99 հոգանոց ցուցակ ՔՊ-ից՝ մեծ թվով բուժհաստատությունների ու դպրոցների տնօրեններով

Գյումրու ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է 99 հոգանոց ցուցակով, որի կազմում մարզպետարանի ու քաղաքապետարանի պաշտոնյաներ են՝ վարչության, բաժնի պետերից սկսած մինչև գործավարներ, բավական մեծ թվով անհատ ձեռներեցներ ու «փրայմերիզին» մասնակցած անձինք։ Այս մասին գրում է aravot.am-ը:

Ցուցակը գլխավորում է Գյումրու քաղաքապետի ժ/պ Սարիկ Մինասյանը, եզրափակում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։ Սարիկ Մինասյանից՝ «Մեր Սարիկից» հետո ցուցակի 2րդ տեղը զբաղեցնում է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ Վահագն Մկրտչյանը։ 3-րդ, 4-րդ և 5-րդ տեղերում «փրայմերիզին» մասնակցած անձինք են՝ Էմմա Բարսեղյանը՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի և մշակման ու իրականացման բաժնի ավագ մասնագետ, Լևոն Անանյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության բաժնի պետ, Շավարշ Արամյանը՝ ՀՀ ՆԳՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ։ Ցուցակում ընդգրկված են ՔՊ-ի գրեթե բոլոր անդամները, կարկառուն դեմքերը։ Ընդգրկված են նաև շիրակցի պատգամավորները, նույնիսկ պատգամավորներից մեկի Էմմա Պալյանի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը՝ Գյումրու անտառտնտեսության անտառապետը։

Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, որոնց ցուցակում ընտանիքի անդամներն են որդիները, դուստրերը կամ բարեկամ-ազգականները, ՔՊ-ի ցուցակում ընդգրկված են մեծ թվով բուժահաստատությունների ու դպրոցների տնօրեններ։ Օրինակ՝ ցուցակի 12-րդ տեղում Գյումրու «Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն Աստղիկ Բեյբությանն է, 14-րդ համարում «Հանրապետական շտապօգնության ծառայության» ՓԲԸ հյուսիսային տարածաշրջանի ղեկավար Կարեն Թորոսյանն է, 19-րդ տեղում Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրեն Դավիթ Դավոյանն է։ Գյումրի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը ևս ցուցակում է՝ 27-րդ տեղում, Գյումրու «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Մանուկյանը ևս ընդգկրված է։ Ցուցակում է նաև «Ազատանի բուժ ամբուլատորիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Իննա Դանիելյանը։ Գյումրի բժշկական կենտրոնի պատանատոմիական բաժանմունքի վարիչ Անդրիասյան Արկադին ևս ցուցակում է՝ 51-րդ տեղում։ Կան նաև բավական մեծ թվով դպրոցների տնօրեններ, օրինակ՝ 36-րդ տեղում «Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արմեն Վարդանյանն է, 37-րդ տեղում Հայկավանի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգող Անահիտ Շահնազարյանն է։ Ցուցակում է նաև «Պեմզաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արմեն Հովհաննիսյանը, Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Արտակ Մարտիրոսյանը, Գյումրու թիվ 30 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն Էդվարդ Գրիգորյանը, Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրենի ժ/պ Լիանա Հարությունյանը, Գյումրիում գրանցված Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանը։ Նշենք, որ բոլոր տնօրեններն առանց բացառության կուսակցականներ են, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Սա այն դեպքն է, երբ ավելորդ ջանքեր պետք չեն ձայներ բերելու համար դիմել վարչական ռեսուրսների օգնությանը․ վարչական ռեսուրսներ կրող անձանց իրար գլխի են հավաքել։

դիտվել է 550 անգամ
Լրահոս
Քննչական կոմիտեի նախագահը սուտ է ասում, թե Սրբազանի ձեռքով գրված աhшբեկչական սխեմա ունի. Արթուր Սարգսյան Ռուսաստանը եվրոպական երկիր է. Գերմանիայի կանցլեր Խիստ անհրաժեշտ է, որ ՀԾԿՀ նախագահը գա դատարան և պատասխանի գոնե դատարանի հարցերին. Դավիթ Ղազինյան Կյանքից հեռացել է ՀՀ միգրացիոն պետական ծառայության նախկին պետ Գագիկ Եգանյանը Անկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան Ստեփան Ասատրյանը չի հանձնի Մայր Աթոռի տրամադրած բնակարանի բանալիները, ասում է՝ Մկրտիչ Սրբազանի հետ կա համաձայնություն, որ ամռանն ազատի տունը Շարժական և անշարժ գույքի գործարքներ, մեքենաների գնում, բնակելի շենք Ծաղկաձորում․ նոր բացահայտումներ Արսեն Թորոսյանի եկամուտների և ունեցվածքի մասին Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ Իմ հավատարմությունն ու աջակցությունն եմ հայտնում Մայր Աթոռին և Վեհափառ Հայրապետին. Տեր Հուսիկ Անի Ամիրաղյանը հաղթեց թուրք թենիսիստուհուն՝ Անթալիայում ընթացող թենիսի մրցաշարում Հայրիկիս առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար․ Վագիֆ Խաչատրյանի դուստր Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում Սա աննախադեպ խայտառակություն է․ Անդրանիկ Թևանյան (video) Մովսես Հակոբյանն ու մյուսներն անցած ճանապարհ ունի, իսկ դու ինչ ունես, որ բերանդ ես բացել (video) Տղամարդկության մասին ասածի՞ցս եք վիրավորվել․ Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը դատարանում (video) Սպասեց՝ գերիները ծայրահեղ ծանր առողջական վիճակի հասնեն, որ վերադարձնի ու․․․ պահեստազորի փոխգնդապետ (video) Սարսափելի պատկեր է. միայն իմանաք Իրանում զոհերի թիվը․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Կյանքից հեռացել է ՀՀ պետական և հասարակական գործիչ Գագիկ Եգանյանը Ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՊԵԿ պաշտոնյաներ Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի և մյուսների գործով դատախազները ներկայացրել են կասկածելի բովանդակությամբ միջնորդություն Պարգևավճարների աստղաբաշխական թիվը ցնցեց հանրությանը, իսկ գերիների վերադարձը զուսպ ուրախություն պարգևեց. Իրավապաշտպան Սրբուհի Գալյա՛ն, որ այդպես խոսում եք ձեր պարգևավճարից, հիմա այս խայտառակության մասին լսեք․ Հակոբյան (video) Ամեն օր ենք սպասել Դավիթի վերադարձին. արդեն տանն է, առողջական վիճակը լավ է. գերությունից ազատված Դավիթ Դավթյանի հայր Որքան հայ զոհ կա Իրանում Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանի Ալիջան անցակետի մեծ մասը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։ Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am