ՀՀ ՔԿ–ն՝ Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցների ձերբակալության մասին

Շենգավիթի թաղապետարանում քննչական գործողություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, լրատվամիջոցներին հայտնել են ՔԿ-ից։
Նշվել է, որ ԱԱԾ աշխատակիցների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում կան ձերբակալված անձինք թաղապետարանից։
Կատարվածին Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը՝ նշելով, որ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը այս պահին կլռի:
«Յուրաքանչյուր քայլ, որն իրականացվում է օրենքի սահմաններից դուրս և համայնքի շահերին հակառակ, ինձ համար անընդունելի է։ Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելը՝ այսպես ասված «փող ուտելը», ինձ համար կարմիր գիծ է, որն անցնելը աններելի է և նշանակում է դավաճանել ժողովրդին»,- գրել է Մկրտչյանը։