Պայքարել՝ նշանակում է հրաժարում հազար ու մի բանից, իսկ պայքարել Ալենի դեմ՝ նույն Ալենից գործուղում կամ այլ բոնուսներ ակնկալելով՝ դեգրադացնում է պայքարը. Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.

«Պայքարելը նորաձև՞ չէ

Պատմության հեգնանք է. մեր պետությունը ձևավորվել է «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսով, և այսօր մարման շեմին է՝ առանց որևէ պայքարի։

Երեկ մի ազդեցիկ ՔՊ-ական մեծ խումբ լրագրողների ներկայությամբ վիրավորեց կին լրագրողի։ Բնական ռեակցիան պետք է լիներ բոլոր լրագրողներով այդ անձի հետ բրիֆինգի դադարեցումը, ի համերաշխություն, և լրատվամիջոցների հետագա միասնական որոշումը՝ բոյկոտել այդ անձին։ Սա մինի պայքարի դրվագ էր։

Ստամբուլի քաղաքապետի ձերբակալումից հետո Թուրքիայի հասարակությունը հեղեղեց խոշոր քաղաքների փողոցները, իսկ հիմնական ընդդիմադիր խմբակցությունը տապալեց խորհրդարանի աշխատանքը՝ շրջափակելով ամբիոնը։

Հազար պատճառ կարող ենք բռնել, որ արժանապատվության մղումով դուրս չգանք փողոց։ Արցախ հանձնելուց մեկ շաբաթ առաջ ու մեկ շաբաթ հետ այս ԱԺ-ն հանգիստ աշխատել է, և սա խարան է։ Առանձին պատգամավորների անհատական ու անկեղծ ըմբոստությունը գնահատելի է, բայց պատմական խոշոր պատկերը չի փոխելու։

Պայքարողների խումբն այնքան է զտվել ու բյուրեղացել, որ զարմանում ես, երբ նոր դեմքեր ես տեսնում։ Ոստիկանության բաժանմունքում խոշտանգված տղայի իրավունքների համար, Բաքվում պահվող գերիների համար, լրագրողի իրավունքների համար. նույն ակտիվն է՝ համառ, չկոտրվող, փոքրաթիվ։ Բայց ինչի՞ մասին եմ խոսում, եթե Արցախի շրջափակման ժամանակ մենք ըստ էության չենք պայքարել։ Սա մնալու է մեր խարանը։ Եվ շատերի լռությունը մեծապես նպաստեց պայքարի մթնոլորտի դեգրադացմանը և պայքարի թիրախի լղոզմանը։

Բաքվում պահվող մեր հայրենակիցների համար մենք իրականում պայքարո՞ւմ ենք։

Ընդհանրապես պետք է ճշտել, թե ինչ ասել է պայքար, և ի´նչ է պետք դրա համար։

Իմ ընկալմամբ՝ պայքարը խնդիրը հստակ ձևակերպելն է և դրան հասնելու համար հստակ ջանք թափելը։ Պայքարի համար շատ կարևոր են ազնվությունը, կամքը և խելքը։

90-ականների լիդերները Հայաստանում և Արցախում իսկապես պայքարել են ու նաև՝ այս որակներով։

Ժամանակն է պարզ ասելու, որ հակաիշխանական պայքարի ֆորմատներից այնքան անմիտ ու վտանգավոր բաներ են հնչել և հնչում, որոնք որևէ կերպ չէին (չեն ) կարող հաջողության բերել։

Ժամանակն է ընդունել, որ մեր վերջին 5-6 տարիների պայքարում հաճախ է եղել, որ հարթակը, հրապարակը և հրապարակի տարբեր հատվածներ ունեցել են տարբեր նպատակներ և պայքարի տարբեր իդեաներ։

Պայքարի տարբեր փուլերից հետո բանտերում հայտնվել են տասնյակ ակտիվիստներ, կրել մեծ դժվարություններ՝ զրկված լինելով տարրական աջակցությունից։ Եվ եթե չլինեին մի խումբ իրավաբաններ, իրավապաշտպաններ, որոնք կամովի ստանձնում էին նրանց պաշտպանությունը, ի՞նչ էր լինելու այդ ազնիվ պայքարող մարդկանց հետ։ Ինչո՞ւ չձևավորվեց «պայքարի պաշտպանության» միասնական ճակատ, որը կախված չէր լինի անհատ իրավապաշտպանների բարի կամքից և անձնական ազնվությունից, այլ մեխանիզմներ կներդներ ավելի լայն իրավական և այլ պաշտպանության համար։ Փող չկա՞։

Պայքարել՝ նշանակում է նաև ինչ-որ բանից հրաժարում՝ կոմֆորտից, եկամուտից, գույքից, հազար ու մի բանից։ Պայքարել Ալենի դեմ՝ նույն Ալենից գործուղում կամ այլ բոնուսներ ակնկալելով՝ սա ի սկզբանե դեգրադացնում է պայքարը։ Ոչինչ չանել՝ թաքնվելով «վրեքներս էսքան գործ կա», կամ «կորցնելու շատ բան ունեմ» ձևակերպումների հետևում, նույնպես այսօրվա տրամաբանությունից դուրս է։ Մենք կորցրել ենք հարենիք, հազարավորները կորցրել են կյանքն ու առողջությունը։ Հարյուր հիսուն հազար մարդ կորցրել է իր ամբողջ ունեցվածքը, իր պապենական տներն ու հողերը։ Մենք կորցրել ենք շքեղ քաղաքներ ու գյուղեր, Գանձասար ու Ամարաս, կորցրել ենք ապագա, բայց պետք է ըմբռնումո՞վ մոտենանք հանուն գույքի պաշտպանության պայքարից խուսափողներին։

Մի այլ թեմա է դրսի որոշ ազդեցիկ հայերի ինքնաարդարացումը. դե՜, մեզ ռուսները պիտի ասեն, որ անենք։ Բա որ չասե՞ն։ Մենք նաև պարզ պետք է ասենք, որ Արևմուտքի հայկական ազդեցիկ շրջանակները և շատ գործիչներ լռել են, ձայն չեն հանել, որովհետև Բայդենի վարչակարգը չի խրախուսել Արցախի համար ձայն հանելը, կամ՝ Նիկոլի դեմ խոսելը։ Հո չէի՞ն վտանգելու իրենց բիզնեսը, կարիերան...

Չպայքարելու համար պսևդո-ինքնարդարացման հազար պատճառ կարելի է հորինել։ Սա բերում է հավաքական նեխման։ Եվ հասարակ մարդկանց ներսում կուտակվող բողոքն ու լարվածությունը, պայքարի ալիքի վերածվելու փոխարեն, քայքայվում է ու վերածվում անզորության զգացման։ Իսկ պետք է անել ուղիղ հակառակը՝ մարդկանց ազնիվ բողոքը վերածել ազնիվ, համառ ու գրագետ պայքարի»։

դիտվել է 191 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am