Վարկ վերցնողը անհուսալի վարկառուների տեղը պարտք է փակում․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Վարկ վերցնողը անհուսալի վարկառուների տեղը պարտք է փակում։ Եվ դա անում է պետական բյուջեի միջոցներով և ապիկար ձևով։

Կառավարության նիստին վարչախմբի պարագլուխը կես ժամից ավել գյալաջի էր անում, թե ինչպես է ընթանում անհուսալի վարկառուների փոխարեն պետության հաշվին բանկերի վնասները հատուցելու ծրագիրը։ Զրույցին մասնակցում էին մի շարք պաշտոնյաներ, որոնք պարզապես վառվում էին պետական միջոցները փոշիացնելու ցավից, թե էլ ոնց անեն, ինչ անեն որ բանկերին օգուտ տան։ Օրեր առաջ սնանկացման եզրին կանգնած և 7.1 տոկոսով պարտատոմսերով արտաքին պարտքը ավելացրած ապիկարները 209 մլն դրամ, մոտ 550000 ԱՄՆ դոլար նվեր տվեցին ՀՀ սպեկուլյատիվ բանկերին, որոնք անցյալ տարի մոտ մեկ մլրդ ԱՄՆ դոլարի շահույթ էին ստացել։ Իհարկե սա խայտառակություն է, բայց այստեղ կա մի հստակ ուրվագծվող ֆիգուր, ով հմտորեն իրականացնում է բանկերի հովանավորչություն, և այդ անձը ՀՀ կառավարության կազմում է հայտնվել բանկային համակարգից։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է նա։ Զրույց գյալաջու մեջ իտոգ տվող գլխավոր ինքնահռչակ տգետն ակնհայտորեն չէր տիրապետում թեմային և բացարձակ հասու չէր Գրիգորյանի բանկերի շահույթի ֆիսկալ բաղադրիչի մասին հմուտ պնդմանը, որով նա հարցը տեղափոխեց մասնագիտական տիրույթ, որտեղ ինքնահռչակ տգետ առաջին պաշտոնյան բացարձակ անտեղյակ էր և միայն իրեն յուրահատուկ աչքի ճպճպոց էր բեմադրում։

Հետո սկսվեց հիմարացման հաջորդ փուլը։ Պարզվեց, որ անհուսալի վարկառուների յոթանասուն տոկոսը պարտք են վարկային կազմակերպություններին, որոնց զգալի մասը այդ գցող վարկառուների հենց պատճառով սննկացրել են, այսինքն պետությունը օգնում է տնտեսվարողներին սննկացնող խաբեբաներին։ Իհարկե առանձին ռեպշիկով այս հիմարությունը որպես տնտեսական ակտիվության ձեռքբերում համարեց տնտեսական զարգացման նախարար կոչեցյալ անձը, որը չէր գիտակցում, որ իրենք գործ ունեն տնտեսության ֆինանսները գողացող գցող չվճարողների հետ։ Դե դա ուր, գիտելիքն ու քթածակն ուր:

Ի՞նչ է սա:

Խայտառակություն և ֆինանսական սոդոմ Գոմոր։

Ակնհայտ է, որ քարոզչական նպատակով տգետ ինքնահռչակները պատրաստ են ամեն ինչի, որպեսզի ինչ որ կերպ շահեն իրենց չընտրող քաղաքացիների ձայները։ Զուր հույս։ Փողն էր ափսոս, որով կարելի էր գոնե թոշակառուներին մի քիչ աջակցել»։

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահ Պռոշյան փողոցից հիվանդանոց է տեղափոխել Թուրքմենստանի վիրավnր քաղաքացի Հայաստան-Ադրբեջան զինված հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետքարտուղար Ո՞վ է ՔԿ-ի շենքից 590 հազար դոլար հափշտակելու դեպքով ձերբակալվածը․ մանրամասներ Եթե բանակում չեն ծառայում, ուրեմն պետք է փոխել բանակն ու մարդկանց, ոչ թե գնալ հեշտ ճանապարհով․ Վահրամ Միրաքյան ԱԱԾ պետ Աբազյանն ասաց՝ ես ձեզ խղճում եմ, իսկ Աննա Վարդապետյանը գիտե՞ք՝ ինչ է անում․ սևազգեստ մայր (video) Ռուսաստանի երկնքում 112 անօդաչու թռչող սարք է խոցվել «Մոռանու՞մ ես՝ ոնց 15 հազար մարդ սպանեցիք»․․․ Հովհաննես Շահինյան (video) Հավատարմություն Լավրովին և հակառուսական «ստրիպտիզ`» Լավրովի այցի դեմ․ Սուրեն Սուրենյանց (video) Կառուցում են այսպես․․․ ձեր արածը տեսեք՝ ինչ է․․․ (video) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Փաշինյանի վարքագծի վերաբերյալ․ Թագուհի Թովմասյան Ծծմբաթթուն լցրել է զուգընկերոջ մարմնին․ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Հերթական շոուն է, նախընտրական նպատակներով «Հրապարակ». Ի՞նչ է ասել Լավրովը Սլավոնականում ՔՊ-ն «քցեց» «Եվրաքվեին»․«Հրապարակ» ՀՀ իշխանության լռության պատճառը. զգուշացում են ստացել․ «Հրապարակ» Թոխմախի Մհերի դեմ քրեական գործը քննող դատավորին չեն թողնի այն ավարտել. կասկածներ կան. «Ժողովուրդ» Կոռումպացված ԱՆԻՖ-ի՝ 25 մլրդ դրամի ձախողումից հետո հիմա էլ 84.5 մլն դրամ է պետությունը տալիս. «Ժողովուրդ» Հուլիսն ու սեպտեմբերը ՔՊ-ում թեժ կլինեն. «Ժողովուրդ» Կանանց թաքուն պայքարը գործադիրում՝ 2026-ի ընտրություններին ընդառաջ. «Ժողովուրդ» Սա ոչ միայն բանակի, այլև պետության վախճանն է. Գարեգին Խումարյան YouTube-ում հրապարակված երկու սենսացիոն տեսանյութերը Հայաստանը ներկայացնում են որպես մահմեդական​ երկիր 5 տարի է, ինչ սահմանագոտու անվտանգության պատը նորոգում, այդպես էլ չեն նորոգում. լրագրող Աննա Հակոբյանի արշավը միջոց է՝ բնակչության հանդեպ բռնաճնշումներ սանձազերծելու համար․ Վրթանեսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 23-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 23-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Մայիսի 22-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը Մայիսի 22-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 21-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 21-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am