ԱՄՆ-ը Եվրոպային և Ուկրաինային առաջարկելու է Ղրիմը ճանաչել որպես ռուսական. WP

ԱՄՆ-ը եվրոպական երկրներին և Ուկրաինային կառաջարկի ճանաչել Ղրիմը որպես ռուսական, ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով հանդիպմանը, որը կկայանա չորեքշաբթի Լոնդոնում, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Չորեքշաբթի օրը ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաները կհանդիպեն Լոնդոնում՝ քննարկելու ԱՄՆ-ի առաջարկը՝ ճանաչելու Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան և սառեցնել ճակատային գիծը՝ որպես խաղաղ համաձայնագրի մի մաս»,- ասվում է զեկույցում։