Կրեմլը ծանոթ չէ Թրամփի խաղաղության ծրագրի բովանդակությանը

Կրեմլը ծանոթ չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուկրաինական կարգավորման խաղաղ ծրագրի բովանդակությանը։ Այս մասին «Известия»-ին տված մեկնաբանությունում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ պլանը չի հրապարակվի։
«Ոչ, եթե նույնիսկ դա լիներ, ոչ ոք դա չէր հրապարակի»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է կապերը ամերիկացիների հետ բոլոր հասանելի ուղիներով։ «Մենք հակված չենք որևէ բան պարտադրելու որևէ խիստ ժամկետներում»,- հավելել է նա։