Չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը «զգալիորեն կնվազեն». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է, որ Չինաստանից ներմուծվող ապրանքների համար հայտարարված 145% մաքսատուրքերը չափազանց բարձր են, և խոստացել է նվազեցնել դրանք ու հասնել Պեկինի հետ առևտրային համաձայնության: Այս մասին Թրամփն ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։


«145% (մաքսատուրքերը) շատ բարձր են: Եվ դրանք այդքան բարձր չեն լինի։ Դրանք այդքան բարձրացել են, երբ մենք խոսում էինք ֆենտանիլի մասին. տարբեր տարրեր են նպաստել, որ այդ թիվը հասնի 145%-ի։ Ոչ, դրանք (մաքսատուրքերը) նույնիսկ մոտ չեն լինի այդ թվին։ Դրանք զգալիորեն կնվազեցվեն, բայց չեն զրոյանա»,- Թրամփի և լրագրողների հարցուպատասխանի տեսանյութը տարածել է LiveNOW from Fox-ը:

Թրամփը նաև լավատեսություն է հայտնել Չինաստանի հետ առևտրային համաձայնագիր կնքելու առնչությամբ։

 «Մենք շատ սիրալիր կլինենք: Նրանք շատ սիրալիր կլինեն, և մենք կտեսնենք, թե ինչ կլինի: Բայց, ի վերջո, նրանք ստիպված կլինեն գործարք կնքել, քանի որ հակառակ դեպքում նրանք չեն կարողանա գործ ունենալ Միացյալ Նահանգների հետ»,- ասել է նախագահը:

Նա պարզաբանել է, որ նման լավատեսության պատճառը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ իր «հիանալի հարաբերություններն» են։Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը կարծիք էր հայտնել, որ Չինաստանի հետ առևտրային դիմակայությունը վաղ թե ուշ կհանդարտվի։

«Կողմերից ոչ մեկը չի կարծում, թե ներկայում ստեղծված իրավիճակը երկար կտևի», – փակ միջոցառումներից մեկի ժամանակ ասել է Բեսենթը, որի խոսքից մեջբերումներ է արել The Associated Press գործակալությունը:Միևնույն ժամանակ նախարարը նշել էր, որ Պեկինի հետ բանակցությունները դյուրին չեն լինելու և պաշտոնապես դեռ չեն մեկնարկել։

դիտվել է 187 անգամ
Լրահոս
Հայաստանի հավաքականի վերջնական կազմը Ղազախստանի դեմ խաղում Քրեական վարույթով բացահայտվել են ընտրական հանձնաժողովներում ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումներ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին․ ՆԳՆ Նոր պահանջ ներմուծվող թարմ մթերքների համար Արմավիրի Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք. Դատախազություն Խոր Վիրապից Ս. Գրիգոր Լուսավորչի դուրս գալը դարձավ հայոց մեծ դարձի սկիզբը Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են սատկել. գյուղը շոկի մեջ է Ինչ եղանակ է սպասվում Եվրոպական երկու ակումբների սկաուտներ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղում կհետևեն Սպերցյանին Մասամբ այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան Մերձավոր Արևելքում լարվածությունը սրվում է․ Իրանը թիրախավորել է ամերիկյան օբյեկտները Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Լույս չի լինի Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվեց ՄԻՊ-ը հոգացել է, որ հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի զբոսանքի իրավունքն իրացվի ՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել․ «Ազատություն» Վեհափառ Հայրապետի հանդիպումները՝ Վատիկանի այցից հետո Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից ԲՀԿ ակտիվիստների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է Նրան պետք է հետևեն Հայաստանի հավաքականում․ ռուս հայտնի մարզիչը՝ Սպերցյանի տրանսֆերի մասին Վթարից երկու օր անց վարորդի կյանքը հնարավոր չի եղել փրկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am