Թուրքիայի ու ՀՀ հարաբերություններում առաջընթացի բացակայության հարցում մեծ է Ադրբեջանի գործոնը. թուրք լրագրող

Թուրքական «T24» լրատվական կայքը Յութուբյան ալիքում հրապարակել է լրագրող, քաղաքական վերլուծաբան Բինանչ Յալչընի հետ հարցազրույցը, որտեղ Յալչընը ներկայացրել ու ամփոփել է Հայաստան կատարած այցն ու կիսվել տպավորություններով։

Ermenihaber-ը հարցազրույցն ամբողջությամբ ներկայացրել է հայերեն թարգմանությամբ: «Հայաստանից ոչ ավանդական ուղերձներ Անկարային» վերնագրով հարցազրույցում Յինանչը լրագրողների Հայաստան կատարած այցը,Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցը որակել է պատմական։

Հաղորդման տարբեր հատվածներում ՀՀ վարչապետի քաղաքականությունը որակվել է «տաբուներ կոտրող», իսկ կառավարման մեթոդները՝ «ոչ ավանդական»՝ նկատի ունենալով վարչապետի հրապարակումները, հայտարարությունները, հանրային տրանսպորտից օգտվելը։

Թուրք լրագրողը մի քանի անգամ նշել է, որ Նիկոլ Փաշինյանը առաջ է քաշել «Իրական Հայաստան» հայեցակարգը, որով փորձում է ասել՝ ՀՀ-ն այս տարածաշրջանում հստակ սահմաններով երկիր է։ Բացի այդ, ըստ նրա, այս նոր մոտեցմամբ Փաշինյանը Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների հարցում ուղերձներ է հղում թե՛ իր հանրությանը, թե՛ Թուրքիային։

Յինանչը նշել է, որ Հայաստանն անընդհատ քայլեր է անում թե՛ Անկարայի և թե՛ Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման համար, սակայն դրանք իրական արդյունք չեն տվել։ Նա ընդգծել է, որ իր տպավորությամբ արդյունքի բացակայությունը մեծ հիասթափություն է առաջացնում Հայաստանում։

Յինանչը քննադատական գնահատականներ է հնչեցրել ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի մոտեցման վերաբերյալ՝ չափազանցված համարելով 3 միլիոնանոց Հայաստանից տարածքային պահանջների մասին թուրքական կողմի պնդումները։

Նա ընդծել է, որ սահմանների բացումը կաշխուժացնի սահմանային շրջաններում առևտուրը, զբոսաշրջությունը, իսկ հարաբերությունների կարգավորման պարագայում գուցե նաև Սփյուռքի դիրքորոշման մեղմացում լինի։

Նա նշել է, որ Թուրքիայի ու Հայաստանի հարաբերություններում առաջընթացի բացակայության հարցում մեծ է Ադրբեջանի գործոնը։

«Ադրբեջանը պահանջում է, որ Թուրքիան անգամ նվազագույն քայլ չկատարի, քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի կնքվել։ Այդպիսով՝ Ադրբեջանը ՀՀ-ի հետ հարաբերություններում հզորի դիրքերից է հանդես գալիս և անընդհատ նոր պայմաններ է ներկայացնում։ Հայ պաշտոնյաներն ասում են, որ Ադրբեջանի պատճառով Թուրքիա-Հայաստան հարաբերությունների արգելափակումը, իրականում բարդացնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը»,- շեշտել է լրագրողը:

Յինանչն ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարները (հիշատակել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, որի ուղերձների հանդեպ Թուրքիայի լռությունը որակել է սխալ) իրենց քայլերին ի պատասխան Թուրքիայից էլ են ընդառաջ քայլ կամ ժեստ սպասել։

Նրա դիտարկմամբ՝ այդպիսի փոքր քայլ կարող է լինել 2022թ․ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ բացել սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար։ Այս պայմանավորվածության չկատարվելուն Յինանչն անդրադարձել է մի քանի անգամ՝ այն որակելով անտրամաբանական։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ Յինանչը նշել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս մաքսիմալիստական դիրքերից, և իր տպավորությամբ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը պայմանագիրը ստորագրելու նախապայման է դնում։

Գործընթացը խոչընդոտում է նաև այն, որ Ադրբեջանը Նախիջևանին կապվելու համար Հայաստանից ուղիղ միջանցք է ուզում, որտեղ վերջինի իրավազորությունը չպիտի տարածվի։ Հայաստանն էլ դեմ է, քանի որ դա համարում է իր ինքնիշխանության զիջում։ Նա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում Փաշինյանի քաղաքականությունը բնորոշել է «ռազմավարական համբերություն» տերմինով՝ Փաշինյանը մանր քայլերով առաջ գնալու, գործընթացը որևէ կերպ չխափանելու, ամեն նոր պահանջին նոր առաջարկներ ներկայացնելու միջոցով նպատակին հասնելու մարտավարություն է կիրառում։

դիտվել է 122 անգամ
Լրահոս
ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշումներին. Թասմաղամբետով Այդ ո՞ւմ և ինչո՞ւմ եք մեղադրում. Գառնիկ Դանիելյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտում է Դոնալդ Թրամփի ամոթալի նահանջը․ Հայտարարություն «Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր, փոխհատուցի՛ր». Թուրքիայում գործող ՀԿ Ռուսաստանում փնտրտուքի մեջ են Անհետացած 270 կգ կոկաինը և դարակներում փոշոտված քրգործը 2 մլն դրամ դրոշ տեղադրելու, 24 մլն վարձակալության համար. ինչ գումարներ է ծախսել ԱԺ- Ավանեսյանի և Նազինյանի հարաբերությունները լարված են եղել մինչև վերջինիս հեռանալը 30-40 հազար դրամանոց դրոշը Աժ-ն գնել է 263 հազարով. «Դվինի» 87 մլն-ի ճոխությունները պետբյուջեի հաշվին Աննա Հակոբյանը ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա Սրբուհի Գալյանի այցը ԱՄՆ ձախողվել է Թուրքիայի դրոշը չի կարելի, Ռուսաստանինը՝ կարելի է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը խմբագրել է իր գրառումը, ջնջել Ցեղասպանություն բառը Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփ Թուրքիայի ԱԳՆ-ն ցինիկ հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ. «Մենք կտրականապես ժխտում ենք» Պակիստանը կքննարկի Քաշմիրի ահաբեկչությունից հետո Հնդկաստանի դեմ պատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը Թրամփը կրկին խոսել է Ղրիմի կարգավիճակի մասին Ղրղզստանում շահադիտական ​​հոդվածով ձերբակալել են ռուսաստանցի բլոգերին Axios. Իրանն առաջարկում է ԱՄՆ-ին միջանկյալ գործարք Թրամփ. Պուտինը կլսի Ուկրաինային զանգվածային հարվածներ չհասցնելու կոչերը Ռուսաստանի դեսպանատունը Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցներն անիմաստ և թշնամական է անվանել ՌԴ դեսպանը կոչ է արել երրորդ ռեյխի հանցագործությունները ճանաչել որպես ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն Թրամփ. Առաջիկա մի քանի օրերը շատ կարևոր կլինեն Ուկրաինայի բանակցությունների համար Թրամփն իր ուղերձում չօգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը Ապրիլի 24 – Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am