Այո՛, դատի եմ տալու․ Արտակ Բեգլարյանը՝ Ալեն Սիմոնյանին

Այո՛, շատ լուրջ, դատի եմ տալու այն անձանց, ովքեր որոշում կկայացնեն միջազգային ատյաններից հետ վերցնելու մի ողջ ժողովրդի (այդ թվում՝ իմ) իրավունքների պաշտպանության համար ներկայացված գանգատները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Ի պատասխան Ալեն Սիմոնյանի այսօրվա կիսատ-պռատ մանիպուլյացիաների՝ իմ հայտարարության վերաբերյալ՝

Այո՛, շատ լուրջ, դատի եմ տալու այն անձանց, ովքեր որոշում կկայացնեն միջազգային ատյաններից հետ վերցնելու մի ողջ ժողովրդի (այդ թվում՝ իմ) իրավունքների պաշտպանության համար ներկայացված գանգատները: Հաշվի առեք, որ ես ստիպված եմ ՀՀ-ին դատի տալու, քանի որ դուք թաքնվում եք պետական մարմինների քողի տակ՝ ձեր բացարձակ սխալ ու հանցավոր որոշումները կայացնելիս: Ամեն դեպքում, վերջին հաշվով այդ դատական ակտերը ուղղված են լինելու այդ որոշումները կայացնող անձանց դեմ:
Ի տարբերություն ձեզ՝ ես վաղուց օգնել ու օգնում եմ բազմաթիվ մարդկանց՝ դատի տալու մեզ վրա կրակած ադրբեջանական պետությանն ու հանցագործներին: Եթե կոկորդ չեմ պատռում ու կուրծք չեմ ծեծում, դա դեռ չի նշանակում, թե պարապ նստած եմ: Ի դեպ, ասեմ, որ ես ժամանակին մեծապես օգնել եմ նաև ՀՀ լիազոր մարմիններին հավաքագրելու ծանրակշիռ ապացույցներ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված ՀՀ միջպետական գանգատների համար, որոնցից դուք ապօրինի ու թեթևսոլիկ կերպով հրաժարվում եք:
Կասե՞ք, թե այդ որ իրավունքով եք դուք փակում ձեր իսկ հարկատուների ու ընտրողների հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության բոլոր հնարավորությունները: Մի հատ նայեք հայելու մեջ և միգուցե կհասկանաք, թե ում պետք է ուղղեք ինձ հղած Ձեր մեղադրանք-հարցադրումները:
Ուզում եք ասել, որ պետական պաշտոնյաներն ինչ կուզեն կանեն, իսկ քաղաքացիներն իրավունք չունե՞ն դատարանով իրենց իրավունքները պաշտպանել ընդդեմ ապօրինի որոշումների: Լու՞րջ, պարոնա՛յք, փաստորեն, ՀՀ պետական մարմինների հանցավոր գործողությունների դեմ պայքարող բոլոր անձինք քաղաքացու ձեր մոդելից շա՞տ են շեղվել...
Իմ իրական մտադրությունները հասկանալու փոխարեն պարզապես հասկացեք ինքներդ ձեր մտադրությունները՝ այդպիսի լկտիագույն որոշում կայացնելիս: Իմ մտադրությունն ու դրդապատճառը շատ պարզ է՝ հերթական անգամ ապացուցել, որ պետության գործառույթը իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է, ոչ թե՝ խախտումը, այն էլ՝ նման մեծ մասշտաբով:
Չե՞ք ուզում առերեսվել զանգվածային դատական հայցերի, որոնց արդյունքում արձանագրվելու է ձեր որոշումների հանցավոր բնույթը, ուրեմն՝ մի՛ հրաժարվեք միջազգային ատյաններում ներկայացված գանգատներից:
Սեփական քաղաքացիների ու հարկատուների դեմ հոխորտալու և թշնամու հրահանգներն իրականացնելու փոխարեն ուղղակի կատարե՛ք ձեր ստանձնած պարտավորությունները և ապահովե՛ք մեր իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ միջազգային ամենաքաղաքակիրթ մեխանիզմներով:
Կբարեհաճե՞ք թարմացնել հիշողությունս, թե հարկատուների միջոցներով ապրողներից որ մեկն էր սեփական քաղաքացու և հարկատուի վրա խայտառակաբար թքողը և դրանով հպարտացողը...
Թո՛ղ Ձեզ չթվա, թե ինձնից կամ որևէ տառապած արցախցուց շատ եք փափագում խաղաղության հասնել: Ուզու՞մ եք իրական ու կայուն խաղաղություն լինի, ուրեմն ձգտե՛ք արդար ու արժանապատիվ լուծումների, այդ թվում՝ տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների քննման ու հետևանքների վերացման տեսքով: Երբ արդար, արդյունավետ ու համարժեք լուծումներ տաք գանգատներում ներկայացված հիմնախնդիրներին ու խախտումներին, միայն այդ ժամանակ կարող եք հրաժարվել այդ գանգատներից: Մնացած դեպքերում՝ մեղքը ձեր վիզը»,-գրել է նա։

 

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Ժաննա Անդրեասյանի համար Նիկոլ Փաշինյանի տեսակետն առ ոչինչ է․ Հայկ Դեմոյան Երբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի Հայերի դեմ Ադրբեջանի հաղթանակը եղել է Իսրայելի տված հարձակողական եւ պաշտպանական զենքերի շնորհիվ. թուրք վերլուծաբան Պուտինն աշխատանքից ազատել է Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին Արդյունքը՝ թրքացում ու ստրկացում..․ Գեղամ Մանուկյան Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ Իրանի զոհված գերագույն առաջնորդի կինը ողջ է Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, 4 վիրավոր կա ՀՑԹԻ տնօրենը աշխատանքից ազատվեց միայն նրա համար, որ Վենսին պատմեց հայերի ջարդերի մասին․ Թաթոյան ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ մանրամասներ․ «Փաստինֆո» Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շահերի դեմ բացահայտ Դուք համամի՞տ եք, որ Քրիստոսի խորանը օգտագործում են ներհայաստանյան բռնություն քարոզելու համար Իտալիան դուրս է բերում անձնակազմը Իրաքի ռազմաբազայից Իրաքի ափամերձ հատվածում հարձակման ենթարկված լցանավերից մեկի վրա 23 վրացի նավաստի է եղել Իրավապաշտպաններ են ժամանել Հայաստան․ իշխանությունը նախընտրել Է «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ Ամստերդամ Միասին մենք կարող ենք պահել մեր հավատը ամուր․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Նիկոլի այսօրվա overdose լկտի հայտարարությունները թողած կրկին կառչել եք Հանրապետականից․ Աշոտյան Փաշինյանը բարձրացրած աղմուկով Ալիևին հայտնում է իր ինքնամոռաց հակաարցախական լինելու մասին Վրաերթ՝ Արարատի մարզում․ բժիշկները պայքարում են 49-ամյա հետիոտնի կյանքի համար Մենք լիովին դեմ ենք Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելուն ուղղված ցանկացած ծրագրի․ Ֆիդան «Շուշիի հռչակագիրը» թակա՞րդ Թուրքիայի համար Իրական արդարադատություն իրականացնող դատավորների «ձեռքերում» հայտնվելն այս պատկերն ունի․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am