Դպրոցականների շրջանում տարածված «դռների խաղը» կարող է երեխաների վրա ազդել ֆիզիոլոգիապես եւ հոգեբանորեն. «Հետք»

Ապրիլի 8-ի երեկոյան Մարիամն աշխատանքից տուն է հասել այն ժամանակ, երբ երեխաները խաղում էին։ Տուն մտնելով՝ տեսել է, որ 9-ամյա ավագ դուստրը 6-ամյա քրոջ համար անընդհատ երկու գույնի դռների մասին է կրկնում ու հետո հարցնում, թե արդյոք քույրը պատին շատ ժամացույցներ է տեսնում։ Մայրը միանգամից հասկացել է, որ երեխաներն ինչ-որ վատ խաղով են տարված, ու տպավորություն է ստացել, որ նրանք կրկնօրինակում են ինչ-որ տեղ տեսածը։ Մարիամը հարցրել է, թե ինչ են խաղում, եւ պատկերացում էլ չի ունեցել, որ դուստրերը տարվել են վերջին շրջանում հատկապես դպրոցականների շրջանում համացանցի միջոցով վարակի պես տարածված խաղով։

Ավագ դուստրը պատմել է, որ դպրոցում խաղացել են, հետո թվարկել է այն երեխաների անունները, որոնք մասնակցել են դրան։ Ինքը նրանց թվում է եղել։

«Իրեն էլ են ասել, որ գնա խաղա։ Պառկացրել են, աչքերը փակել է, հետո քունքերը տրորել են։ Ասում է՝ դուռ տեսա, հենց բացեցի, սեւ մարդ տեսա, վեր կացա, ասեցի՝ էլ չեմ ուզում խաղալ»,- աղջկա պատմածն է հիշում Մարիամն ու հավելում, որ դստեր համադասարանցիների մեջ երեխա է եղել, որ երկու անգամ է խաղացել։ Դասամիջոցին դասվարը նկատել է, որ երեխաները խաղում են, բայց առաջին հայացքից չի պատկերացրել, թե ինչ խաղ է, պարզապես խնդրել է ավարտել այն։

Նա ընդամենը մեկն է այն բազմաթիվ ծնողներից, որոնց երեխաները վերջին շրջանում առնչվել են այդ խաղին։ Հատկապես վերջին օրերին համացանցում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում, սկսեցին ակտիվ քննարկել վարակի պես տարածում գտած խաղն ու դրա վտանգավորությունը։

«Կանա» հոգեբանական կենտրոնի կլինիկական հոգեբան Մարինա Ղազարյանը «Հետքի» հետ զրույցում նախ նշում է, որ լավ կլինի հրապարակայնորեն չօգտագործել խաղի անունը, քանի որ ցանկացած կոնկրետ հիշատակում ինքնին կարող է գրավիչ լինել ու հրապուրել երեխաների նոր շրջանակների։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 446 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Աննան հոգեբանական կատաղության մեջ է»․ Զարուհի Փոստանջյան (video) #ՀԻՄԱ․ Դուք անդաստիարակ եք և ծառայում եք այլ պետության․ Լարիսա Ալավերդյան (video) Ի՞նչ են փոխանցել հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցում ծնողները Մանուկ Սուքիասյանին (video) Ի գիտություն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու Իշխան Սաղաթելյանի․․․ (video) Աննա՛ ու Նիկո՛լ, դուք «ոչնչացված եք»․ Նաիրա Զոհրաբյան (video) Ռոբերտ Քոչարյանն Ալեն Սիմոնյանին իր տեղը ցույց տվեց․․․ (video) Աննան իր անձի խնդիրը չի լուծում․ ինքը մեծ թալանն է իրենց պաշտպանում․ Բոզոյան (video) Աննա՛, գնա Աշոտիկիցդ սկսի, որը․․․ Միհրդատ Մախսուդյան (video) Ալե՛ն, ես քո նման անդաստիարակին խորշում եմ արձագանքել. Լարիսա Ալավերդյան (video) 2000 երեխուն մահվան տանելը ինչու՞ չեք դնում Նիկոլի առաջ․ Երվանդ Բոզոյան (video) Ի՞նչ կանխատեսումներ է արել Ռոբերտ Քոչարյանը ռուս-ուկրաինական պատերազմի մասին (video) ՇՏԱՊ․ Զարուհի Փոստանջյանը՝ Գլխավոր դատախազությունում է (video) Ճշմարտությունն ամեն անգամ քողակվում է նրա դեմ տարիներով տիրաժավորվող դեմոնիզացիայով․ Վահե Սարգսյան «Տիգրան ջան, սիրուն չի»․ այսօր Ավինյանը ճղճղում էր․․․Փաշինյանը գնում է նրա հետևից․ Գևորգ Ստեփանյան (video) Ողբերգության հավանականությունը նվազեցնելու նպատակով՝ «Շիրակ»-ին այլ ելք չի մնում, քան Գյումրու ֆուտբոլի ակադեմիան հետ հանձնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային «Նիկոլը նոր թուղթ է աչքներս կոխելու` 9 գյուղ է հանձնելու»․ գնդապետ Մախսուդյան (video) #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, 6 միլիարդ 700 միլիոն դոլարն ու՞ր է․ Երվանդ Բոզոյան (video) Իսրայելը վերահսկողություն կհաստատի ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ. Նեթանյահու Աննայի ցնցումները երկու պատճառ ունեն․ Անժելա Թովմասյան (video) Տեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունը Գազամատակարարման պլանային դադարեցում Աշխարհաքաղաքական որբի կարգավիճակով այս իշխանությունը փորձում է ինչ որ հարցեր լուծել․ Երկրորդ նախագահ (video) Ուկրաինան շուտով Ավստրալիայից կստանա երկար սպասված օգնություն Սամվել Բաբայանի մամուլի ծառայության հայտարարությունը՝ ի պատասխան ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի բանախոսության Խի՞ պետք է ես խնդրեի երրորդ նախագահին մասնակցել ընտրություններին․ Ռոբերտ Քոչարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 19-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միհրան Մախսուդյանը Մայիսի 19-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 19-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 19-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 16-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մայիսի 16-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 16-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգել Շաքարյանցը Մայիսի 16-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am