Նիկոլ Փաշինյանի խնդիրները դրսում, ներսում ու... «ավելի ներսում»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն խնդիրներ ունի բոլոր արտաքին խաղացողների հետ կապված, ոչ միայն նրա վարկանիշն է հասել շրիշակի մակարդակի, այլև որոշակի ճաքեր կան հենց իր կուսակցության ներսում:

Նախ՝ նրա «վրայից թռան» Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, որոնք ժամանակին «Նիկոլից ավելի Նիկոլ» էին: Ընդ որում, առաջինը բավականին փորձառու քաղաքական գործիչ է և այդքան էլ միամիտ չէ, որքան կարող է թվալ: Եվ նա, փաստացի, Փաշինյանի բերած պատուհասների համար իր բաժին պատասխանատվությունից գլուխն ազատելու համար «արագի մեջ» մի կողմ քաշվեց: Հաջորդը Վիլեն Գաբրիել յանն է, որը, լինելով ՔՊ հիմնադիրներից, հատկապես վերջին շրջանում ամեն ինչ անում էր Փաշինյանից դիստանցավորվելու համար: Եվ Գյումրու «միջադեպն», ըստ էության, «հիանալի» առիթ էր նրա համար: Կան խոսակցություններ, որ հաջորդ «օղակը» կարող է լինել «Շիշ բռնող» մականունը ստացած քպական պատգամավոր Հայկ Սարգսյանը: ՔՊ-ում խոսում են, որ նա ևս Փաշինյանից դիստանցավորվելու, հեռանալու և գլուխն ազատելու ճանապարհն է բռնել:

Այս ամենը ցույց է տալիս, որ ՔՊ ներսում ամեն ինչ այնքան էլ հանդարտ չէ, ու չի բացառվում, որ արտահերթ ընտրության գնալու որոշման պարագայում, երբ վարչապետը հրաժարական ներկայացնի, «պոկվող օղակները» առաջադրեն իրենց թեկնածուին (ասենք՝ Մհեր Գրիգորյանին կամ Սուրեն Պապիկյանին) ու ձերբազատվեն Փաշինյանից՝ իրենց փրկելու համար: Չի բացառվում նաև, որ նույն այդ «օղակները» ընտրեն ընդդիմության առաջարկած թեկնածուին՝ նույն հաշվարկներով:

Ի դեպ, հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի համար լուրջ հարված էր նաև ՍԴ որոշումը՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ կապված: Ճիշտ է, արտաքուստ թվում է, թե վիճարկվող հոդվածները սահմանադրական են ճանաչվել, սակայն իրականում ՍԴ-ն այնպիսի երկու սահմանափակում է դրել, որ, ըստ էության, նշյալ օրենքի կիրառումը դնում է լուրջ կաղապարների մեջ: Խոսքն այն մասին է, որ բռնագանձման ենթակա կարող է լինել միայն այն ենթադրյալ ապօրինի գույքը, որը ձեռք է բերվել որևէ պաշտոնյայի կողմից միայն պաշտոնն ստանձնելուց հետո, և երկրորդ՝ տվյալ գույքը պետք է ուղղակիորեն կապված լինի կոնկրետ հանցանքի հետ, որի համար տվյալ անձը դատապարտվել է: Սա, ըստ էության, զգալիորեն «կապում» է իրավապահների ձեռքերը՝ անվերապահ կատարելու իշխանությունների պատվերները:

 

դիտվել է 236 անգամ
Լրահոս
Հավատարմություն Լավրովին և հակառուսական «ստրիպտիզ`» Լավրովի այցի դեմ․ Սուրեն Սուրենյանց (video) Կառուցում են այսպես․․․ ձեր արածը տեսեք՝ ինչ է․․․ (video) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Փաշինյանի վարքագծի վերաբերյալ․ Թագուհի Թովմասյան Ծծմբաթթուն լցրել է զուգընկերոջ մարմնին․ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Հերթական շոուն է, նախընտրական նպատակներով «Հրապարակ». Ի՞նչ է ասել Լավրովը Սլավոնականում ՔՊ-ն «քցեց» «Եվրաքվեին»․«Հրապարակ» ՀՀ իշխանության լռության պատճառը. զգուշացում են ստացել․ «Հրապարակ» Թոխմախի Մհերի դեմ քրեական գործը քննող դատավորին չեն թողնի այն ավարտել. կասկածներ կան. «Ժողովուրդ» Կոռումպացված ԱՆԻՖ-ի՝ 25 մլրդ դրամի ձախողումից հետո հիմա էլ 84.5 մլն դրամ է պետությունը տալիս. «Ժողովուրդ» Հուլիսն ու սեպտեմբերը ՔՊ-ում թեժ կլինեն. «Ժողովուրդ» Կանանց թաքուն պայքարը գործադիրում՝ 2026-ի ընտրություններին ընդառաջ. «Ժողովուրդ» Սա ոչ միայն բանակի, այլև պետության վախճանն է. Գարեգին Խումարյան YouTube-ում հրապարակված երկու սենսացիոն տեսանյութերը Հայաստանը ներկայացնում են որպես մահմեդական​ երկիր 5 տարի է, ինչ սահմանագոտու անվտանգության պատը նորոգում, այդպես էլ չեն նորոգում. լրագրող Աննա Հակոբյանի արշավը միջոց է՝ բնակչության հանդեպ բռնաճնշումներ սանձազերծելու համար․ Վրթանեսյան Մարդն ի՞նչ պետք է լինի, որ էս նկարները դնի ու հանրայնացնի. Սոֆյա Հովսեփյան Բաքվում շինծու դատավարության ընթացքում ցուցադրել են Դավիթ Իշխանյանի տեսագրությունը Իսրայելցի դիվանագետների սպանության մեջ կասկածվողը գործել է՞ մենակ Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին․ Պուտին Թուրքիայի ակնկալիքները Իրանի հետ այս գործարքը կարող է ավարտվել երկու ձևով «Սա խենթանոց է»։ Ֆրանսիան հարվածում է ֆոն դեր Լեյենին Ռուսաստանի պատճառով ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. Մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 23-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 23-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Մայիսի 22-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը Մայիսի 22-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 21-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 21-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am