Մենք կրկին անհանգիստ ենք, որովհետև պատմությունը պարբերաբար կրկնվելու հակում ունի. Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան

Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը խոսք է հղել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության առիթով։

«Սիրելի հայորդիներ, այսօր մենք հիշատակում ենք Օսմանյան կայսրությունում նախորդ դարասկզբին կազմակերպված և իրագործված ցեղասպանության` Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը։ Այս ցավոտ պատմական իրողությունը Օսմանյան պետության ղեկավարները ծրագրեցին և իրագործեցին մեծ պետությունների աչքի առաջ, որոնք դեռ երկար ժամանակ լուռ ու անտարբեր անհաղորդ եղան մեր ժողովրդի կոտորածին ու ողբին։ Պատմական Հայաստանը բռնի կերպով հայաթափվեց, իսկ տեղահանված ժողովրդի 1.500.000֊ը քշվեց անապատ, որտեղ չդիմանալով սովին, ծարավին ու տապին, թուրքի գազանությանն ու վայրագությանը` հոգին ավանդեց ի Տեր, մարմինն ու արյունը անապատի ավազին խառնած։ Ջարդարարների նպատակն էր ողջ հայ ժողովրդին բնաջնջել և հավատափոխ անել:

Այսօր, Մեծ Եղեռնից 110 տարիներ անց, հայ ժողովուրդը կա, ապրում է, պետություն է կերտում, օջախ է շենացնում, «Զի Աստված ընդ մեզ է»։

Բայց այսօր էլ մենք կրկին անհանգիստ ենք, որովհետև պատմությունը պարբերաբար կրկնվելու հակում ունի. մեկ տարի առաջ, նույն մեծ տերությունների անտարբեր հայացքների առաջ հայաթափվեց Արցախ աշխարհը, ասել է թե` հայի վերքը նորից արյունեց։

Սիրելի հայորդիներ, պատմության ցավոտ էջերը մեզ սովորեցնում են հիշել, գնահատել ու արժևորել մեր ազգի անցած դժվարին Խաչի ճանապարհը, նաև հույսով, հավատով ապավինել Խաչյալին ու ապրել Նրա պատվիրաններով, վստահ լինելով, որ երբ մեր հույսն Աստված է, մենք միշտ կլինենք, կունենանք երկիր, պետություն, ազատություն, և ապագայում մեծ ու միավորված հայրենիք։

Աղոթք, խունկ և բյուր օրհնություն սրբադասված անմեղ զոհերի հիշատակին»,- ասվում է Սրբազանի խոսքում։

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Ալիեւն ընդունել է Թյուրքական պետությունների ներքին գործերի նախարարների պատվիրակությանը G7-ը սպառնացել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե հրադադար չլինի Արտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները Մորթել են, ամեն ինչ ավիրել են․․․ Զարուհի Փոստանջյան (video) Вооружённые силы уже начали действовать — Путин раскрыл ближайший план (video) Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահ Պռոշյան փողոցից հիվանդանոց է տեղափոխել Թուրքմենստանի վիրավnր քաղաքացի Հայաստան-Ադրբեջան զինված հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետքարտուղար Ո՞վ է ՔԿ-ի շենքից 590 հազար դոլար հափշտակելու դեպքով ձերբակալվածը․ մանրամասներ Եթե բանակում չեն ծառայում, ուրեմն պետք է փոխել բանակն ու մարդկանց, ոչ թե գնալ հեշտ ճանապարհով․ Վահրամ Միրաքյան ԱԱԾ պետ Աբազյանն ասաց՝ ես ձեզ խղճում եմ, իսկ Աննա Վարդապետյանը գիտե՞ք՝ ինչ է անում․ սևազգեստ մայր (video) Ռուսաստանի երկնքում 112 անօդաչու թռչող սարք է խոցվել «Մոռանու՞մ ես՝ ոնց 15 հազար մարդ սպանեցիք»․․․ Հովհաննես Շահինյան (video) Հավատարմություն Լավրովին և հակառուսական «ստրիպտիզ`» Լավրովի այցի դեմ․ Սուրեն Սուրենյանց (video) Կառուցում են այսպես․․․ ձեր արածը տեսեք՝ ինչ է․․․ (video) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Փաշինյանի վարքագծի վերաբերյալ․ Թագուհի Թովմասյան Ծծմբաթթուն լցրել է զուգընկերոջ մարմնին․ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Հերթական շոուն է, նախընտրական նպատակներով «Հրապարակ». Ի՞նչ է ասել Լավրովը Սլավոնականում ՔՊ-ն «քցեց» «Եվրաքվեին»․«Հրապարակ» ՀՀ իշխանության լռության պատճառը. զգուշացում են ստացել․ «Հրապարակ» Թոխմախի Մհերի դեմ քրեական գործը քննող դատավորին չեն թողնի այն ավարտել. կասկածներ կան. «Ժողովուրդ» Կոռումպացված ԱՆԻՖ-ի՝ 25 մլրդ դրամի ձախողումից հետո հիմա էլ 84.5 մլն դրամ է պետությունը տալիս. «Ժողովուրդ» Հուլիսն ու սեպտեմբերը ՔՊ-ում թեժ կլինեն. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 23-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 23-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Մայիսի 22-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը Մայիսի 22-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 21-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 21-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am