Որոշել են նախքան Դոկին վերջնական դեն նետելը մինչև վերջ քամել. Դոկի պատմությունն ավարտված համարեք

Դոկին վերջնական թաղո՞ւմ են

Չզարմանաք, եթե ասեմ, որ Վարդան Ղուկասյանի՝ Դոկի, հանդեպ ատելության զգացմունքս գնալով փոխարինվում է ինչ-որ նոր երևույթով, որը գուցե կարելի լինի անվանել մի տեսակ խղճահարություն:
Սկսեմ մի փոքր նախաբանով:
Լոսի Քիսոյի տերերը նրան մինչև վերջ շահագործելուց հետո, պատերազմի ավարտին նրան ուղարկեցին գրողի ծոցը:
Այնուհետև անցան նոր սցենարի բեմադրությանն ու կենտրոնացան Դոկ մականվամբ հայտնի նոր կերպարի վրա:
Առաջին հերթին նրան օժտեցին տասնյակ ֆեյքերով, որոնք օգնեցին նրան մեծ լսարան հավաքել:
Հաջորդ փուլում նրան ապահովեցին համապատասխան ինֆորմացիայով ու թույլատրեցին առանց սահմաններ ճանաչելու մտնել մարդկանց ընտանիքներից ներս ու մինչև +21 հայհոյանքներ հնչեցնել ցանկացած քաղաքական գործիչի հասցեին՝ սկսած նախկիններից, վերջացրած նորերով:
Միառժամանակ անց, երբ Դոկն արդարացրեց իր հետ կապված հույսերն ու կարողացավ բազմահազարանոց դիտումներ հավաքել, նրա մոտ պատրանք ստեղծեցին, որ իբր իր շուրջ հավաքված այդ լսարանն իր քաղաքական հետևորդներն են, ինքը քաղաքական լուրջ գործիչ է ու նույնիսկ նրան կուսակցություն հիմնելու միջոցներ տրամադրեցին, այն էլ երկու անգամ: Չի բացառվում որ նույնիսկ վարչապետության խոստում տված լինեն:
Հետո նրան գործուղեցին Ամերիկա: Նախ մեկ տարի Լոս Անջելես` Little Armenia թաղամաս, իսկ հետո Լաս Վեգաս, որտեղ որոշակի ժամանակ անց նա հայտնվեց անօրինական իմիգրանտի կարգավիճակում ու վերջում էլ կալանավայրում:
ԱՄՆ-ում նրան ապահովեցին թանկարժեք մեքենաներով ու տնով ու նույնիսկ սեփական գրասենյակով (Ի դեպ, ասեմ որ Լաս Վեգասում նա գրանցված է հենց նույն գրասենյակի հասցեում):
Ու մի գեղեցիկ օր էլ երբ մոտեցավ Զրո ժամը, որոշեցին փուռը տալ նրան ու իրենց ղեկավարության տակ առնել նրա աճեցրած հսկայական լսարանը:
Ու արդյունքում այսօր մեր պատմության հերոսը, որին հավատացրել էին, որ ինքը շուտով Հայոց փրկչի պատմուճանը ուսին վերադառնալու է Հայաստան ու դառնալու է վարչապետ, արդեն ուղիղ մեկ ամիս է ինչ հայտնվել է Հանդերսընի կալանավայրում ու որքան էլ որ զարմանալի թվա, հակառակ բոլոր պնդումներին, նույնիսկ կարգին պաշտպան փաստաբանով չեն ապահովել նրան ու Դոկը պարտավորված օգտվում է հանրային պաշտպանի անվճար ծառայությունից (այդ մասին հստակ նշված է Լոս Վեգասի հեռուստատեսության հաղորդման մեջ):
Նույնիսկ կալանավայրում էլ Դոկին հանգիստ չեն ձգել ու ինչպես հայտնի դարձավ երեկ որոշել են նախքան նրան վերջնական դեն նետելը մինչև վերջ քամել:
Սցենարի հեղինակներին թվում էր, որ անօրինական իմիգրանտ լինելու պատճառով կալանավորված Դոկից քաղբանտարկյալի կերպար կերտելով կարող են առանց նրա էլ փողոց հանել նրան լսող զանգվածին, բայց ոնց որ նրանց ջանքերն ապարդյուն անցան ու Դոկի կալանավորումից հետո ընդամենը մի քանի տասնյակ տարեց կանայք մասնակցեցին ԱՄՆ դեսպանատան դիմաց հրավիրված հավաքին: Նույնը նաև այստեղ՝ Լոսում:
Ու հիմա էլ, Դոկի համակիրների ու ԴՕԿ կուսակցության միջև նրա ժառանգության շուրջ ընթացող քանիօրյա վեճից հետո (մանրամասնություններին կարող եք ծանոթանալ կուսակցության լրատվականի ֆեյսբուքյան էջում) որոշում է կայացվել նրան վերջնական հարվածը հասցնելու գնով նրա զանգվածին փողոց հանելու վերջին փորձը անել:
Ու այդ նպատակով նրանից վերցրել են շուրջ երկու հարյուր հազար հետևորդ ունեցող նրա թելեգրամյան ալիքի գաղտնաբառն ու հետն էլ պատվիրել, որ ժողովրդին փողոց դուրս գալու կոչ անի:
Իսկ ոչ միայն քաղաքական, նաև ուղեղային տեսակետից թերաճ հայտնի հայհոյախոսն էլ էյֆորիայի մեջ ընկած ոչ ավել-ոչ պակաս ԱՄՆ-ի բանտից իր հետևորդներին կոչ է արել զանգվածային հանրահավաք անցկացնել ԱՄՆ դեսպանատների դիմաց ու այդպիսով հոգեբանական բռնություն գործադրել ամերիկյան դատարանի ու դատավորի վրա, ինչն օրենքով արգելված արարք է:
Պատկերացնո՞ւմ եք: Կրկնում եմ: Մարդուն պարտադրել են ԱՄՆ-ի կալանավայրից Երևանում զանգվածային ցույցի կոչ անել, այն էլ ԱՄՆ դեսպանատան դիմաց:
Սցենարի գլխավոր հեղինակներն ու նրանց պատվերը կատարողներն էլ այդ կոչը նույնությամբ հրապարակել են նրա սոցիալական բոլոր էջերում, որոնք հաստատ այս պահին վերահսկվում են ԱՄՆ համապատասխան կառույցների կողմից: Փաստը դատական առաջին նիստից կատարված գաղտնի նկարահանությունը, որը հրապարակվել էր կուսակցության ֆեյսբուքյան էջում, հետո հայտնվել դատավորի մոտ, որի արդյունքում էլ երկրորդ նիստում դատավորը խիստ վերաբերմունք ցուցաբերելով նիստն անց էր կացրել դռնփակ:
Արդյունքում ի՞նչ է կատարվելու:
Ես չգիտեմ հառաջիկա երեքշաբթի քանի մարդ հետևելով Վարդան Ղուկասյանի կոչին փողոց դուրս կգա ու կհավաքվի Երևանում ԱՄՆ դեսպանատան դիմաց: Բայց մի բան հաստատ գիտեմ: Եթե այդ ձայնագրության բովանդակությունը հասանելի դառնա գործը քննող դատավորին (ինչը խիստ հվանական է) Դոկը ոչ միայն կալանքից դուրս չի գա, այլ հնարավոր է որ դեռ երկար ժամանակ մնա ճաղերի հետևում:
Այսպիսով Վարդան Ղուկասյանի՝ Դոկի, պատմությունն ավարտված համարեք:
Հիմա ավելի կարևորն այն է, որ ո՞վ է փոխարինելու նրան:

Ֆեյսբուքի իր էջում գրել է ամերիկաբնակ քաղաքա­գետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը:

դիտվել է 2737 անգամ
Լրահոս
Գետն ընկած երեխաների որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանի և ԱՄՆ-ի հնարավոր համաձայնագրի հիմքում դիվանագիտությունը չէ, այլ Իրանի ռազմական ուժը Առաջիկա օրերին կդիմենք դատարան, որպեսզի Փաշինյանը ներողություն խնդրի. Օսիպյանի փաստաբան. «Փաստինֆո» Դատարանը հետաձգել է Դավիթ Համբարձումյանի գործով որոշման հրապարակումը Կամ հաղթել Նիկոլին, կամ վերանալ՝ որպես պետություն. Աշոտյան Ռեալը հրաժարվում է անգլիական ակումբի խաղացողի համար վճարել 93 միլիոն եվրո Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված G7 գագաթնաժողովում չեն քննարկվի ԵՄ ներքին հարցերը Ընտրական հանցագործություններով 17 քրվարույթ՝ 60 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես» Կեղծված ընտրությունը չի կարող և չի դառնալու օրինական իշխանության աղբյուր․ ՀՀԿ ԳՄ Թուրքական տեխնոլոգիան ուզում էր Քոչարյանին իր կերպարից դուրս ցույց տալ. սա Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն. Հովհաննես Իշխանյան Բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն ՀՀ ոստիկանությունը կալանքից ազատ է արձակել բլոգեր Վերբիցկուն Իշխան Զաքարյանն ու դատախազությունը, հնարավոր է, հաշտություն կնքեն. «Հետք» Քննչական մարմինները պնդում են Նոր մանրամասներ Վանաձորի դեպքից․ 13-ամյա աղջիկը եղել է 7-ամյա քրոջ հետ Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը` սատանան, մռնչում է առյուծի նման, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա Վանաձորում երեխա է ընկել գետը․ ներգրավված է 4 մարտական հաշվարկ․ ՆԳՆ մանրամասնում է «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են «Kia Sorrento»-ն և «BYD»-ն Պուտինը մերժել է 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի Առեղծվածային դեպք. Փամբակ գետում որոնում են 15-ամյա աղջկան Փաշինյանը կամ շատ մեծ գին կվճարի Մոսկվային, կամ սպասեք աղետի․ ի՞նչ էր նշանակում Նարիշկինի ասածը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am