«Այս քողածածկույթի տակ Փաշինյանը թաքցնում է Ալիևի հերթական պահանջի կատարումը». Սուրեն Սուրենյանց

Մարտի 13-ին Նիկոլ Փաշինյանը «Իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ ՀՀ Սահմանադրություն փոխելը Բաքվի պահանջով չի կատարվում, և Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը պետք է ունենա տարածաշրջանային նշանակություն։ Թե ի՞նչ է նշանակում այս ամենը՝ Նիկոլ Փաշինյանը չմանրամասնեց։


Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մանրամասնեց, թե ի՞նչ է նշանակում տարածաշրջանային նշանակության Սահմանադրություն։

Սրբուհի Գալյանի խոսքով՝ «խաղաղությունը, խաղաղության պայմանագիրը և խաղաղությանը միտված հարաբերությունները չվտանգող Սահմանադրության մասին է խոսքը»։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը համարում է աբսուրդ, քանի որ որևէ կերպ անմեկնաբանելի է, թե ինչ ասել է՝ «տարածաշրջանային նշանակության Սահմանադրություն» ։«Նրա օգտագործած այդ տերմինն անհեթեթություն է, քաղաքագիտության մեջ նման բան առաջին անգամ եմ լսում։

Իրականում այս ամենը քողածածկույթ է, որի տակ Փաշինյանը թաքցնում է Ալիևի հերթական պահանջի կատարումը։ Թեպետ այս ամենն այնքան ակնհայտ է, որ այլևս չի կարողանում թաքցնել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սուրեն Սուրենյանցը։

Քաղաքագետը շեշտեց՝ առհասարակ, երբ Սահմանադրություն են փոխում, պետք է հստակ ներքին մոտիվներ ունենան, օրինակ՝ կառավարման համակարգն են վերանայում, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներն են ուժեղացնում, և այլն։ Սակայն կոնկրետ Հայաստանի դեպքում գործում է միայն արտաքին պարտադրանքը, այլ բացատրություն չի կարող լինել։

«Եթե մենք հանում ենք «տարածաշրջանային նշանակություն» անհեթեթ տերմինը, տեսնում ենք, որ Սահմանադրությունը փոխելու այլ մոտիվ ուղղակի գոյություն չունի՝ բացի Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջից»,- հավելեց Սուրեն Սուրենյանցը։

Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարի բացատրությանը, թե «տարածաշրջանային նշանակություն» ունեցող բառակապակցությունը նշանակում է «խաղաղությունը, խաղաղության պայմանագիրը և խաղաղությանը միտված հարաբերությունները չվտանգող Սահմանադրություն», Սուրեն Սուրենյանցը նկատեց՝ ՀՀ ներկայիս Սահմանադրությունը բացարձակապես տարածաշրջանի խաղաղությունը չի վտանգում։

«1995 թվականից սկսած՝ մեր Սահմանադրությունը որևէ ձևով չի վտանգել խաղաղությունը։ Հենց Նիկոլ Փաշինյանի Սահմանադրական դատարանը որոշեց և նախորդ տարի եզրակացություն տվեց, որ մեր Սահմանադրության տեքստում չկան կետեր, որոնք տարածքային պահանջներ են ներկայացնում որևէ պետության»,- ընդգծեց Սուրեն Սուրենյանը։

դիտվել է 312 անգամ
Լրահոս
Իշխանության ագրեսիվ գործողությունները առավել սուր բնույթ են կրելու․ Աբրահամյան Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր «Հայաստան» խմբակցությունը թատրոնին չի մասնակցի 5 տարին չափազանց երկար է. Ժամանակն է, որ Վիգեն Էուլջեքջյանն Ադրբեջանում գերությունից տուն վերադառնա. փաստաբան Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը գրառումներ թողած օգտատերերը ևս հայտնվել են իրավապահների դիտակետում. Aravot Հայաստանում ներդրումային միջավայրը խաթարված է Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին Արտաշատի խճուղում բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ վիրավոր կա Մենք չենք հանձնվում և շարունակում ենք աշխատել. Սպերցյան Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների աքիլեսյան գարշապարը Սամվել Կարապետյանի աջակիցները սպասում են դատարանի որոշմանը Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը չի բացառել իր երկրի վրա զինված հարձակման վտանգը Վարկերի տակ կքած Հայաստանի պետբյուջեն պարգևավճարներով մսխում են 11 ժամից ավելի է` քննվում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը Վաղարշապատի ընտրությունները՝ որպես պատրվակ․ Փաշինյանի «ոգևորության» իրական պատճառը Հյուրանոցի համարից 29-ամյա կինը հափշտակել է «iPhone» և 250 գրամ ոսկյա զարդեր Միասնական ժամերգություն կկատարվի Արագածոտնի թեմի առաջնորդի և մյուս հոգևոր հայրերի ազատության համար Ես չգիտեմ, ով ինչ է արել, բայց փաստը մնում է փաստ, որ այս մարդիկ հաղթել են 30-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել գազատար խողովակին Թուրքիայի և Ավստրալիայի բանակցությունները փակուղի են մտել. որտե՞ղ կանցկացվի COP31-ը Գերմանիայի ՊՆ-ն նախազգուշացնում է 2029-ին Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր պատերազմի մասին ՔՊ-ն դաղալ է խաղում Խոշոր հրդեհ է բռնկվել Արարատում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան Ճանաչված մարզիկները և մարզիչներն իրենց աջակցությունն են հայտնում Վարդան Ղուկասյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am