«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Կարեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի՛ գյումրեցիներ,
«Մայր Հայաստան» դաշինքը Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում էր՝ նվազագույն քաղաքական նպատակ ունենալով «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկումը, իսկ առավելագույնը՝ քաղաքի կառավարման ղեկը ստանձնելը:
Մենք քարոզարշավից առաջ հրապարակել էինք մեր սկզբունքները և մեկ միլիմետր անգամ չենք շեղվել այդ սկզբունքներից: Ուրախ եմ, որ անցողիկ շեմը հաղթահարած «Մեր քաղաքը» դաշինքը վերջապես հրապարակեց իր որոշումը: Սա համարում եմ բոլորիս հաղթանակը:
Այս պահին կարող եմ ասել, որ մենք նպաստեցինք, որպեսզի «Մայր Հայաստանի»նվազագույն խնդիրը՝ ՔՊ-ի իշխանազրկումը,իրականություն դառնա և ժողովրդի պահանջը կյանքի կոչվի:
Ուզում եմ հատուկ նշել, որ մենք ոչ թե կոալիցիա ենք կազմում կամ պաշտոնների սակարկության մեջ մտնում, այլ քվեարկում ենք՝հանուն ՔՊ-ի իշխանազրկման:
Մեր հետագա գործունեությունը քաղաքապետարանում և դրանից դուրս բխելու է բացառապես մեր այն ծրագրերից, որոնց համար քվե ենք ստացել և որոնք բխում են Գյումրու, գյումրեցիների շահերից»:
Հուլիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հուլիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հուլիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին դատախազ Սոկրատ Հովեփյանը
Հուլիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հուլիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հուլիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան խմբակցությունից Գևորգ Ստեփանյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը