Բաբկեն Թունյանը հաստատել է 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թողարկումը

ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը գրել է.

«750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. Մի քանի «ինչու»-ների պատասխաններ

Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր: Տեղաբաշխումը տեղի է ունեցել մարտի 5-ին։ Եվրապարտատոմսերի մարման ժամկետը 10 տարի է, եկամտաբերությունը՝ 7.1%: Նոր եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը 6.75% է:
Հիմա փորձեմ տալ որոշ հարցերի (երբեմն նաև՝ շահարկումների) պատասխանները:

Ինչո՞ւ ֆիննախը նախապես չի հայտարարել այս տեղաբաշխման մասին:

Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է: Նախորդ չորս թողարկումների ժամանակ էլ տեղաբաշխման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է տեղաբաշխումից հետո:

Դա ոչ թե ֆիննախի կամ կառավարության քմահաճույքն է, այլ պայմանավորված է տեղաբաշխման գործընթացի կանոնակարգերով և պահանջներով: Թողարկողի, տեղաբաշխողի, շուկայի խաղացողների, գործընթացի մեջ ներգրավված բոլոր կողմերի միջև գործում է հստակ ընթացակարգ, որը վերաբերում է նաև հաղորդագրության տարածման ժամկետին ու մանրամասներին:
Կրկնեմ. ՄԻՇՏ է այդպես եղել:

Ցանկացել են ինչ-որ բա՞ն թաքցնել

Հարցն ինքնին աբսուրդային է, որովհետև միջազգային պարտատոմս թողարկել ու հաջողությամբ տեղաբաշխելը, մեղմ ասած, վատ բան չի: Ու դրա հաջող իրագործման համար մեծ ծավալի աշխատանք է կատարվում:

Սրան էլ ավելացնենք, որ եվրապարտատոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թ-ի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թ-ի փոխառությունների ծրագրում:

Արտաքին պարտքը ավելանում է 750 միլիոն դոլարո՞վ:

ՈՉ: Որովհետև այդ 750 միլիոն դոլարի մի զգալի մասով հետ է գնվում (վերադարձվում է) նախորդ՝ չորրորդ թողարկման պարտքը:

Պարզ օրինակով ասեմ. վերցրել եք 1000 դրամ վարկ, տարիների ընթացքում մարել կամ վերադարձրել 400 դրամը: Հիմա կրկին վերցնում եք 1000 դրամ վարկ, որից 600 դրամով ամբողջությամբ մարում եք նախորդ վարկը:
Դրա համար էլ նշվում է, որ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով կօգտագործվի եվրապարտատոմսերի թողարկումից ստացված ԶՈՒՏ հասույթը: Զուտ՝ այսինքն նախորդ պարտքը մարելուց հետո մնացած գումարը:

Եվ վերջապես, 750 միլիոն դոլարի պարտատոմսերի թողարկումը վկայում է միջազգային ներդրողների կողմից Հայաստանի տնտեսության նկատմամբ վստահության բարձր մակարդակի մասին: Եվ անկախ գումարի չափից ու դրա ծախսման ուղղությունից, միջազգային շուկայում թուղթ տեղաբաշխելն ու այդ շուկայում ներկայություն ու մասնակցություն ունենալը չափազանց կարևոր է ցանկացած երկրի համար:
Ամենատարօրինակն այն է, որ քննադատողների և դավադրությունների տեսություններ տարածողների մեջ կան մարդիկ, որոնք այս ամենը շատ լավ գիտեն, և ժամանակին (հատկապես առաջին թողարկման ժամանակ) մեծ ոգևորությամբ ու հպարտությամբ էին խոսում այս գործընթացի մասին:

դիտվել է 572 անգամ
Լրահոս
Ափսոս Սրբազան, Ձեր ճակատից չի մաքրվելու այդ խարանը․․․ Անժելա Թովմասյան (video) Ո՞վ կարող է լինել վարչապետի միասնական թեկնածու․ Դավիթ Հարությունյանը՝ իմպիչմենտի մասին (video) Արթուր Չախոյանը իր վրա բորենիների նման հարձակվողներին կոնկրետ բան է փոխանցում․ Մեսրոպ Մանուկյան (video) #ՀԻՄԱ․ «Այ ընգե՛ր, եթե ուղեղդ չի աշխատում, որ գալու են գլուխդ ջարդեն, ապա․․․»․ Արամ Սարգսյան (video) Ավինյա՛ն, լավ լսիր՝ ժամերի ընթացքում Նորքի թաղապետը պաշտոնանկ պետք է լինի, թե չէ․ Մանուկ Սուքիասյան (video) «Փաշինյանը հենց այդ շների հետ մտադրված ցեղասպանություն սարքեց»․ Նորատ Տեր-Գրիգորյանց (video) «Մարուքյան Էդմոնն ուզում է, որ Դոգը ամեն երեկո հիշի իր մամային, կնոջն ու աղջկան» (video) ՇՏԱՊ․ Արթուր Չախոյանին տեղափոխում են հիվանդանոց (video) Երբ գալիս հայհոյում են, այո, կարծում եմ՝ լավ եմ արել. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը՝ Չախոյանին ծեծի ենթարկելու դեպքից հետո «Արամ Զավենօղլու սանիկ Նոր Նորքի թաղապետը գործ տվող է»․ Ստեփան Սամվելյան (video) Ոստիկանները Նոր Նորքի վարչական շրջանի շենքում են՝ Արթուր Չախոյանին բռնnւթյшն ենթարկելու գործով #ՀԻՄԱ․ «Լարված իրավիճակ․․․ Նորքի թաղապետը շարունակում է իրեն լկտի պահել» (video) «Տուզիկնե՛ր եք», «Ձեզ հավաքե՛ք, կոռեկտ պահե՛ք»․ Անի Խաչատրյանը վիրավորեց լրագրողներին (video) Աննա Մկրտչյանը խոսեց Նիկոլի ծրարից, ուշադիր եղեք․ Անժելա Թովմասյան (video) Բորենիներին խփել ենք, վնգստալով հարձակվել, ծեծել են Չախոյանին․Մեսրոպ Մանուկյանը՝ ոստիկանության դիմաց (video) Վովա Գասպարյանին ասեք՝ գա իր «շներին հավաքի, տանի»․․․ Անժելա Թովմասյան (video) Турция предала всех, даже Гитлера- Норат Тер-Григорянц (video) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Սենց պետություն չենք դառնա ու դրա համար էլ չենք դառնում․ Նիկոլ Փաշինյան (video) Շիրակի թեմի առաջնորդը արտահատո՞ւմ է Հայ առաքելական եկեղեցու միասնական տեսակետը. Աթանեսյան Նոր Նորքի թաղապետը պետք է արժանանա քրեական, Երևանի քաղաքապետը` քաղաքական պատասխանատվության #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ծեծուջարդ․ «Նիկոլի բանդան հարձակվել է» (video) Մայիս ամսվա եղանակի կանխատեսումը Պակիստանը կրակ է բացել Հնդկաստանի հետ միջազգային սահմանին. ANI #ՀԻՄԱ․ ՀՐԱՏԱՊ․ Նոր Նորքի թաղապետը ուղիղ եթերում ծեծել է ակտիվիստին․ ինչ է կատարվում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիկ Դանիելյանը/ՀՀԿ/ Ապրիլի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է ակտիվիստ Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 30-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 30-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 29-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 29-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 29-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am