Լեհաստանի իշխանությունն արգելել է Վրաստանի ուժային կառույցների ութ պաշտոնյաների մուտքը իր երկիր

Լեհաստանի իշխանությունները արգելել են Վրաստանի ուժային կառույցների ութ պաշտոնյաների մուտքը իրենց երկիր։ Այդ մասին Լեհաստանի ԱԳՆ-ն է հայտարարել։
«Որպես արձագանք Վրաստանում ընդդիմության նկատմամբ ուժեղացված բռնաճնշումների՝ Լեհաստանը մուտքի արգելք է սահմանել Վրաստանի ուժային կառույցների 8 պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու մեջ»,- նշված է Լեհաստանի ԱԳՆ հայտարարությունում, որը տեղադրվել է գերատեսչության X-ի միկրոբլոգում։
Լեհաստանի ԱԳՆ-ն չի նշել Վրաստանի ուժայինների անունները, որոնց մուտքը իր երկիր արգելել է։
Նշենք, որ Վրաստանի ու ԵՄ-ի հարաբերությունները լարվել են Վրաստնում օտրերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո։ ԵՄ-ն նաև իր նկրտումներ է ներկայացնում Վրաստանին՝ երկրում հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների համատեքստում։