Բելգիայի դաշնային խորհրդարանում լսումներ կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագծի շուրջ

Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 2-ին տեղի կունենան լսումներ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագծի շուրջ։


Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ բանաձևի նախագիծն ամիսներ առաջ առաջարկվել է դաշնային պատգամավորներ Էլս Վան Հուֆի և Միշել դը Մաեգդի կողմից։

Բանաձևի նախագիծը ներկայացրած բելգիացի դաշնային պատգամավոր Էլս Վան Հուֆը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է՝ շատ է կարևորում փաստը, որ Բելգիան աջակցի Հայաստանին՝ մի երկրի, որը կիսում է ժողովրդավարության, իրավունքի գերակայության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի նույն արժեքները։

«Ես խորապես ցնցված էի Լաչինի միջանցքի շրջափակումից, Ադրբեջանի հետագա ագրեսիայից ընդդեմ Արցախի ժողովրդի և Ադրբեջանի շարունակական ագրեսիվ հռետորաբանությունից՝ ընդդեմ Հայաստանի։ Բելգիան և Եվրոպան պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի այն լիովին հարգի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և անկեղծորեն աշխատի կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։

Եթե Ադրբեջանը շարունակի խախտել միջազգային իրավունքը, անհրաժեշտ է, որ եվրոպական մակարդակում սահմանափակումներ կիրառվեն, և ԵՄ-ի հարաբերությունները Ադրբեջանի հետ վերանայվեն։ Սա է իմ բանաձևի կոչը», – ասել է Էլս Վան Հուֆը։

Միշել դե Մաեգդն էլ նշել է, որ անընդունելի է, որ հայ գերիները դեռևս անմարդկային պայմաններում պահվում են Բաքվի բանտերում։ Դաշնային պատգամավորը շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է գործի։

«Մենք պետք է բարձրացնենք մեր ձայնը։ Մենք պետք է հնարավոր բոլոր միջոցներով ուժեղացնենք ճնշումն Ադրբեջանի վրա։ Այս հարցն այս շաբաթ կրկին քննարկել եմ արտաքին գործերի նախարարի և վարչապետի հետ։ Խնդիրը հրատապ է։ Այս բանաձևի առաջարկը հենց այս նպատակին է ծառայում։ Այն հորդորում է կառավարությանը գործել և կիրառել իր լծակները։ Պահանջում է Ալիևի վարչակարգի նկատմամբ պատժամիջոցներ։ Ես կմնամ լիովին ներգրավված, ինչպես միշտ, և երբեք չեմ հրաժարվի այս պայքարից», – Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Միշել դը Մաեդգը։

Բանաձևի առաջարկված նախագծի առանցքային կետերի թվում են արցախահայության անվտանգ վերադարձի հարցը, Ադրբեջանի թշնամական հռետորաբանությունը, տարածաշրջանում կայուն խաղաղության անհրաժեշտությունը, հայ գերիների ազատումը, հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունն ու շատ այլ հարցեր։

 

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Նոր զգուշացնող կադրեր՝ Լեդի Գագայից հետո։ Սարսուռ առաջացնող պատկերներ Դպրոցականների շրջանում տարածված «դռների խաղը» կարող է երեխաների վրա ազդել ֆիզիոլոգիապես եւ հոգեբանորեն. «Հետք» 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարը ժամանել է Ադրբեջան «Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել»․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը Մասիսում բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2104»-ը․ կա վիրավոր Nissan-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Համերաշխությունը հատկապես անհրաժեշտ է պառակտված և իրար ատող հայ ժողովրդին․ Արա Պողոսյան Ցեղասպանության չփարատվող ցավը խորանում է այն ժխտելու դատապարտելի փորձերով․ Վեհափառ Նիկոլի «փռած» ասֆալտը․ Արթուր Չախոյան ՀՀ ՔԿ–ն՝ Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցների ձերբակալության մասին Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի համար․ Հռոմի պապ Ձերբակալվել են Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ Կլինի՞, որ մյուս անգամ, երբ տուրիստնի բերեք Կիրանց, ես լինեմ գիդը և ես ներկայացնեմ Իրական Կիրանցը. կիրանցի Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Զատկի պատարագին Ապրիլի 20-ի եղանակային կանխատեսումները Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն Ազիզյան Ողբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա մահացած տղա, կան վիրավորներ ԱԱԾ օպերացիա` Շենգավիթի թաղապետարանում. ձերբակալվել են պաշտոնյաներ Իրական Հայաստանում ես ամաչում եմ խաղաղությունից խոսել, որովհետև դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». կիրանցի երիտասարդ Ինչպես հավատում ենք Քրիստոսի Հարությանը, նույնպես և հավատում ենք մեր Ազգային Դատի արդար լուծմանը Կխոսենք՝ ինչպես էր Արսենը փորձում խոչընդոտել Արցախի քաղաքացիներին տրամադրվող սոցիալական ծրագրերի ընդունումը․ Մեսրոպ Առաքելյանը՝ Արսեն Թորոսյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 21-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 21_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 18-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 18-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 18-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 18-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 17-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am