«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը երեկ այցելեց Ազատության հրապարակ՝ վրանում ակցիա անողներին, եւ փակ քննարկումից հետո ասաց, որ առաջարկել է․ եթե որոշեն պայքարի ֆորմատը փոխել, տեղ ունեն Արցախի ներկայացուցչության շենքում։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի գլխավորությամբ մարտի 29-ից մեկնարկած պայքարի շրջանակներում, հիշեցնենք, հանրահավաք արեցին, հիմա նստացույց են անում, ոչ հրապարակային հանդիպումներ են ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, հայտարարություն են կազմել` ուղղված կառավարությանը:
Նրանց առաջարկվել է խմբեր ձեւավորել եւ այլ ֆորմատում քննարկել հարցերը՝ դադարեցնելով փողոցային պայքարը, հակառակ դեպքում, ոչինչ չեն ստանա։ Ակնհայտ է, որ արցախցիները դժվարին կացության մեջ են հայտնվել: Մի կողմից, իշխանությունը հետեւողականորեն պառակտել է նրանց․ մեզ հասած տեղեկություններով, հատկապես ակտիվ դերակատարում ունի ծնունդով արցախցի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, որը փորձել է իշխանությունների նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքը կոտրել:
Աշխատել են նաեւ Սամվել Բաբայանը, այլ իշխանամետ արցախցիներ: Եվ պայքարողները գիտակցում են, որ անհրաժեշտ է շարժումը ռեսթարթ անել` նոր ձեւաչափ մտածել։ Վրանում հենց այս մասին են խոսել: Սակայն Շահրամանյանն ասել է, որ վերջին խոսքը Խորհրդինն է լինելու, ինչ որոշում էլ կայացնեն, ինքը նրանց կողքին է։ Չի բացառվում, որ շուտով հավաքեն վրանը։ Արցախցիների ֆեյսբուքյան խմբերում երեկ նման հարցեր էին քննարկում»:
Մայիսի 23-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Մայիսի 23-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 23-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 23-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 22-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Մայիսի 22-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 22-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 21-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 21-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մայիսի 21-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը