«Հեզբոլլահ»-ը չորս պայման է առաջադրել իր ջոկատների զինաթափման համար

Լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժումը կհամաձայնի քննարկել իր ջոկատների զինաթափման հարցը միայն Իսրայելի կողմից որոշակի պայմանների կատարման և ագրեսիայից տուժած շրջանների վերականգնման դեպքում։

Ինչպես տեղեկանում ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Լիբանանի «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հասան Ֆադլալան։

«Մենք առաջին հերթին պահանջում ենք դադարեցնել հարձակումները Լիբանանի վրա, որոնց ականատեսներն ենք դարձել վերջին օրերին։ Երկրորդ, պետք է դադարեցվի օկուպացիան, և իսրայելական զորքերը պետք է դուրս բերվեն Լիբանանի տարածքից: Երրորդ, մենք սպասում ենք թշնամու կողմից գերեվարված մեր բոլոր գերիների ազատ արձակմանը», – նշել է քաղաքական գործիչը, որի խոսքը մեջբերել Asharq al-Awsat թերթը։

 «Հեզբոլլահ»-ը ներկայացնող պատգամավորը որպես չորրորդ պայման նշել է այն բնակավայրերի վերականգնումը, որոնց նյութական վնաս է հասցվել ռազմական գործողությունների ընթացքում։ «Ագրեսիայի ընթացքում ավերված և վնասված բոլոր տները պետք է վերականգնվեն», – ընդգծել է Ֆադլալան։

– Երբ այս ամենը կատարվի, մենք կարող ենք ձեռնամուխ լինել Լիբանանի պաշտպանական դոկտրինի քննարկմանը»:

Ապրիլի 20-ին հանրապետության նախագահ գեներալ Ժոզեֆ Աունը Զատկի տոնի առթիվ իր ուղերձում հայտարարել էր, որ չի պատրաստվում շտապել «Հեզբոլլահ»-ի զինաթափման հարցում և շարժման վրա ճնշում գործադրել՝ անցանկալի հետևանքների պատճառով։

«Մենք դա կիրականացնենք պաշտպանական դոկտրինի շուրջ երկխոսության շրջանակներում, բայց ստիպված ենք սպասել, մինչև հանգամանքները թույլ տան, – նշել էր Աունը։ – Այժմ ոչ ոք չի խոսում ժամկետների կամ ճնշման մասին»։

Նախագահն ընդգծել էր, որ «ներքին հարցերին պետք է մոտենալ խոհեմությամբ և պատասխանատվությամբ՝ Լիբանանը կործանման չտանելու համար»։

դիտվել է 138 անգամ
Լրահոս
Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, կարկուտ 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան Գագիկ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնում սպասվող եղանակից Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար. Բարգավաճ Հայաստան Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը. Հրապարակ Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ... իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am