Իրանն աջակցում է դեպի Արցախ հայերի վերադարձի ցանկացած իրավական մեխանիզմի․ «Որոտան-3» միջազգային փորձագիտական ֆորում

Մարտի 9-14-ը «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության կողմից անցկացվել է «Որոտան-3» ամենամյա միջազգային փորձագիտական ֆորումը։ Սույն ձևաչափը ծառայում է որպես փորձագիտական, քաղաքացիական և տնտեսական երկկողմ և բազմակողմ երկխոսությունը խթանելու հարթակ՝ ներառելով մասնագիտական քննարկումներ, մեդիաարշավներ և պատմամշակութային այցելություններ:


«Որոտան-3» ֆորումի շրջանակներում իրանցի փորձագետներ Մաջիդ Քարիմիի և Էհսան Մովահեդյանի մասնակցությամբ կայացել են կլոր սեղան-քննարկում՝ մասնակցությամբ հայ փորձագետների, պանելային քննարկում, հանդիպում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ։ Իրանցի հյուրերը հայկական առաջատար լրատվականներում հանդես են եկել հարցազրույցներով, ինչպես նաև դասախոսություններով Հայկական համալսարանի ունկնդիրների և շրջանավարտների համար։ Մարտի 13-ին ֆորումի աշխատանքները շարունակվել են Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, որտեղ իրանցի փորձագետներն ունեցել են ազատ զրույցի ձևաչափով հանդիպում-քննարկում՝ մասնակցությամբ Գորիս քաղաքից և շրջակա գյուղերից ժամանած մտավորականների, գիտնականների, ուսանողների, հասարակական և քաղաքական ակտիվիստների։
«Որոտան-3» միջազգային փորձագիտական ֆորումն ընդունել է ամփոփիչ հայտարարություն, որ ներկայացվում է ստորև։

«Որոտան-3» միջազգային փորձագիտական ֆորումի ամփոփիչ հայտարարությունը

1․ Ադրբեջանի կողմից 2020 թ․ և 2023 թ․ Արցախի դեմ ագրեսիաների հետևանքով երկրամասը ներկայումս Ադրբեջանի կառավարության վերահսկողության տակ է։ Այս իրողությունը վերաբերելի է ոչ միայն Հայաստանին, այլև Իրանին, քանզի վերջինս Արցախը դիտարկում էր որպես տարածաշրջանում անվտանգության և ռազմավարական խորության հենասյուն։

2․ Հայաստան-Իրան միջպետական հարաբերությունները պետք է որակական աճ ապրեն՝ հասնելով ռազմավարական համագործակցության մակարդակի։

3․ Իրանի կարմիր գծերը, մասնավորապես՝ վերջինիս հաստատակամ դիրքորոշումը տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանի Սյունիքի մարզում, սահմանների փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ, մնում են անփոփոխ։ Այնուամենայնիվ, հայաստանյան հանրության շրջանում այս առումով կա անորոշություն և անհստակություն։ Առկա է աճող մտահոգություն, որ ՀՀ և Իրանի հակառակորդները կարող են օգտվել իրավական աճպարարությունից՝ Իրանի կարմիր գծերի փաստացի խախտումը ներկայացնելով որպես այսպես կոչված հայ-ադրբեջանական համաձայնություն, ինչպես եղավ Տավուշում սահմանազատման գործընթացի ժամանակ, որը խաթարեց Հյուսիս-Հարավ միջանցքի անվտանգությունը։

4․ Իրանի կարմիր գծերի պաշտպանությունն անխզելիորեն կապված է Արցախի հետ։ Իրանն աջակցում է դեպի Արցախ հայերի վերադարձի ցանկացած իրավական մեխանիզմի, մանավանդ որ այս հարցը լայն առումով ուղիղ ազդեցություն ունի տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության վրա։

5․ Իրանը և Հայաստանը պետք է տարբերակում դնեն փախստականների վերադարձի օրինական իրավունքի և ժողովրդագրական ծավալապաշտության քաղաքականության միջև, որ վարում են Թուրքիան և Ադրբեջանը՝ քողարկելով այն «փախստականների վերադարձի իրավունքի» անվան տակ։

6․ Քաղաքական կեղծ պատումները և ապատեղեկատվությունը վնասում են ինչպես Հայաստանին, այնպես էլ Իրանին։ Նման պատմակեղծարարության ճարտարապետները, որոնց աջակցում են արևմտյան որոշ կառավարություններ և վերջինիս արբանյակ Թուրքիան, փորձում են ի շահ իրենց նենգափոխել տարածաշրջանային իրողությունները։ Այս առումով Հայաստանը և Իրանը պետք է հստակ կեցվածք որդեգրեն՝ ընդդեմ Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող մշակութային ցեղասպանության, ինչպես նաև իրանական մշակութային և քաղաքակրթական արժեքները սեփականաշնորհելու ադրբեջանական փորձերի։

7․ Թուրքիան շարունակում է մնալ Ադրբեջանի հիմնական աջակիցը, և միայն Իրանի ու Ռուսաստանի միացյալ ջանքերը կարող են զսպել տարածաշարջանում Թուրքիայի ախորժակը։ Փորձագիտական համայնքները (մանավանդ՝ Հայաստանում) պետք է խրախուսեն Մոսկվայի և Թեհրանի միջև երկխոսությունը՝ նպաստելով փոխըմբռնման և վստահության կառուցմանը։

8․ Փոխադարձ ճանաչողությունը հիմնաքարային դեր ունի երկու երկրների միջև հարաբերությունների ուժեղացման գործում։ Արևելագիտության հայկական դպրոցը շարունակում է առանցքային դեր խաղալ Հայաստանում Իրանի՝ որպես պատմական և ռազմավարական գործընկերոջ ճանաչողության հարցում։

9․ Մենք՝ որպես հայ և իրանցի անկախ փորձագետներ, կոչ ենք անում հիմնարար բանակցություններ վարել Հյուսիս-Հարավ միջանցքի (Օմանի ծովից և Պարսից ծոցից մինչև Սև ծով) բացման և այս նախագծի ճանապարհային ենթակառուցվածքն ավարտին հասցնելու համար երկու կողմերի էական ներգրավման շուրջ։
10․ Սիրիայում ընթացող ցեղասպանությունը Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության շարունակությունն է, որի արմատները հասնում են մինչև Օսմանյան կայսրություն։ Այս քաղաքականության անպատժելիությունը թույլ է տալիս Թուրքիային շարունակելու ցեղասպանություններ գործել նաև մեր օրերում։

11․ «Որոտան» ֆորումի ձևաչափը ներուժ ունի տարածվելու դեպի Վրաստան և Հնդկաստան։ Սրանից զատ՝ Ռուսաստանը պետք է պահպանի այս հարթակում ակտիվ դերակատարումը։

 

 

 

 

 

դիտվել է 142 անգամ
Լրահոս
Իրանը Օրմուզի նեղուցում նավթատար տանկեր է կալանել Պաղեստին. Իսրայելը համակարգված կերպով ոչնչացնում է շենքեր, ամբողջ բնակելի թաղամասեր Մոտ 143 մլն դրամ՝ Վաղարշապատի ավագանու ընտրությունների կազմակերպման և անցկացման համար «Ինտերի» ֆուտբոլիստին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում Լեհաստանը կբացի Բելառուսի հետ սահմանը Քննիչ Գոռ Դավթյանը «հետույք» բառը համարել է խուլիգանության հանցակազմի մաս, և ես այսօր «Արմավիր» ՔԿՀ-ում եմ գտնվում զուտ այդ բառի համար. Նարեկ Սամսոնյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Թրամփը դատի կտա BBC-ին՝ պահանջելով մինչև 5 միլիարդ դոլար Հայաստանին ցիկլոն է մոտենում Վազգենի ու Նարեկի հայհոյանքը կարող ես չհամարել նորմալ, բայց հաստատ է այն, որ դրանում հանցանք չկա. Բաբայան Wargonzo-ի թղթակցի մուտքը Հայաստան արգելել են Հոգևորականի համար ավելի մեծ երջանկություն չկա, քան նվիրվել ազգի զավակների կրթության գործին․Կաթողիկոս Հայաստանի ազգային արխիվի մի շարք տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը կդադարեցվի Սևանա լճում՝ Գրողների միության հանգստյան տան տարածքում, կնոջ մարմին է հայտնաբերվել Դատական իշխանության համակարգային կոռուպցիայի հերթական դրսևորումը․ AntiCor-ի հատուկ հետազոտությունը Տարածքային կառավարման նախարարը խախտել է Վաղարշապատի ընտրությունների լռության օրը Հայտնի է` ովքեր կսպասարկեն Պորտուգալիա- Հայաստան հանդիպումը Ես մնալու եմ այս նույն ուղու վրա՝ մինչև վերջին շունչս․ Դավիթ Համբարձումյան Բաքուն ակտիվորեն աշխատում է ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու ուղղությամբ. կոնֆերանս են արել Նիկո՛լ, դու մեռնելուց հետո էլ չես մաքրվելու․․․ Մայր Աթոռում քո պատասխանը կտան․ Արա Վարդանյան (video) #ՀԻՄԱ. «Նիկո՛լ, ինչ աստիճանի մերժված ես, որ ՔՊ-ն խայտառակեց քեզ». Դավիթ Ջամալյան (video) Համարդ գրի , թափով․ Աննա Հակոբյանի զգեստը սկանդալ է առաջացրել Ինչու է ՀՀ–ն Արաքս գետի պատնեշի նախագիծը համաձայնեցնում Թուրքիայի հետ․ ԱԳՆ–ի պատասխանը Անթույլատրելի ենք համարում իշխանությունների կողմից այս անհամաչափ ուժի և բիրտ ճնշումների կիրառումը․ Հայտարարություն Հայերն էթնիկ զտnւմներ են իրականացրել և Հայաստանում ստեղծել մոնոէթնիկ պետություն, Ալիևի ելույթը մեզ համար ուղեցույց էր․ «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի խորհրդի անդամ Ես կարծում էի, որ շատ լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ, մտածում էի՝ հեշտ կլինի․ Թրամփը՝ ուկրաիանական hակամարտության կարգավորման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am