«Մենք թայֆաբազության վերածելու, ՔՊ-ին տալու քաղաք չունենք»․ Գյումրիում «Մայր Հայաստան» դաշինքի մեծ հանրահավաքը

Ընդդիմադիր այս ուժի քարոզչական ակցիան սկսվեց կենդանի երաժշտությամբ, ուղեկցվեց ակտիվ հարցուպատասխանով։ Քաղաքապետի թեկնածու, գործարար Կարեն Սիմոնյանին այստեղ առանձնակի ջերմությամբ դիմավորեցին՝ աղուհացով, գրկախառնություններով:

Բավական մեծ թվով մարդիկ էին հավաքվել, հատկապես երիտասարդներ․ նկատելի էր, որ նրանց հետաքրքիր են գործարարներից ու տնտեսագետներից բաղկացած այս նոր թիմի ծրագրերը։

«Մայր Հայաստան» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Կարեն Սիմոնյանը ելույթ ունեցավ՝ խոսքի հենց սկզբում հայտարարելով, որ իրենց համար կարմիր հոծ գծով նշված է, որ ոչ մի դեպքում չեն համագործակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Նրա այս հայտարարությունը ընդունվեց բուռն ծափահարություններով։

Թեկնածուն շարունակեց․ «Չենք կարող մեզ թույլ տալ նման բան, քանի որ ականատես ենք եղել անցած տարիների վատ կառավարման՝ սկսած կադրայինից մինչև արտաքին քաղաքականություն։ Չենք համագործակցելու նաև իրենց կցորդ «Եվրադաշինք» միավորման հետ, որովհետև շատ վտանգավոր հայտարարություն էին արել՝ ասելով, որ կողմ են ռուսական ռազմաբազայի հեռացմանը։ Դա մեզ համար անընդունելի է, չունեն ապացույց, որ ռազմաբազայի բացակայության պարագայում քաղաքը վնասներ չի ունենալու, աղետի չի ենթարկվելու, նույն արհեստական աղետը, ինչը տեղի ունեցավ Արցախի հետ»։

Թեկնածուն շարունակեց․ «Չենք կարող մեզ թույլ տալ նման բան, քանի որ ականատես ենք եղել անցած տարիների վատ կառավարման՝ սկսած կադրայինից մինչև արտաքին քաղաքականություն։ Չենք համագործակցելու նաև իրենց կցորդ «Եվրադաշինք» միավորման հետ, որովհետև շատ վտանգավոր հայտարարություն էին արել՝ ասելով, որ կողմ են ռուսական ռազմաբազայի հեռացմանը։ Դա մեզ համար անընդունելի է, չունեն ապացույց, որ ռազմաբազայի բացակայության պարագայում քաղաքը վնասներ չի ունենալու, աղետի չի ենթարկվելու, նույն արհեստական աղետը, ինչը տեղի ունեցավ Արցախի հետ»։

Կարեն Սիմոնյանը նշեց, որ պատրաստակամ եմ միավորվելու մնացյալ բոլոր ուժերի հետ, եթե նրանք դեմ չեն իրենց ծրագրերին ու գաղափարներին ու համամիտ են այն հարցում, որ իշխող ուժը՝ թե՛ Գյումրու և թե՛ երկրի կառավարումից պիտի հեռանա։ Նա արձագանքեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այն շահարկումներին, թե «Մայր Հայաստան» դաշինքը ձայներ է հավաքում, որ տա այլ ուժի։ «Դա լկտի սուտ է, մենք մեր տեսակով ոչ մի դեպքում չենք դավաճանում մեր ընտրողին, մեզ քվե վստահողին, համոզված եղեք՝ մինչև վերջ տեր կկանգնենք մեզ վստահված ձայներին»,-ասաց թեկնածուն։

Նա պարզաբանեց, որ ՔՊ-ն փորձել է ձևափոխել իրենց հայտարարությունը՝ ուղղված ընդդիմադիր ուժերին, այն է՝ սատար կանգնել մեկ ձայն ավել ստացածքաղաքական ուժին, որպեսզի ընդդիմադիրներով ստանձնեն քաղաքի կառավարումը։

«Որ ուժը մտավ պաշտոնակռվի ու աթոռակռվի մեջ, թե տվեք մեզ փոխքաղաքապետ, տվեք մեզ բաժնի վարիչ, և մենք կմիավորվենք ձեր հետ, հանդես եկավ այս լոզունգով ու կուլիսային առևտրի մեջ մտավ, դատապարտված է։ Միայն ընդդիմության միավորմամբ է հնարավոր «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկել»,-ասաց Կարեն Սիմոնյանը՝ հայտարարելով, որ ամեն ինչ անելու են, որպեսզի ամենաշատ ձայները հավաքի «Մայր Հայաստանը»։ Բանախոսը նշեց, որ կողմ են Գյումրու համաչափ զարգացմանը, այնպես պիտի անեն, որ զբոսաշրջիկները չգան միայն քաղաքի պատմական կենտրոնի մի քանի փողոցներում զբոսնեն, գնան, ծայրամասային թաղամասերն էլ պիտի հրապուրիչ լինեն։

Կարեն Սիմոնյանը խոսեց նաև Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու իրենց ծրագրի մասին ու ասաց՝ իրականության դառնալու դեպքում «Մուշ» թաղամասն ուղղակի զարթոնք կապրի, քանի որ ազատ տնտեսական գոտին նախատեսված է ստեղծել Մարմաշեն տանող խճուղու աջ ու ձախ կողմերում՝ «Մուշ» թաղամասին շատ մոտ։

Նա գյումրեցի երիտասարդներին կոչ արեց միանալ իրենց թիմին, համալրեն իրենց շարքերը՝ ասելով՝ ունենք ձեր կարիքը։ «Մենք չունենք թայֆաբազության վերածելու քաղաք, որ յուրաքանչյուրս գա ու մեր թայֆեքին բերենք քաղաք»,-հայտարարեց քաղաքապետի թեկնածուն։

Ելույթի վերջում էլ հպարտությամբ նշեց, որ ողջ Գյումրին խոսում է իրենց թիմի մասին, քանի որ բոլորը երիտասարդ են, իսկ գործարարները շատ են։

Աղբյուրը՝ aravot.am

դիտվել է 495 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am