Սերգեյ Խաչատրյանը հեռանում է Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցից

Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ ընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ,
Ահա եվ եկավ օրն ու ժամը թողնելու Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի /ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ/ տնօրենի պաշտոնը։ Իմ հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացավ, եվ այն երկարացնելու առաջարկ չստացա։ Անկեղծ ասած, երկուսի համար էլ շնորհակալ եմ։ Այս երկար ու ձիգ 6 տարիների ընթացքում ինձ համար նոր աշխարհ եմ բացահայտել։

Մոռացված եվ լքված ոլորտ, անբարեկեցիկ եվ հուսախաբ, ոտնահարված իրավունքներով եվ անպաշտպան, անմարդկային պայմաններում ապրող պացիենտներ, խարան։ Անվերջ խարան։ Այսօր մեր իրականության մեջ հոգեբուժությունից բացի չկա մեկ ուրիշ ոլորտ, որտեղ այսչափ ծայրահեղաբար շեշտված լինեն մարդկային որակներն ու հարաբերությունները՝ եվ՛ ամենալավ, եվ՛ ամենավատ տեսակետից։

Հիմա, 6 տարիների անցած ճանապարհի վերջում կարող եմ պնդել, որ կարողացել եմ իմ ներդրումը ունենալ, արել եմ ամեն ինչ հնարավոր եվ անհնարը, անկեղծությամբ եվ գործին նվիրումով, իմ աշխատանքով հասել եմ ակներեվ լավ արդյունքների։ ԻՀԱՐԿԵ, ՈՉ ՄԻԱՅՆԱԿ։ Իհարկե, թիմով, ՀԱՊԱԿ-ի անձնակազմի հետ միասին, առողջապահության նախարարության հետ, մեր բազմաթիվ գործընկերների հետ, պետական եվ ոչ պետական կառույցների հետ։

Շնորհակալ եմ նրանց բոլորին ով օգնել է։ Կրկնակի շնորհակալ եմ նրանց ով չի օգնել, բայց, նաեվ, չի խանգարել։ Շնորհակալ եմ նրանց ով հավատացել է ինձ, հավատացել է, որ փոփոխությունները հնարավոր են, որ դրանք կարող են անշրջելի լինել։

Ի վերջո, յուրաքանչուր ճանապարհի վերջը նոր հնարավորությունների սկիզբ է։ Դեռ կհանդիպենք․․․»:

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Թուրքիան և Հունաստանը մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի «Toyota»-ն անցել է խաչմերուկը, բախվել բնակչի քարե շինությանը ու մասամբ փլուզել այն Թուրքիան Ադրբեջան է արտաքսել ընդդիմադիր գործիչ և նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլիին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հիշատակված Նարեկ Ամբարյանը ԶՊՄԿ նախկին պաշտոնյա է. Արայիկ Մարգարյան Արևմտյան ԶԼՄ-ները չեն թաքցնում, որ Վենսի այցի նպատակը Հայաստանի ԱԷԿ-ը փակելուն էր միտված, իսկ Փաշինյանի գլխավոր խնդիրը ընտրություններն են եղել Ըստ ամերիկյան American Thinker պարբերականի՝ ԱՄՆ-ն Հայաստանը փորձում է դարձնել իր հակաչինական հենարանն Անդրկովկասում Երևանում «Mercedes G»-ն բախվում է պարեկի ծառայողական ավտոմեքենային․ պարեկը և քաղաքացին հրաշքով են փրկվում Տեր Գարեգինին թույլ չեն տալիս գնալ եկեղեցի․ տեր Վրթանեսը` թեմի խնդիրների մասին. Sputnik Արմենիա Բժիշկները տարակուսած են այսօր ստացած ապահովագրական առաջին աշխատավարձից, որը մոտ երեք անգամ ցածր է նախկինից. Անուշ Պողոսյան Վստահ եմ, որ մարտի 1-ի նախընտրական փաթեթը Օսիպյանով չի ավարտվելու. Նաիրա Զոհրաբյան Թուրքիայի և Կատարի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր Ինչ հոդվածներով են մեղադրանք առաջադրել Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին Ինչ ազդեցություն կունենան ԱՄՆ ներդրումները Հայաստանում ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցության ֆոնին Թրամփը հայտարարել է Վենեսուելայի հետ հարաբերությունների տեսանելի բարելավման մասին Երևան-Գյումրի ճանապարհին մերկասառույցի պատճառով մեքենաներ են բախվել Սահմանադրությունն 8 տարվա ընթացքում աջ ու ձախ պղծnղների, Ալիևի պահանջով այն փոխելու պատրաստների, «Կառավարությունը ես եմ» հայտարարողների փարիսեական լացուկոծը տպավորիչ է. Աշոտյան «Մարտի 1»-ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանքներ են ներկայացվել Մոռացել են՝ ընդդիմադիրներին զորակոչել էին հավաքների ու նույն ժամանակ էլ «պատահական» ծավալվել էր ադրբեջանական ագրեսիան․ դիտարկում Սուրբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զելենսկու հետ հանդիպումը միայն Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը ուժի մեջ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am