Իսրայելական ուժերը շարունակում են ռմբակոծել Գազան․ սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկը

Գազայի հատվածի վրա իսրայելական ուժերի կողմից ռազմական գործողությունների վերսկսման յոթերորդ օրը Խան Յունիս քաղաքի Նասեր բժշկական համալիրի ռմբակոծության պատճառով սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Իսմայիլ Բարհումին։


Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Խան Յունիս և Ռաֆահ քաղաքների վրա շարունակվող ռմբակոծությունների հետևանքով մարտի 24-ի լուսաբացին զոհերի թիվը հասել է 16-ի։ՀԱՄԱՍ-ը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ՝ նշելով․ «Մենք դատապարտում ենք հիվանդանոցի ռմբակոծումը, որն իսրայելական ​​ռազմական հանցագործությունների վտանգավոր սրացման և միջազգային օրենքների ու նորմերի խախտման դրսևորում է»։

Մարտի 23-ին Իսրայելի կողմից տարբեր շրջանների ռմբակոծությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 53-ի։The Wall Street Journal-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Իսրայելը մտադիր է լայնածավալ ցամաքային հարձակում սկսել Գազայի հատվածում։

Պարբերականը պարզաբանել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ազգային անվտանգության նոր թիմի անդամները կարծում են, որ Գազայի որոշ հատվածների վերահսկումը վերջապես թույլ կտա իրենց հաղթել Իսլամական դիմադրության շարժմանը (ՀԱՄԱՍ):

Իսրայելական ուժերը վերջին մի քանի ժամվա ընթացքում հարձակումներ են իրականացրել նաև Հորդանան գետի Արևմտյան ափի՝ Ջենինից հարավ գտնվող Սիլաթ ալ-Հարիթիյա, Կալկիլիա, Կատնա քաղաքների ուղղությամբ։

Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 50 021-ի, իսկ վիրավորներինը՝ 113 274-ի։

Իսրայելը պաղեստինյան անկլավի վրա հարձակում էր սկսել ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո, որի հետևանքով 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։

 

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Ողբերգական վթար Արմավիրի մարզում. զոհեր կան Ինչ է նվիրել ռուս գործարարը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել. «Ժողովուրդ» Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ» ՔՊ-ի չընտրված թեկնածուն կրկին թեկնածու է. «Հրապարակ» Վաղարշապատի ձերբակալությունների «քավորը» Արգիշտի Մեխակյանն է. «Հրապարակ» Հակոբ Մովսեսը կշարունակի ծառայել ՔՊ-ին. «Հրապարակ» Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ» Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». Փաստ Մեքսիկայում առնվազն 28 մարդ է մահացել կարմրուկի բռնկումից Ընտանեկան կոնֆլիկտն ավարտվել էր մոր սպանությամբ «Ո՞վ է հաջորդելու Էրդողանին». Bloomberg Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները հասունացման փուլ են թևակոխել. Խալիլ Շիրղոլամի Հայաստանը դառնում է համաշխարհային գերհզոր հաշվարկային կենտրոններից մեկը․ փորձագետ Իրանի շուրջ ստեղծվել է մերձավորարևելյան պետությունների յուրատեսակ «դիվանագիտական բուֆեր» Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Լեհաստանը և Իտալիան հետևեցին Ռուսաստանի օրինակաին ԱՄՆ փոխնախագահն իր երկրի շահն է առաջ տանում, դուք տեր կանգնեք ձեր պետությանը․ Ավետիսյան Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, զոհ ու վիրավորներ կան Այս նկարից ոչ մի տեղ չեք տեսնի․ Կարեն Սարգսյան Թուրքիայում երկու նոր նախարարի երդմնակալության արարողությունից առաջ խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել Համաշխարհային սպորտի աստղերը Հայաստանում. Արման Ծառուկյանն ու Ջեյք Փոլը զբոսնել են Երևանում Խորապես հիասթափեցնող է, որ փոխնախագահը ջնջել է մի գրառում, որով ճանաչվում էր Ցեղասպանության ճշմարտությունը․ Փելոսի ԱՄՆ-ն հրաժարվել է Իրանի դեմ ռազմական տարբերակից. Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավար Դա նրանց գործն է․ Վենս
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am