Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ կազմակերպված հերթական շոուն։ Ինչ-որ մեկի հրահանգով Ազգային ժողով ժամանած ոստիկանները տուգանեցին ինձ էլեկտրոնային ծխախոտ օգտագործելու համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Թեմային չէի անդրադառնա, եթե այն չստանար հանրային հնչեղություն, և համարեի, որ սա ընդամենը պարզ օրինաչափություն է։ Մինչդեռ, մինչ օրս տեղի ունեցած իրադարձությունները փաստում են այլ բանի մասին։
Դեռևս անցած տարվանից, երբ Կիրանցում տեղի էր ունենում հայրենահանձնում, ՃՈ տեսուչները պարբերաբար հետևում էին ինձ, կանգնեցնում ավտոմեքենաս և ստուգում, օրինակ, կրակմարիչի առկայությունը։
Մի քանի անգամ էլ վարչական ակտ է կազմվել՝ իբև ամրագոտի չկապելու համար։ Այնինչ, բոլոր դեպքերում բողոքարկելուց հետո շահել եմ դատը։
Դրան հաջորդեցին ավտոմեքենայիցս գողությունները։ Անցել են ամիսներ, և ոստիկանությունը առ այսօր ոչինչ չի արել հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ։
Շաբաթներ առաջ ևս մեկ գողության դեպք տեղի ունեցավ՝ մեքենաս այրելու փորձով։ Առ այսօր որևէ տեղեկություն չկա նաև այս գործի առնչությամբ։
Եվ այսպես, հերթական զիջումների շուրջ իմ երեկվա կոշտ քննադատական ելույթից հետո՝ չսպասելով, որ նիստը վերջանա, ժամանում են ոստիկաններ ու հայտնում, որ պետք է ընդմիջման ընթացքում IQOS օգտագործելու համար ինձ տուգանեն։
Նշեմ, որ Ազգային ժողովի ողջ պատմության մեջ սա առաջին նման դեպքն էր։
Պատահականությու՞ն է, թե՞ ինձ թիրախավորելու, անհանգստություն պատճառելու փորձ, թողնում եմ Ձեր հայեցողությանը»,– նշել է նա։
Ապրիլի 30-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 30-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիկ Դանիելյանը/ՀՀԿ/
Ապրիլի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է ակտիվիստ Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 30-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Ապրիլի 30-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 29-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 29-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 29-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը