ու փնթի ձևով՝ առանց կառուցվածքային ուսմունքի, առանց ռազմավարական վեկտորի, չկա աշխարհայցք»։ Այս նույն դատարկության մեջ տեղավորվում է Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը։ Առաջին հայացքից՝ թվում է՝ սա կրթական շարժում է, բայց իրականում՝ դա քարոզչական ծխածածկույթ է՝ մտավոր քանդված պատերը փակելու համար։ Նա իրականում՝ ուսուցանում է «ստատիկ ազատություն», «անորոշ հայրենիք», «լիբերալ ֆաշիզմ»։ Աննան չի կրթում սերունդ, այլ ձևավորում է նյարդային, անինքնություն, գաղափարազուրկ ու մեկուսացված մի սերունդ, որը պարզապես «չպետք է նմանվի նախորդին»՝ թեկուզ առանց որևէ բան դառնալու։

Այս ամենի վերջնարդյունքը ոչ թե սերունդ կրթելն է, այլ՝ գաղափարազուրկ, խճճված, սեփական լեզվով մտածել անկարող հասարակություն ստեղծելը։ Հենց այստեղ հատնվում ենք մյուս փակուղում, երբ հասարակությունը չի կարող ձևակերպել իր վերլուծությունը, ինչն էլ հանգեցնում է նրան, որ նույն հանրությունը չի կարողանում պաշտպանել իր պետությունը՝ հենց այն նույն պետությունը, որը Փաշինյանը պահանջում է գերադասել հայրենիքից»։

դիտվել է 324 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է ՀՀ միգրացիոն պետական ծառայության նախկին պետ Գագիկ Եգանյանը Անկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան Ստեփան Ասատրյանը չի հանձնի Մայր Աթոռի տրամադրած բնակարանի բանալիները, ասում է՝ Մկրտիչ Սրբազանի հետ կա համաձայնություն, որ ամռանն ազատի տունը Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ Իմ հավատարմությունն ու աջակցությունն եմ հայտնում Մայր Աթոռին և Վեհափառ Հայրապետին. Տեր Հուսիկ Անի Ամիրաղյանը հաղթեց թուրք թենիսիստուհուն՝ Անթալիայում ընթացող թենիսի մրցաշարում Հայրիկիս առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար․ Վագիֆ Խաչատրյանի դուստր Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում Սա աննախադեպ խայտառակություն է․ Անդրանիկ Թևանյան (video) Մովսես Հակոբյանն ու մյուսներն անցած ճանապարհ ունի, իսկ դու ինչ ունես, որ բերանդ ես բացել (video) Տղամարդկության մասին ասածի՞ցս եք վիրավորվել․ Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը դատարանում (video) Սպասեց՝ գերիները ծայրահեղ ծանր առողջական վիճակի հասնեն, որ վերադարձնի ու․․․ պահեստազորի փոխգնդապետ (video) Սարսափելի պատկեր է. միայն իմանաք Իրանում զոհերի թիվը․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Կյանքից հեռացել է ՀՀ պետական և հասարակական գործիչ Գագիկ Եգանյանը Ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՊԵԿ պաշտոնյաներ Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի և մյուսների գործով դատախազները ներկայացրել են կասկածելի բովանդակությամբ միջնորդություն Պարգևավճարների աստղաբաշխական թիվը ցնցեց հանրությանը, իսկ գերիների վերադարձը զուսպ ուրախություն պարգևեց. Իրավապաշտպան Սրբուհի Գալյա՛ն, որ այդպես խոսում եք ձեր պարգևավճարից, հիմա այս խայտառակության մասին լսեք․ Հակոբյան (video) Ամեն օր ենք սպասել Դավիթի վերադարձին. արդեն տանն է, առողջական վիճակը լավ է. գերությունից ազատված Դավիթ Դավթյանի հայր Որքան հայ զոհ կա Իրանում Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանի Ալիջան անցակետի մեծ մասը «Վարչապե՞տ եք, թե քայլիստ, ակտիվիստ»․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Պուտինին հարցրե՞լ եք՝ ինչո՞ւ է հիբրիդային պատերազմ անում ՀՀ-ի դեմ․ Փաշինյանը «փախավ հարցից» (video) Կարոտում ենք այն շրջանը, երբ մարդու մահով չէին ուրախանում․․ Նիկոլ Փաշինյանի հույսերը և TRIPP նախագծը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։ Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am