Ով է Հռոմի Պապի տիտղոսի ֆավորիտը

Բուքմեյքերները պոնտիֆիկոսի կոչման ֆավորիտ են անվանում իտալացի կարդինալ, Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պարոլինին։ Այս մասին գրում է բրիտանական The Guardian թերթը։
Հրատարակության տվյալներով՝ 70-ամյա Պարոլինը եղել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մտերիմը, ինչպես նաև դիվանագիտական մեծ փորձ ունի։
OddsChecker's բուքմեյքերական գրասենյակը Պարոլինի ընտրվելու շանսերը գնահատում է 40%: Նրա ընտրվելու հավանականությունը 6/4 է: