«Գիշերը նորից կրակել են, կրակոցներն անկանոն են եղել». Խոզնավարի վարչական ղեկավար

Մոտ 1 ամիս է՝ Ադրբեջանը շարունակում է կրակել Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, երբեմն այդ կրակոցներն անկանոն են, երբեմն՝ թիրախում սահմանին գտնվող տներն են։ Խոզնավար, Խնածախ գյուղերում ամեն գիշեր այդ կրակոցները լսվում են։

 Խոզնավար գյուղի վարչական ղեկավարը 168.am–ին փոխանցեց, որ ամեն գիշեր ադրբեջանական կողմից կրակում են։

«Այս գիշեր նորից կրակել են, կրակոցներն անկանոն են եղել։ Այս պահին վտանգավոր բան չկա, կարևորը՝ բնակիչները խուճապի չեն մատնվում»,- նշեց Վահան Զաքարյանը։


Ապրիլի 20-ին ադրբեջանական ԶՈւ-ից թիրախային կրակել էին Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը:

Իսկ դրանից առաջ էլ Խնածախ գյուղի ուղղությամբ էին կրակել՝ վնասելով մշակույթի տան տանիքը։

2022 թվականի սեպտեմբերի 13-ից հետո Ադրբեջանի Զինված ուժերի ուղիղ նշանառության տակ գտնվող Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը կրակոցների վերաբերյալ տեղեկատվություն փոխանցելիս ավելի զգուշավոր է։

 

«Ես կրակոցների մասին որևէ բան չեմ կարող ասել, դիմեք ՊՆ-ին, թող մեկնաբանի, ես ոչինչ ասել չեմ կարող»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Խաչատուր Բաղդասարյանը։

Վերջերս Ներքին Հանդի վարչական ղեկավարն ահազանգել էր, որ գյուղի այն հատվածում, որն ադրբեջանական հսկողության տակ է, չեն նկատում Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը։

Խաչատուր Բաղդասարյանն այսօր մեզ հետ զրույցում կրկին վերահաստատեց՝ հուշարձանի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ, հեռադիտակով են նայում ու այդ հատվածում հուշարձանը չեն տեսնում։

Նշենք, որ 2022 թվականից հետո ադրբեջանական հսկողության տակ է անցել նաև գյուղի գերեզմանոցը, բնակիչներն այս պահին չեն կարողանում այցելել իրենց հարազատների շիրիմներին։

Այսօր խորհրդարանում ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խոսելով այս կրակոցների մասին՝ նախ ասաց՝ ստեղծված պայմաններում ՀՀ իշխանության գործողությունը պետք է լինի հրաժարական տալը։

«Եթե ինչ-որ գործիչներ, 5 տարի է՝ ասում են, որ խաղաղություն են բերում, բայց արդյունքը սա է, հրաժարականից զատ, այլ գործողություն չի կարող լինել։ Ինչի՞ վրա եք զարմանում՝ սա է Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը, Փաշինյանի պարագայում ամեն ինչ տրամաբանական է։ Մենք սրա մասին ասում էինք»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը կալանավորվեց «Иди в жопу»․ սա է ձեր մակարդակը․ շարունակելն անիմաստ է․ Լիլիթ Գալստյան (video) Դիմակը պատռվեց․ Հրապարակ «Հրապարակ». Ինչպե՞ս Սամվել Կարապետյանը կարող է դառնալ վարչապետ Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկուն մեղավոր են ճանաչել սպանության մեջ ԱՄՆ-ն պատրաստ է թույլատրել Ես վաղը պարարտ եզ կզոհաբերեմ, որ դուք ինձ շանս եք տալիս. Արթուր Խաչատրյանը՝ Լուսինե Բադալյանին (video) Դատարանը մերժել է ՀԱԵ-ի փաստաբանական թիմի միջնորդությունը Արման Սարոյանի վերաբերյալ Հրդեհ է բռնկվել կայանված «Opel»-ում. այն վերածվել է մոխրակույտի «Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ» Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ» Ոսկյա զարդերի՝ ԱԱՀ-ով հարկման գործընթացում փոփոխություններ կլինեն Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիս «Իրական Հայաստան»… Դավաճանությունը «դիվանագիտություն» է, իսկ հերոսությունն ու սխրանքը` ծաղրանք Մենք այլընտրանք չունենք․ Փեզեշքիան Դուք ինձ մի՛ բացատրեք, թե ով է դաշնակցականը, առանց հասկանալու խոսում եք հիմա․ Մինասյանը՝ Հակոբ Մովսեսին (video) Ավտոճանապարհներն այս պահին ՔՊ-ն՝ կոռուպցիոն սկանդալների կիզակետում (video) Եւ ահա եկել հասել է ժամանակը, որ ամեն մի կեղտ կոչված բան հեռացնենք մեզանից Թեժ լեզվակռիվ ԱԺ-ում․«Հերիք է ստեք, դուք ոչինչ չեք կարողանում ընկալել»,«Ես վախերով չեմ առաջնորդվում» (video) Հանուն նախընտրական արշավի՝ հակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկությունները Մի շարք հասցեներում լույս չի լինելու Երևանում բժիշկները պայքարում են այրվածքներով հիվանդանոց տեղափոխված 68-ամյա կնոջ կյանքի համար Փորձությունների միջով անցնող Եկեղեցին զորանում է աղոթքով, համբերությամբ և ճշմարտության մեջ Ողբերգական վթար Արմավիրի մարզում. զոհեր կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am