Նիկոլ Փաշինյանի համար թալանելը, տուգանելը նորաձև է, իսկ «հայկական ագոռան»՝ հնաձև

Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր հայտնվել վարչապետի աթոռին, Հանրապետության հրապարակում խոսում էր «հայկական ագոռայից»։ Նա այդպիսով ուզում էր ասել, որ այսուհետ հրապարակում հավաքված ժողովուրդն է որոշելու, թե ինչ անել, իսկ ինքը ենթարկվելու է ժողովրդի որոշմանը։ Դա լկտի սուտ էր, դեմագոգիա, էժանագին պոպուլիզմ։ Նա ամբոխավարությունը ներկայացնում էր որպես ժողովրդավարություն՝ խաղալով զանգվածների ստորին բնազդների և անտեղյակության վրա։

Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանն իրեն հավատացող մարդկանց կեղեքիչն է և գերեզմանափորը։ Նրա բոլոր ասածները հակառակ իմաստով են կյանքի կոչվել։ Խոսում էր թալանի ու տուգանքի դեմ, դարձավ թիվ մեկ թալանչին ու տուգանողը։

Փաշինյան Նիկոլի իշխանության օրոք ավելացել է երեք բան ու փոքրացել՝ մեկը։ Փոքրացել է մեր պետության չափը։ Ավելացել են երիտասարդների գերեզմանները, ապրանքների գները և հարկերը։

Փաշինյանն ավելացրել է փոքր ու միջին բիզնեսի հարկերը՝ հարձակվելով շրջանառության հարկի վրա։ Կտրուկ ավելացել է գույքահարկը, աղբահանության վճարը։ Ավելի քան 13 անգամ ավելացել է կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների վճարի չափը։ Բարձրացրել են տեղական տուրքերն ու վճարները։

Փաշինյանն անհիմն թանկացրեց նաև Երևանի հանրային տրանսպորտի գինը՝ ստվերում թողնելով այս ոլորտում տարեկան մոտ 30 միլիոն դոլարի անհետացման թեման։ Մարդկանց մեծ մասը բոյկոտեց այդ թալանը՝ չվճարելով թանկացած տրանսպորտի գինը։ Հիմա ՔՊԿ–ն օրինագիծ է բերել խորհրդարան, որպեսզի կարողանա 15.000 դրամով տուգանել անհիմն թանկացումը բոյկոտող քաղաքացիներին։ «Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» ասողը դարձել է տուգանող, հարկ բարձրացնող, «հպարտ քաղաքացուց» փող քամող։ Եվ այս ամենին Նիկոլն ուզում է հանցակից դարձնել ոչ միայն Երևանի ավագանու իր թիմակիցներին, հաճախորդներին, այլ նաև խորհրդարանում նստող իր կուսակիցներին։

«Մայր Հայաստանը» 17.000 քաղաքացու ստորագրությամբ տրանսպորտի թանկացման դեմ նախագիծ էր ներկայացրել Երևանի ավագանու քննարկմանը։ ՔՊԿ–ն ու իր հաճախորդ խմբակցությունը ճողոպրեցին ավագանու նիստերի դահլիճից՝ խուսափելով քաղաքային տրանսպորտի գնին վերաբերող բովանդակային քննարկումից։ Մենք կանխատեսել էինք, որ ՔՊԿ–ն պայքարելու է թանկացման համար և նախատեսել էինք օրենքով սահմանված հաջորդ քայլը՝ 11 տոկոս երևանցիների ստորագրություն հավաքել և օրեքի ուժով հարցը դնել հանրաքվեի։

Նիկոլ Փաշինյանը, որը «հայկական ագոռայից» էր խոսում, մի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով, որով գործնականում արգելվում է քաղաքային տրանսպորտի գնի հետ կապված հանրաքվեի անցկացումը։ Այսինքն՝ Նիկոլը չի ուզում, որ «հայկական ագոռան» որոշում կայացնի, քանզի ինքն արդեն վերածվել է Ջորջ Օրուելի նկարագրած «Նապոլեոն խոզի»։ Հիմա իր համար նորաձևը թալանելն ու տուգանելն է։ Մեկ էլ՝ կողքի «շներին» ժողովրդի վրա քսի տալը։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 489 անգամ
Լրահոս
Ամերիկայի զորքերը հենց մտան Սյունիք, մեծ պատերազմ է սկսվելու. ՊՆ նախկին նախարար (video) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. կա զոհ Զարուհի Փոստանջյանը դատարանում է․ նոր մանրամասներ նորածին երեխայի կալանավորված մոր գործից (video) «Սրբազան պայքար»-ի գործով բոլորին կալանավորելուց հետո, դեռ հոգին չի փառավորվել… Վերջ տվեք». փաստաբանն ահազանգում է Վիճաբանություն՝ «Բիթլզ փաբ»-ի հարևանությամբ. կա վիրավnր «Փաշինյանը, Արմեն Գրիգորյանը հրեշավոր ծրագիր են գծել. Հայաստանը Թուրքիայի ոտքի տակ է». Համբարձումյան (video) Կա՞ սրանից փրկվելու ձև․․․ Ու որքան շուտ, էդքան լավ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ #ՀԻՄԱ. Նիկոլը Էրդողանին տվեց Պուտինին «խեղդելու կոզր» (video) Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Հայաստանը ՌԴ-ից կտրելու համար․ Անդրեյ Պերլա Սկանդալ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի շուրջ Բռնի տեղահանված արցախցիների հանրահավաքն արտոնվել է, հնարավոր երթն ու նստացույցը՝ ոչ Հասկանու՞մ եք՝ դրանց զորքը Սյունիքից չե՛նք կարողանալու հանել․ Նիկոլը գիտի՝ իր հարցը ոնց են լուծելու (video) Բախվել են «Nissan»-ը և «Honda»-ն․ վերջինս շրջվել է, կան տուժածներ, որոնց օգնություն է ցուցաբերվել Կոտրել են «Ucom» ընկերության գրասենյակի դռան ապակին և գողություն կատարել Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում «ժողովրդավար» դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում խոստովանեց՝ ինչ են անում․ Ռոբերտ Քոչարյան (video) Դավաճանի թիկունքին կանգնողը կրկնակի դավաճան է․ Քաղսիի բնակիչ (video) Երկու տողանոց կենսագրություն ունեցող Հակոբ Արշակյանը «դաչա» է գնել Փաշինյանը թաքցնում է ամենասարսափելին․ Աբու-Դաբիի հանդիպման հակառակ կողմը․ Սուրեն Սուրենյանց (video) Սիրելինե՛ր, նիկոլիզմը ժամանակավոր ու անցողիկ է, բայց Եկեղեցին հավիտենական մարմինն է Քրիստոսի. Տեր Վրթանես Բաղալյան Հասկանու՞մ եք՝ ինչ եք կարդում․ ծայրահեղ անգրագիտություն է․ Երկրորդ նախագահը՝ դատավորին (video) 8-ամսյա երեխան հայտնվեց Աբովյան ՔԿՀ-ում՝ իր կալանավորված մայրիկի մոտ (video) Սամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնում Փաշինյա՛ն, թռնես վերև, իջնես ցած, մեկ է՝ հանձնել ես․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին դատախազ Սոկրատ Հովեփյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան խմբակցությունից Գևորգ Ստեփանյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am