Երեկ՝ ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 58-ամյա Հարություն Գ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցում՝ գրողի հուշարձանի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին ու գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հարություն Գ.-ն, նրա ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Կարինե Գ.-ն, 25-ամյա Լիլիթ Գ.-ն և 2 տարեկան Հարություն Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Քրիստինե Մ.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, իսկ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված Քրիստինե Մ.-ն հղի է:
Մայիսի 19-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միհրան Մախսուդյանը
Մայիսի 19-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 19-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Մայիսի 19-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 19-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 16-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մայիսի 16-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 16-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգել Շաքարյանցը
Մայիսի 16-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը