«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ ԱԺ հերթական ընտրություններին տարիուկես դեռ կա, եւ իշխանություններն էլ պատեհ-անպատեհ հայտարարում են, թե իրենց օրակարգում արտահերթ ընտրությունների հարց չկա, սակայն ՔՊ իշխանության վերին էշելոններից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է նախընտրական ցուցակ կազմել: Նա երբեմն կիսվում է ամենամտերիմների հետ, թե ովքեր տեղ կգտնեն ցուցակում, ովքեր` դուրս կմնան:
ՔՊ-ում խոսում են, որ ոչ մի հստակ չափանիշ չի գործելու, բացի «առաջնորդի կամքից»։ Եվ լուրեր ունեն, որ դուրս մնացողների ցանկում լինելու են ներկայիս ակտիվ պատգամավորներից շատերը: Իսկ գործող ԱԺ ՔՊ խմբակցության մոտ 80 տոկոսը չի լինելու։
Նիկոլ Փաշինյանն ուզում է լրիվ նոր կազմ ներկայացնել` անհայտ մարդկանցից կազմված, որ կարողանա եւս մեկ անգամ մոլորեցնել ՀՀ ընտրողին եւ նրա քվեն ստանալ` համոզելով, որ նոր կադրերը կլուծեն հների չլուծած խնդիրները` մեկ անգամ էլ վստահեք «Քաղպայմանագրին»: Ի դեպ, լուրեր կան, որ հանդես կգան «Իրական Հայաստան» անվան տակ»:
Մայիսի 23-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Մայիսի 23-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 23-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 23-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 22-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Մայիսի 22-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 22-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 21-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 21-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մայիսի 21-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը