«Ժողովուրդ». ՄԻԵԴ-ից ապտակ է սպասվում ԲԴԽ-ին. համակարգից հեռացված դատավորները նոր ասելիք կունենան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի որոշումները ՍԴ-ն մեկը մյուսի հեւտեւից հակասահմանադրական է ճանաչում, սակայն SMS-ի արդյունքում ազատված Անդրեասյանը չկա:

Իսկ ով պետք է պատասխան տա նրա՝ նախագահ լինելու ժամանակահատվածում կայացրած որոշումների համար։

Հիշեցնենք, որ Անդրեասյանի որոշումների արդյունքում դատավորներ են լքել համակարգը, և հիմա դրանք ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչում:

Եվ այս տրամաբանությամբ կանխատեսելի է, որ ՄԻԵԴ-ից առաջիկայում լավ լուր չի գալու դատավորների դիմումների մասով, դրա համար էլ, մի քայլ առաջ ընկնելով, ԲԴԽ-ի որոշումները հակասահմանադրական է ճանաչում բարձր դատարանը:

Հիշեցնենք, որ լիազորությունները դադարեցրած դատավորները՝ Ալեքսեյ Սոքոյան,
Զարուհի Նախշքարյան, Աննա Փիլոսյան,
ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյան,
Դատավոր Դավիթ Հարությունյան,
Արթուր Ստեփանյան,
Աննա Դանիբեկյան եւ այլք, դիմել են ՄԻԵԴ, որը դատավորների գանգատը ընդունել է վարույթ:

Ուշագրավն այն է, որ դատավորների գրեթե զգալի մասի գործերը միացվել ու քննվելու են մեկ վարույթում։ ՄԻԵԴ-ի այս որոշումը աննախադեպ է այն առումով, որ, ըստ էության, Եվրոպական դատարանը հասկացել է, որ կա խախտում, եւ առաջնահերթության սկզբունքով է քննելու լիազորությունները դադարեցրած դատավորների գործը։ Սա ենթադրել է տալիս՝ նոր «ապտակ» է սպասվում Բարձրագույն դատական խորհրդին։

Հավելենք, որ 2024 թվականի մայիսին Սահմանադրական դատարանը (ՍԴ), քննելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի դիմումը, որոշել է, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշումը, որով դատավորի լիազորությունները դադարեցվել են, ենթակա է վերանայման։

Երեկ էլ հայտնի դարձավ, որ այլևս ոչ մի դատավորի լիազորություն ԲԴԽ-ն 5 կողմ ձայնով չի կարողանա դադարեցնել. ՍԴ-ն բավարարել է Արթուր Ստեփանյանի դիմումը՝ հայտնելով, որ վիճարկվող հոդվածի 6-րդ մասը հակասահմանադրական է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 361 անգամ
Լրահոս
Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am