Ահաբեկչություն Հնդկաստանում․ մահացել է 27 մարդ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի Պահալգամի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունն անվանել է դաժան հանցագործություն, որը ոչ մի կերպ չի կարող արդարացվել, համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին հնդկական ոստիկանության աղբյուրները, կամուֆլյաժով երկու զինված տղամարդ անկանոն կրակ են բացել զբոսաշրջիկների վրա, ովքեր ձիավարություն էին անում։ Հարձակումը տեղի է ունեցել Բայսարան հովտում, որը հայտնի է իր անտառներով, մաքուր լճերով ու մարգագետիններով։ Սա հայտնի զբոսաշրջային վայր է: մահացել է 27 մարդ։
«Ընդունեք մեր խորին ցավակցությունները Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության ողբերգական հետևանքների կապակցությամբ, որի զոհերը խաղաղ մարդիկ են՝ տարբեր երկրների քաղաքացիներ։
Ռուսաստանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել մեծացնել համագործակցությունը հնդիկ գործընկերների հետ ահաբեկչության բոլոր ձևերի և դրսևորումների դեմ պայքարում։