Հզոր մագնիսական փոթորիկն ավարտվեց Երկրի վրա

Նախորդ օրը սկսված մագնիսական փոթորիկը, որն իր մեծությամբ նախավերջին նշանակությանն էր հասել երեկ երեկոյան, ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի տվյալներին։
Անցած գիշեր փոթորիկը գրեթե հասել է G4 մակարդակին (շատ ուժեղ փոթորիկ, հզորությամբ նախավերջին նշանակության):
Առավոտյան ժամերին փոթորիկն ավարտվել էր, սակայն հիմա մերձմոլորակային տարածությունը փոթորկոտ վիճակում է։