Պեսկով. Ռուսաստանը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ինտենսիվ աշխատանք է ընթանում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ուկրաինական հակամարտության շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները բարդ և ժամանակատար է անվանել։
«Լարված աշխատանք է ընթանում: Մենք խոսում ենք ամերիկացիների հետ: Գործընթացը բարդ է և շատ ժամանակ է պահանջում, պետք չէ ակնկալել ակնթարթային արդյունքներ, այդ աշխատանքը չի կարող հրապարակայնորեն իրականացվել»,- ասել է Պեսկովը բրիտանական Financial Times թերթին տված մեկնաբանությունում:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչն իր հերթին հրապարակմանը հայտնել է, որ չի կարող տեղեկատվություն տրամադրել «բանակցությունների մասին»։