Հայաստանը բոլոր ոլորտներում պետք է խորացնի կապերը ՌԴ-ի, Իրանի և Հնդկաստանի հետ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիան, Ադրբեջանն ու Պակիստանը նպատակ ունեն համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ և բազմակողմ կապերի ամրապնդման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է խորացնել կապերը թյուրքական պետությունների և Պակիստանի հետ։ Թեմայի հետ կապված՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նշում է, որ փաստացի Թուրքիան խորացնում է կապերը սուննիական երկրի՝ միջուկային պետություն Պակիստանի հետ. «Թուրք-պակիստանյան կապերի հիմքում ընկած են պանիսլամիստական ծրագրերը՝ Իսլամաբադը ցանկանում է խորացնել կապերը ՆԱՏՕ-ական Թուրքիայի հետ՝ տնտեսական, քաղաքական, ռազմական շահերից ելնելով։ Թուրքիայի համար Պակիստանն ելք է դեպի Հնդկական օվկիանոս և կապ է իսլամական աշխարհի հետ։

Թուրքիան և Պակիստանը վերջերս ստորագրել են 24 համաձայնագիր համագործակցության շուրջ։ Կողմերը մտադիր են երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 5 միլիարդ դոլարի»։ Մյուս կողմից, ըստ ալիքի վերլուծաբանների, Ադրբեջանը ցանկանում է մաս կազմել թուրք-պակիստանյան դաշինքի և կապող օղակ հանդիսանալ Անկարայի և Իսլամաբադի միջև. «Պակիստանը հետաքրքրված է ադրբեջանական նավթագազային ռեսուրսներով, գեոպոլիտիկ հարմար դիրքով՝ Կասպից ծով-Սև ծով միջանցքի շրջանակներում։ Իր հերթին, Ադրբեջանը զենքեր է գնում Պակիստանից, խորացնում է երկկողմ տնտեսական կապերն ու ձեռք է բերում նոր դաշնակից իսլամական աշխարհում։

Թուրքիան, Ադրբեջանն ու Պակիստանը եռակողմ ֆորմատով համատեղ զորավարժություններ են անցկացնում, և դրանք կրելու են պարբերական բնույթ։

Ադրբեջանն ու Պակիստանը վերջերս ստորագրել են բազմաթիվ պայմանագրեր էներգետիկայի, ռազմական արդյունաբերության, տուրիզմի և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Կողմերը ցանկանում են երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել տարեկան մեկ միլիարդ դոլարի»։

Իսկ ո՞րն է Հայաստանի անելիքը. «Հայաստանը պետք է խորացնի կապերը հարևան ու բարեկամ Իրանի հետ՝ երկկողմ կապերը պետք է բարձրացնել ռազմավարական դաշինքի մակարդակի։ Վերջերս հայ-իրանական համատեղ զորավարժություններ են կայացել, ինչը սթափեցնող մեսիջ էր թուրք-ադրբեջանական տանդեմին։

Իրան-ԱՄՆ բանակցությունների արդյունքում հնարավոր է Իրանից հանվեն պատժամիջոցներ, թուլանա Արևմուտք-Իրան լարվածությունը, ինչը դրական կազդի նաև հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացման վրա։

Իրանը Հայաստանի տարածքով՝ Հյուսիս-Հարավ միջանցքով կարող է դուրս գալ վրացական սևծովյան նավահանգիստներ և Եվրոպա, ինչպես նաև Վերին Լարսով՝ դեպի ՌԴ։ ՌԴ-ն և Իրանը վերջերս ստորագրեցին ռազմավարական դաշնակցային նոր պայմանագիր, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա նաև ՌԴ-ՀՀ-Իրան եռակողմ նախագծերը խթանելու համար։

Դրան զուգահեռ, ՀՀ-ն պետք է խորացնի կապերը միջուկային տերություն, հզոր տնտեսություն ունեցող Հնդկաստանի հետ։ Հնդկաստանը Պակիստանի թիվ մեկ գեոպոլիտիկ հակառակորդն է, և եթե Պակիստանը խորացնում է կապերը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, ապա Հայաստանը դրան ի հակակշիռ պետք է սերտացնի կապերը Հնդկաստանի հետ։

ՀՀ-ն զենքեր է գնում Հնդկաստանից, բայց դրան զուգահեռ պետք է միլիոնավոր ներդրումներ ներգրավել Հնդկաստանից հայկական տնտեսության մեջ։Հնդկաստանը ցանկանում է կյանքի կոչել Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան միջանցքը՝ դրանով հնդկական ապրանքները կարող են նաև Հայաստանի տարածքով ելք ունենալ դեպի Եվրոպա։

Հայ-իրանա-հնդկական կապերի խորացումն ու ռազմա-քաղաքական ու տնտեսական դաշինքը բխում է նաև Մոսկվայի շահերից, քանի որ այդ դաշինքը փակելու է Մեծ Թուրանի ճանապարհը։ Մեծ Թուրանն ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության սպառնալիք է Հայաստանի, ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի, անգամ Հնդկաստանի համար։ Հնդկաստանում չեն բնակվում թյուրքախոս ժողովուրդներ, սակայն բնակվում է կես միլիարդի հասնող մահմեդական բնակչություն, իսկ Թուրքիան պանթուրքիզմին զուգահեռ առաջ է քաշում նաև պանիսլամիստական ծրագրեր։

Այսպիսով, Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական տանդեմին և նրանց դաշնակից Պակիստանին դիմագրավելու համար ՀՀ-ն պետք է խորացնի կապերը ՌԴ-ի, Իրանի և Հնդկաստանի հետ՝ բոլոր ոլորտներում, հատկապես ռազմական և տնտեսական»։

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Փաշինյանի վարքագծի վերաբերյալ․ Թագուհի Թովմասյան Ծծմբաթթուն լցրել է զուգընկերոջ մարմնին․ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Հերթական շոուն է, նախընտրական նպատակներով «Հրապարակ». Ի՞նչ է ասել Լավրովը Սլավոնականում ՔՊ-ն «քցեց» «Եվրաքվեին»․«Հրապարակ» ՀՀ իշխանության լռության պատճառը. զգուշացում են ստացել․ «Հրապարակ» Թոխմախի Մհերի դեմ քրեական գործը քննող դատավորին չեն թողնի այն ավարտել. կասկածներ կան. «Ժողովուրդ» Կոռումպացված ԱՆԻՖ-ի՝ 25 մլրդ դրամի ձախողումից հետո հիմա էլ 84.5 մլն դրամ է պետությունը տալիս. «Ժողովուրդ» Հուլիսն ու սեպտեմբերը ՔՊ-ում թեժ կլինեն. «Ժողովուրդ» Կանանց թաքուն պայքարը գործադիրում՝ 2026-ի ընտրություններին ընդառաջ. «Ժողովուրդ» Սա ոչ միայն բանակի, այլև պետության վախճանն է. Գարեգին Խումարյան YouTube-ում հրապարակված երկու սենսացիոն տեսանյութերը Հայաստանը ներկայացնում են որպես մահմեդական​ երկիր 5 տարի է, ինչ սահմանագոտու անվտանգության պատը նորոգում, այդպես էլ չեն նորոգում. լրագրող Աննա Հակոբյանի արշավը միջոց է՝ բնակչության հանդեպ բռնաճնշումներ սանձազերծելու համար․ Վրթանեսյան Մարդն ի՞նչ պետք է լինի, որ էս նկարները դնի ու հանրայնացնի. Սոֆյա Հովսեփյան Բաքվում շինծու դատավարության ընթացքում ցուցադրել են Դավիթ Իշխանյանի տեսագրությունը Իսրայելցի դիվանագետների սպանության մեջ կասկածվողը գործել է՞ մենակ Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին․ Պուտին Թուրքիայի ակնկալիքները Իրանի հետ այս գործարքը կարող է ավարտվել երկու ձևով «Սա խենթանոց է»։ Ֆրանսիան հարվածում է ֆոն դեր Լեյենին Ռուսաստանի պատճառով ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. Մանրամասներ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կլասիկ բարդակ. հափշտակվել է որպես իրեղեն ապացույց սեյֆում պահվող 590 հազար դոլարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 23-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 23-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Մայիսի 22-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը Մայիսի 22-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 21-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 21-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am