«Ադրբեջանը հասկանում է, որ իրեն այս պահին խաղաղության պայմանագիր պետք չէ». Հրանտ Բագրատյան

«Ադրբեջանն ուժեղ դիրքերում է և հասկանում է, որ իրեն այս պահին խ աղաղության պայմանագիր պետք չէ։ Ի դեպ, Հայաստանին էլ պետք չէ, ասում եմ՝ ձեռք քաշեք։ «Խաղաղության պայմանագիրը» միայն պարտականություններ է դնում Հայաստանի վրա, Ադրբեջանի վրա ոչ մի պարտականություն չկա»։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Միասին» շարժման համահիմնադիր Հրանտ Բագրատյանը։

«Այդ խաղաղության պայմանագրում չկա ամենակարևորը, որ Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչում են միմյանց սահմանները։ Առանց այդ կետի դա պատերազմի պայմանագիր է»,–ասաց նա։

Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ իշխանության պնդմամբ՝ գործելու է Ալմա–Աթայի սկզբունքը, Բագրատյանը պատասխանեց.

«Բա որ Ալմա–Աթայի սկզբունքն է, ինչու՞ են սահմանազատումն ու սահմանագծումը բոլորովին այլ քարտեզով իրականացնում։ Եթե Ալմա–Աթայի սկզբունքն է, ուրեմն պետք է իրականացվեր 1988 թվականի հունվարի 12-ի արարողակարգի համաձայն, որից ՀՀ–ն չգիտես ինչու դավաճանաբար հրաժարվեց։ Հայաստանի այսօրվա իշխանությունը իր երկրի թշնամին է»։

Հրանտ Բագրատյանի խոսքով, «Խաղաղության պայմանագիրը» միայն Հայաստանին է պարտավորեցնում զիջումների գնալ, «միջանցք» տալ, մինչդեռ Ադրբեջանը չունի նման փոխադարձ պարտավորություն։

«Անվերահսկելի ճանապարհի հարց կա, Ադրբեջանը դա ընդունում է որպես միջանցք։ Բայց փոխադարձ ոչինչ չկա, որ օրինակ հայը կարող է Նախիջևանով գնալ Մեղրի»։

«Միասին» շարժման համահիմնադիր Հրանտ Բագրատյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ցույց տալ, որ 7 տարվա պաշտոնավարումը արդյունք ունի, դա է պատճառը, որ ցանկանում է ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»։

«Վերջին երկու կետերը նշանակում են, որ մենք դուրս ենք հանում Հայաստանից ռուսներին և երբ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա և գրավի, ոչ մեկ չխանգարի իրեն։ Դա նաև նշանակում է, որ Իրանի հետ ռազմաքաղաքական պայմանագիր չի ստորագրվի։ Հայցերի հետ կանչումն էլ կրկին ի վնաս Հայաստանի է լինելու։ Հայ–ադրբեջանական երեք պատերազմ է եղել, երեք անգամն էլ Ադրբեջանը նախահարձակ է եղել, ագրեսոր է եղել»,–հավելեց Բագրատյանը։

Հրանտ Բագրատյանը նաև կարծիք հայտնեց, որ վերջին օրերին ՀՀ ՊՆ հաղորդագրություններն այն մասին, որ Ադրբեջանի ՊՆ–ն ապատեղեկատվություն է տարածում, միջոց են հայերի վրա ճնշումներ գործադրելու և ի ցույց դնելու «Խաղաղության պայամանգրի» անհրաժեշտությունը։

«Ես կասկածում եմ, ես չեմ հավատում Նիկոլ Փաշինյանին, ՊՆ–ին, Ալեն Սիմոնյանին, ՔՊ–ական քաղաքական գործիչներին, երբեք չես հասկանում՝ ինչ են ասում»,–հավելեց նա։

դիտվել է 433 անգամ
Լրահոս
Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ» Ոսկյա զարդերի՝ ԱԱՀ-ով հարկման գործընթացում փոփոխություններ կլինեն Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիս «Իրական Հայաստան»… Դավաճանությունը «դիվանագիտություն» է, իսկ հերոսությունն ու սխրանքը` ծաղրանք Մենք այլընտրանք չունենք․ Փեզեշքիան Դուք ինձ մի՛ բացատրեք, թե ով է դաշնակցականը, առանց հասկանալու խոսում եք հիմա․ Մինասյանը՝ Հակոբ Մովսեսին (video) Ավտոճանապարհներն այս պահին ՔՊ-ն՝ կոռուպցիոն սկանդալների կիզակետում (video) Եւ ահա եկել հասել է ժամանակը, որ ամեն մի կեղտ կոչված բան հեռացնենք մեզանից Թեժ լեզվակռիվ ԱԺ-ում․«Հերիք է ստեք, դուք ոչինչ չեք կարողանում ընկալել»,«Ես վախերով չեմ առաջնորդվում» (video) Հանուն նախընտրական արշավի՝ հակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկությունները Մի շարք հասցեներում լույս չի լինելու Երևանում բժիշկները պայքարում են այրվածքներով հիվանդանոց տեղափոխված 68-ամյա կնոջ կյանքի համար Փորձությունների միջով անցնող Եկեղեցին զորանում է աղոթքով, համբերությամբ և ճշմարտության մեջ Ողբերգական վթար Արմավիրի մարզում. զոհեր կան Ինչ է նվիրել ռուս գործարարը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել. «Ժողովուրդ» Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ» ՔՊ-ի չընտրված թեկնածուն կրկին թեկնածու է. «Հրապարակ» Վաղարշապատի ձերբակալությունների «քավորը» Արգիշտի Մեխակյանն է. «Հրապարակ» Հակոբ Մովսեսը կշարունակի ծառայել ՔՊ-ին. «Հրապարակ» Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ» Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». Փաստ Մեքսիկայում առնվազն 28 մարդ է մահացել կարմրուկի բռնկումից Ընտանեկան կոնֆլիկտն ավարտվել էր մոր սպանությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am