«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումը մարտի 21-ին՝ 18։00-ին, Ազատության հրապարակում նախաձեռնում է հանրահավաք՝ «Տուն քանդողի թևից բռնում, վռնդում են․ Հայաստանը մեր տունն է՝ վռնդենք տնաքանդին» կարգախոսով։
Վարչապետի աթոռը գրաված Նիկոլ Փաշինյանն իր ՔՊ կամակատարներով, խաղաղության պայմանագիր անվան ներքո Հայաստանի ադրբեջանացումն է ստորագրելու։ Հիմա տեղ ու ժամանակ է փնտրում։ ՀՀ քաղաքացի՛, հայրենակի՛ց, պատրա՞ստ ես ․ 1․ քո տուն Հայաստանում 300 հազարից ավելի թուրք ու ադրբեջանցի բնակեցնելու, 2․ հրաժարվելու միջազգային դատարաններում ադրբեջանցիների կողմից գազանաբար հոշոտված մեր հայրենակիցների, Եռաբլրում հանգչող մեր որդիների մահվան մեղավորներին պատժելու հայցերից, 3․ Արցախից մազապուրծ, ցեղասպանություն վերապրած մեր եղբայրների ու քույրերի իրավունքներն ուրանալու, 4․ զրկվելու անվտանգ ու արժանապատիվ Արցախ վերադառնալու բնական իրավունքից, 5․ ոտնակոխ անելու Հայոց մեծ ցեղասպանության շուրջ երկու միլիոն զոհերի հիշատակը, 6․ վաճառելու Հայաստանի ինքնիշխան տարածքները, 7․ դավելու ՀՀ Անկախության հռչակագրի հիման վրա գրված Սահմանդրությունը, 8․ կտտանքների ու մահվան մատնելու Բաքվի բանտերում հանիրավի ազատազրկված մեր պատանդներին ու բռնի անհետացածներին՝ հանուն Նիկոլ Փաշինյանի ու նրա ուսապարկերի իշխանության պահպանման։
Եթե Ո՛Չ, արի Ազատության հրապարակ մարտի 21-ին՝ 18։00՝ Միասին վռնդենք տնաքանդին։
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը