Մենք արձանագրեցինք Բաքվի բացասական արձագանքը ԱՄՆ-ի հայտարարություններին. Զախարովան՝ Սպիտակ տան՝ հայ գերիներին ազատ արձակելու կոչի մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է բոլոր հայ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ ԱՄՆ կոչին Բաքվի բացասական արձագանքի մասին՝ մեկնաբանելով Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի վերջին հայտարարությունը։

Զախարովան, մասնավորապես, ասել է. «Նախ՝ մենք արձանագրեցինք Բաքվի բացասական արձագանքը ԱՄՆ-ի համապատասխան հայտարարություններին։ Երկրորդ՝ մեր դիրքորոշումն այն է, որ մենք բազմիցս խոսել ենք հակամարտության ընթացքում կուտակված բոլոր հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտության մասին, նկատի ունեմ հայ-ադրբեջանական հակամարտությունը, երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում, ինչպես նախատեսված է համապատասխան համաձայնագրերով, ինչին այսօր արդեն անդրադարձել եմ։

Եվ մենք հաստատում ենք մեր հավատարմությունը այդ պայմանավորվածություններին և պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել մեր գործընկերներին և բարեկամներին»:

Նա նաև հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով նախարարի հատուկ ներկայացուցիչ Յուրի Անատոլևիչ Խովաևը պատրաստ է ժամանել տարածաշրջան՝ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու համար։

«Մենք, առաջին հերթին, ողջունում ենք այն առաջընթացը, որը ձեռք է բերվել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացում, խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը և Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատումը։ Սա նշանակալի քայլ է Հարավային Կովկասում երկար սպասված անվտանգության և բարգավաճման ուղղությամբ։ Համապատասխան մեկնաբանություն է զետեղվել կայքում, գիտեք: Եվ, իհարկե, խաղաղության օրակարգում դեռ կան մի շարք հարցեր, կարևոր, նույնիսկ համաշխարհային, ես կասեի, որորոնք սպասում են իրենց լուծումներին։

Սա ներառում է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, և, իհարկե, սահմանազատում և հումանիտար բլոկը: Բայց մենք, մեր հերթին, հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու մեր գործընկերներին Ադրբեջանում և Հայաստանում բոլոր ուղղություններով, այս ձևով, նկատի ունեմ այս ոլորտում, այն ձևով, ծավալով, որով դա պահանջված կլինի երկու կողմից: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցության հարցերով նախարարի հատուկ ներկայացուցիչ Յուրի Անատոլևիչ Խովաևը պատրաստ է ժամանել տարածաշրջան՝ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու համար»,-ընդգծել է Զախարովան։

դիտվել է 583 անգամ
Լրահոս
Նիկոլ, կարո՞ղ է վաղն էլ ասես, որ ժողովուրդն իրավունք ունի պատարագի ժամանակ դիսկոտեկ կազմակերպել Ինչու Փաշինյանը դժգոհությամբ լքեց ԱԺ նիստերի դահլիճը Անդրանիկ Քոչարյանի հետ զրույցից հետո Արգիշտի Մեխակյա՛ն, դու Նիկո՛լ ես, դու ուրացո՛ղ ես․․․ Արեգնազ Մանուկյան (video) Տեր Արսենն ու Տեր Կարապետը լանջախաչ կրելու իրավունք են ստացել Բրազիլիայում ցուցարարները ներխուժել են COP30-ի անցկացման վայր «Մայր Հայաստան»-ի աջակցին խուլիգանության կասկածանքով ձերբակալել և ներկայացրել են Քննչական կոմիտե «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել 21-ամյա հետիոտնի Արտակարգ․ Վաղարշապատում անհայտ անձանց կողմից առևանգվել է «Մայր Հայաստանի» աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը Սրբուհի Գալյա՛ն, դե պատասխանեք՝ էդ ի՞նչ թղթեր չեմ տրամադրել Ղուկասյանի վերաբերյալ․Զարուհի Փոստանջյան (video) Արժե ռեպորտաժի սկզբում նշել, թե քանի հրապարակային սուտ, հակասություն և կեղծիք է հնչեցրել այդ անձը Ձեզ զգուշացնու՛մ եմ՝ Նիկոլը կարող է տակից փախչի, բայց դուք․․․ գեներալ Արշակ Կարապետյան (video) «Ժողովու՛րդ, ցորենի փոխարեն անասնակեր են բերել, արթնացե՛ք․․․»․ Դանիելյան (video) «Պիտի մաքրվեմ, նոր գնամ Մայր Աթոռ»․ Նիկոլ Փաշինյան (video) Նիկո՛լ, ձեր հետևից մենք գալու ենք․ Զարուհի Փոստանջյանը՝ Արթիկ ՔԿՀ-ից (video) «Ո՞վ պետք է ձեզ սպաներ»․ Փաշինյանի արձագանքը (video) «Ինչու՞ են Մհեր Արմենիայի շրջապատի տղամարդիկ նրան անբավարարված թողել» (video) Քիչ առաջ Էջմիածնում առևանգել են Մայր Հայաստանի աջակից բլոգերին․ մանրամասներ (video) Համայնքներում մարդկանց ասել են՝ տեսախցիկներ են տեղադրված և այդ տեսախցիկներով վերահսկելու են նրանց ընտրությունը․ Մելոյանն ահազանգում է «Նոր ասեցիք էդ թվերը, ո՞նց մոռացաք»․ Թադևոս Ավետիսյանը «նեղը գցեց» նախարարին (video) Շատ վաղուց էսքան չէի ծիծաղել․ շատ զվարճալի էր. Արթուր Խաչատրյանը Փաշինյանի մոտ հեգնեց նախարարին (video) #ՀԻՄԱ. «Նիկոլն այլևս մահացու սխալներ է թույլ տալիս․ սա նրա վերջն է». Ռոբերտ Մարգարյան (video) Հայտնաբերվել են կործանված թուրքական C-130 ռազմական ինքնաթիռի ևս երկու մնացորդներ Առաջնորդվել միայն ստուգված աղբյուրներով և չտարածել ապատեղեկատվություն․ ՀԵՊՀԽ Ադրբեջանը հետևողականորեն միջազգային տարաբնույթ հարթակներում ձևավորում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի մշակույթի» գաղափարական հիմքերը. Мonumentwatch.org
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am