Վատիկանը մեծարում է Ադրբեջանի դեսպանին՝ չնայած հայ քրիստոնյաների էթնիկ զտմանը. Life Site

Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանը պարգևատրվել է եկեղեցուն ու հասարակությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար՝ չնայած Ադրբեջանում քրիստոնյաների նկատմամբ բռնաճնշումներին, գրում է Life Site-ը։

2023 թվականի հոկտեմբերից ի վեր ավելի քան 120 հազար քրիստոնյա հայեր ադրբեջանական զինուժի կողմից էթնիկական զտումների են ենթարկվել Լեռնային Ղարաբաղում, որը հայտնի է նաև որպես Արցախի Հանրապետություն։

Արքեպիսկոպոս Կառլո Մարիա Վիգանոն, Մել Գիբսոնը և այլք դատապարտել են հարձակումները, որոնք իրականացվել են Իսրայելի և Թուրքիայի կողմից տրամադրված զենքի օգտագործմամբ։

Ադրբեջանն իր 2023 թվականի հարձակումը որակել է որպես «հակաահաբեկչական» արշավ։ Իրականում դա կրոնական հարձակում էր, որը հանգեցրեց բազմաթիվ անմեղ քաղաքացիների մահվան:

2024-ի կեսին Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանում հայտարարեց, որ Ադրբեջանը «ավարտել է» տարածաշրջանում քրիստոնյաների էթնիկ զտումը` «ջնջելով էթնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը»:

Վատիկանը հակամարտությամբ հետաքրքրվել է մարտերի սկսվելուց անմիջապես հետո։ Թեև ոչ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ոչ էլ նրա պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը իրավիճակը չեն որակել որպես «էթնիկ զտումներ», Պարոլինը երկու երկրներն էլ այցելեց 2023 թվականի վերջին՝ հավանաբար լարվածությունը հանգստացնելու նպատակով:

Թեև Վատիկանը այդ ժամանակից ի վեր աջակցող դեր է խաղացել երկրների միջև բանակցություններում, քննադատներն ասում են, որ այն օգտագործվել է Ադրբեջանի ավտորիտար կառավարիչ Իլհամ Ալիևին վստահություն հաղորդելու համար: Մյուսները նշել են, որ Վատիկանը և երկրի Հեյդար Ալիևի Հիմնադրամը 2024 թվականին պայմանագիր են կնքել՝ Սուրբ Պողոսի տաճարի վերականգնմանն օգնելու նպատակով:

Այս ամսվա սկզբին Սուրբ Աթոռն իր ամենահեղինակավոր մրցանակը (Պիոս IX պապի շքանշանը) շնորհեց Սուրբ Աթոռում Ադրբեջանի ներկա դեսպան Իլգար Մուխտարովին։

Պիոս IX պապի շքանշանը Վատիկանի բարձրագույն պարգևն է։ Այն շնորհվում է եկեղեցուն և հասարակությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձնաց:

Սակայն դժվար է հասկանալ՝ ինչպես է Մուխտարովն վաստակել նման մրցանակը՝ հաշվի առնելով այն մարտավարությունը, որն օգտագործում է նրա երկիրը տարածաշրջանի քրիստոնյաների դեմ։


NEWS.am

դիտվել է 335 անգամ
Լրահոս
Հարց չտվող պատգամավորներ, դուք կնոպկա սեղմող եք․ Թովմասյան (video) Աժ-ում կրկին իրավիճակը լարվեց #ՀԻՄԱ․ Դե հիմա լսե՛ք՝ Քոչարյանն ինչ է արել և ինչ է անելու․․․ Գառիկ Դանիելյան (video) Ինչի՞ է ՔՊ-ականներին թվում՝ հաջորդ իշխանությունը չի հիշելու Ռուբինյանների, Արշակյանների, Կոնջորյանների և այլոց անթույլատրելի դեպքերը. Հակոբյան Հերթական զավեշտը Արա՛, էդ հերերի մոտ որ գնաս, «աչքերդ քյալլեդ» կթռնեն․Խաչիկ Մանուկյան (video) Հերոսի հայր Խաչիկ Մանուկյանի հուզիչ խոսքը (video) Իշխանազավթ Նիկոլի արածը լա՛վ լսեք․ Աննա Մկրտչյանի խոսքից հետո Ռուբեն Ռուբինյանը խառնվեց իրար (video) Լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Էդ ո՞նց է լինում՝ բանակը թալանում են, ունենում ենք եռատոն, բանակը «չեք թալանում», եռատոն այլևս չունենք․ Սևակ Հակոբյան Էս կարկուտը մեզ պատժում է Նիկոլին ընտրելու համար․ Արարատցու խոսքը՝ Նաիրա Զոհրաբյանին (video) Երկրպագուին ծեծողը նախկին ոստիկան է և ժամանակին էլ է բռնություններ գործադրել. «Հրապարակ» Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար Իսկ դուք եկել եք ու խոսում եք տարածքային ամբողջականությունից, այն դեպքում, երբ ունենք կորսված տարածքներ, օկուպացված Արցախ․ Աբրահամյան «Վահագն Ալեքսանյանը թքում է Նիկոլի երեսին»․․․ (video) Նման ԱԺ–ում մանդատներից հրաժարվելը հուսահատության ժեստ չէ, այլ կարևոր ռազմավարական քայլ. Դավիթ Անանյան Ողջ անձնակազմը երբեք չի հրաժարվել որևէ հրաման կատարելուց. «Լելե Թեփե»-ի գործով պաշտպանների հայտարարություն Այս նշաձողի մասին է խոսում նախարարը. Անուշ Պողոսյան #ՀԻՄԱ․ Արա՛, հորդ ու մորդ հանել ես «տռաս», որ ի՞նչ անես․ Խաչիկ Մանուկյան (video) Հայաստանում ուսուցիչը պետք է լինի պետության հատուկ ուշադրության և հարգանքի կենտրոնում. Դանիելյան Լավրովը Զելենսկուն «խղճուկ անձնավորություն» է անվանել Առաջարկում ենք վարորդականի քննությունը բացասական ստանալու դեպքում 45000 դրամ վճարել և նորից հանձնել (video) Վստահ չէիք ձեր վրա, ինչու՞ եկաք իշխանության, որ հանձնե՞ք Արցախը. Տիգրան Աբրահամյան (video) Արսեն Թորոսյան, դու թուրքից բեթար ես, սպասում եմ քեզ՝ արի․ Վահագն Չախալյան (video) Էս ի՞նչ այլանդակություն է․ Լեւոն Քոչարյանը իրեն շատ կոռեկտ է պահել․ Արմեն Ռուստամյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 15-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 15-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 15-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 14-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մայիսի 14-ին` ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 14-ին` ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 14-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 13-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 13-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am