Ադրբեջանը համակարգային ձևով խախտում է հրադադարը, իսկ ՀՀ իշխանությունը վտանգավոր դիրք է բռնել․ Աբրահամյան

Ադրբեջանը վերջին 5-6 օրերին համակարգային ձևով խախտում է հրադադարի ռեժիմը՝ ճակատի տարբեր ուղղություններով և փորձում այն վերագրել հայկական կողմին, արձանագրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, ՊՆ արձագանքն այն մասին, թե իրենք հաղորդագրություններ են տալիս միայն «վտանգավոր կրակոցների» ժամանակ, պարզ լեզվով ասած, նշանակում է, որ խախտումներ կան, բայց դրանք անկանոն բնույթ են կրում․

«Սահմանագծի այն ուղղությունները, որտեղ այս օրերին Ադրբեջանն ակտիվ է, արձանագրվել է մի օրինաչափություն: Դրանք բոլոր տեղերում արձանագրվում են գրեթե նույն ժամերին և նույն պարբերականությամբ, ինչը ևս ապացուցում է, որ դրանք համակարգային և ծրագրավորված բնույթի են կրում:

Իշխանությունը սխալ, ես կասեի` նույնիսկ վտանգավոր դիրք է բռնել` դրանք հաղորդագրություններով չփոխանցելու առումով, որովհետև և´ բանակցային առանձնահատկությունների, և´ հանրության հետ ճիշտ հարաբերությունների կառուցման, և´ օբյեկտիվ իրադրային գնահատականի տեսանկյունից, ճիշտը պաշտոնական տեղեկատվության փոխանցումն է»:

Պատգամավորն ընդգծում է՝ Ադրբեջանն այս քայլով տարբեր խնդիրներ է լուծում, որոնցից Աբրահամյանն առանձնացնում է 3-ը:

«Առաջին` սպառնում է, որ Հայաստանի կողմից իր հաջորդ պայմանների չկատարումը կբերի առաջնագծի «տաքացմանը»:

Երկրորդ` իր պահանջների կատարման նպատակով ճնշում և ահաբեկչության մեթոդներ գործադրում սահմանամերձ բնակավայրերի բնակիչների վրա, դրանով իսկ փորձելով ազդել ողջ հասարակության վրա:

Երրորդ` թշնամու անկանոն կրակահերթերին չարձագանքելը իր մեջ ռիսկեր է պարունակում` բացասական ազդեցություն թողնելու զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա:

ՊՆ-ն իր չարձագանքելն անուղղակի հիմնավորում է` «սադրանքի առիթ» չտալու հանգամանքով, ինչի հետ համաձայն չեմ, որովհետև եթե Ադրբեջանը նպատակ դնի սրելու իրադրությունը և սադրանքների գնալու, ապա նա անպայման առիթը կգտնի», - նշել է պաշտոնյան:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Նոր զգուշացնող կադրեր՝ Լեդի Գագայից հետո։ Սարսուռ առաջացնող պատկերներ Դպրոցականների շրջանում տարածված «դռների խաղը» կարող է երեխաների վրա ազդել ֆիզիոլոգիապես եւ հոգեբանորեն. «Հետք» 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարը ժամանել է Ադրբեջան «Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել»․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը Մասիսում բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2104»-ը․ կա վիրավոր Nissan-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Համերաշխությունը հատկապես անհրաժեշտ է պառակտված և իրար ատող հայ ժողովրդին․ Արա Պողոսյան Ցեղասպանության չփարատվող ցավը խորանում է այն ժխտելու դատապարտելի փորձերով․ Վեհափառ Նիկոլի «փռած» ասֆալտը․ Արթուր Չախոյան ՀՀ ՔԿ–ն՝ Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցների ձերբակալության մասին Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի համար․ Հռոմի պապ Ձերբակալվել են Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ Կլինի՞, որ մյուս անգամ, երբ տուրիստնի բերեք Կիրանց, ես լինեմ գիդը և ես ներկայացնեմ Իրական Կիրանցը. կիրանցի Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Զատկի պատարագին Ապրիլի 20-ի եղանակային կանխատեսումները Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն Ազիզյան Ողբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա մահացած տղա, կան վիրավորներ ԱԱԾ օպերացիա` Շենգավիթի թաղապետարանում. ձերբակալվել են պաշտոնյաներ Իրական Հայաստանում ես ամաչում եմ խաղաղությունից խոսել, որովհետև դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». կիրանցի երիտասարդ Ինչպես հավատում ենք Քրիստոսի Հարությանը, նույնպես և հավատում ենք մեր Ազգային Դատի արդար լուծմանը Կխոսենք՝ ինչպես էր Արսենը փորձում խոչընդոտել Արցախի քաղաքացիներին տրամադրվող սոցիալական ծրագրերի ընդունումը․ Մեսրոպ Առաքելյանը՝ Արսեն Թորոսյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 21-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 21_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 18-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 18-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 18-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 18-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 17-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am