Ինչ է կապում Արմեն Աբազյանին Սամվել Շահրամանյանի հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն անհետացել է՝ նա մի կողմ քաշված, հետեւում է արցախցիների օր օրի խորացող խնդիրներին եւ պայքարին, բայց գրեթե ոչ մի տեղ չի երեւում։ Շահրամանյանը ոչ արցախցիների՝ մարտի 29-ի հանրահավաքին երեւաց, ոչ այցելել է Ազատության հրապարակում տեղադրված արցախցիների վրան, մինչդեռ ենթադրվում էր, որ պետք է հրապարակային ելույթներ ունենա եւ այդ պայքարն առաջնորդի։

Մեզ պատմեցին, որ վերջերս նրա հետ բավականին ծանր խոսակցություն են ունեցել Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, նրան մեղադրել են անտարբերության, արցախահայության խնդիրներին անհաղորդ լինելու մեջ։

Փաստ է, որ ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է, որ արցախցիների մի մասին վախեցնելով ու սպառնալով, մյուսներին՝ գայթակղելով կամ պառակտելով՝ ապաակտիվացնի, հեռացնի փողոցից ու հրապարակից։ Գրել էինք, որ Արցախի ԱԺ-ն օրերս նիստ է գումարել, ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ՝ երկարաձգելով Արցախի նախագահի եւ խորհրդարանի լիազորությունները։ Այդ նիստից առաջ կրքերը թեժացել են։ Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավորները մեղադրանքներ են ուղղել ընդդիմադիրներին, թե արցախցիների թեման պետք չէ կապել Հայաստանում իշխանափոխության հետ, պետք չէ քաղաքականացնել։ Իսկ արմատական թեւը գտնում է, որ պետք է սոցիալական պայքարի հետ միասին առաջ մղել նաեւ քաղաքական պայքար, գերիների վերադարձի թեման, Արցախի վերադարձի հարցը։ Պրոնիկոլական արցախցիները կարծում են, որ պետք է միայն սոցիալական թեման բարձրացնել։

Այս գիծը կատաղի կերպով առաջ մղողներից մեկն էլ «Ազատ հայրենիք» խմբակցությունից երկու կին են, որոնք Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատի անդամներ էին ժամանակին՝ Էլեոնորա Ավանեսյանը եւ Արեւիկ Պետրոսյանը։

Մեղմ ասած՝ անհասկանալի է իրեն պահում նաեւ Սամվել Շահրամանյանը։ Նա ոչ միայն ընդհատակ է իջել, այլեւ պարզ չէ, թե՝ ուզո՞ւմ է նորից վերընտրվել Արցախի նախագահի պաշտոնում, թե ոչ եւ առհասարակ՝ ինչ դիրքորոշում ունի։ Նա ասել է, որ խնդիրը Արցախի ինստիտուտները պահպանելն է, պետք է անպայման օրենսդրական փոփոխություններն անել, որ այդ ինստիտուտները պահպանվեն, բայց ինքը ներքաղաքական թեմաների հետ գործ չունի՝ եթե Հայաստանի ժողովուրդն իշխանափոխություն անի, դրանից հետո իրենք իրենց դիրքորոշումը կհայտնեն։

Մեզ ասացին նաեւ, որ Սամվել Շահրամանյանի այս տարօրինակ պահվածքը նոր չէ՝ նրան «կուրացիա» է անում անձամբ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ում վրա դրված է Շահրամանյանին չեզոքացնելու պատասխանատու գործը: Դժվար է ասել, թե Աբազյանն ինչ է խոստացել Շահրամանյանին եւ ինչով է նրան պահում «կոնտրոլի» տակ, բայց արցախյան շրջանակները համարում են, որ Արցախի նախագահը սխալ ճանապարհով է գնացել եւ հրաժարվել է իր պաշտոնական պարտականությունները կատարելուց»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 630 անգամ
Լրահոս
Լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Էդ ո՞նց է լինում՝ բանակը թալանում են, ունենում ենք եռատոն, բանակը «չեք թալանում», եռատոն այլևս չունենք․ Սևակ Հակոբյան Էս կարկուտը մեզ պատժում է Նիկոլին ընտրելու համար․ Արարատցու խոսքը՝ Նաիրա Զոհրաբյանին (video) Երկրպագուին ծեծողը նախկին ոստիկան է և ժամանակին էլ է բռնություններ գործադրել. «Հրապարակ» Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար Իսկ դուք եկել եք ու խոսում եք տարածքային ամբողջականությունից, այն դեպքում, երբ ունենք կորսված տարածքներ, օկուպացված Արցախ․ Աբրահամյան «Վահագն Ալեքսանյանը թքում է Նիկոլի երեսին»․․․ (video) Նման ԱԺ–ում մանդատներից հրաժարվելը հուսահատության ժեստ չէ, այլ կարևոր ռազմավարական քայլ. Դավիթ Անանյան Ողջ անձնակազմը երբեք չի հրաժարվել որևէ հրաման կատարելուց. «Լելե Թեփե»-ի գործով պաշտպանների հայտարարություն Այս նշաձողի մասին է խոսում նախարարը. Անուշ Պողոսյան #ՀԻՄԱ․ Արա՛, հորդ ու մորդ հանել ես «տռաս», որ ի՞նչ անես․ Խաչիկ Մանուկյան (video) Հայաստանում ուսուցիչը պետք է լինի պետության հատուկ ուշադրության և հարգանքի կենտրոնում. Դանիելյան Լավրովը Զելենսկուն «խղճուկ անձնավորություն» է անվանել Առաջարկում ենք վարորդականի քննությունը բացասական ստանալու դեպքում 45000 դրամ վճարել և նորից հանձնել (video) Վստահ չէիք ձեր վրա, ինչու՞ եկաք իշխանության, որ հանձնե՞ք Արցախը. Տիգրան Աբրահամյան (video) Արսեն Թորոսյան, դու թուրքից բեթար ես, սպասում եմ քեզ՝ արի․ Վահագն Չախալյան (video) Էս ի՞նչ այլանդակություն է․ Լեւոն Քոչարյանը իրեն շատ կոռեկտ է պահել․ Արմեն Ռուստամյան (video) #ՀԻՄԱ․ «Ի՞նչ է դրել Աննա Հակոբյանը ՔՊ-ականների վրա»․ Ռուբեն Հակոբյան (video) #ՀԻՄԱ․ «Արսեն Թորոսյանի հերն էլ, մերն էլ, ծնվածն ու չծնվածն էլ»․ Արշակ Զաքարյան (video) Փաշինյանը կտա՞ սպանելու հրաման․․․ Նաիրա Զոհրաբյան (video) «Տո թու՛րք, տո․․․ հենց հիմա Արսեն Թորոսյան փողոց դուրս արի ու կտեսնես»․ Անաստաս Իսրայելյան (video) Վահե Հովհաննիսյան, լավ կլինի գնաք, ձեր «սրբազան գործով» զբաղվեք․ Անժելա Թովմասյան (video) Լսի՛ այ «կով»․․․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) ՀԻՄԱ․ Արսեն Թորոսյանը հայհոյել է Նիկոլի հորն ու մորը․ Նաիրա Զոհրաբյան «Ֆաշիզմը շարունակվել է... ՔՊ-ականները նորից խանգարվեցին ընդդիմության նախագծից» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 15-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 15-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 15-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 14-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մայիսի 14-ին` ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 14-ին` ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 14-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 13-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 13-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am