Առավելագույնը 2026 թվականի հունվարից Եվրաջասթում Հայաստանը կունենա դատախազ

2024 թվականի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության, կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից մի շարք աշխատանքներ են կատարվել։

 ՀՀ դատախազությունից հայտնում են, որ միջազգային-իրավական համագործակցության ոլորտում 2024 թվականին ուղարկվել է 365 իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն (2023 թվականին՝ 311), ստացվել է 203 իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն:

Ուղարկվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող և օտարերկրյա պետություններում հայտնաբերված անձանց հանձնելու մասին 34 միջնորդություն (2023 թվականին՝ 28):

Ներկայացված հանձնման միջնորդություններից 10-ը բավարարվել է, 5-ը` մերժվել, 19-ը գտնվում է քննարկման փուլում, բավարարվել է նախկինում ներկայացված միջնորդություններից 8-ը, մերժվել՝ 8-ը:

Հայաստանի և Եվրոպական միության միջև շուրջ երկու տարի տևած բանակցությունների արդյունքում 2024 թվականի ապրիլի 5-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրաջասթի միջև համագործակցության մասին» համաձայնագիրը, իսկ սեպտեմբերի 23-ին ստորագրվել է համաձայնագրի իրականացման վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածությունը:

Այս տարի կամ առավելագույնը 2026 թվականի հունվարից Եվրաջասթում Հայաստանը կունենա դատախազ և, նկատի ունենալով անդրազգային հանցավորության դեմ պայքարում «Եվրաջասթ»-ի իրավասության լայն շրջանակը, հնարավորություն կլինի քրեական վարույթներով ԵՄ անդամ պետությունների իրավասու մարմինների հետ իրականացնել ավելի արդյունավետ համագործակցություն:

2024 թվականի ապրիլի 26-27-ին Եվրոպայի խորհրդի հետ համատեղ անցկացվել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով երկօրյա բարձրաստիճան խորհրդաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 12 պատվիրակություն օտարերկրյա պետությունների գլխավոր դատախազություններից և միջազգային կազմակերպություններից:

2024 թվականի հոկտեմբերի 3-5-ը Երևանում կազմակերպվել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 7 պատվիրակություն՝ 45 պատվիրակ ԱՊՀ անդամ 6 պետություններից և միջազգային կազմակերպությունից:

2024 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում ստորագրվել է Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունների միջև 2025-2026 թվականների Համագործակցության մասին ծրագիրը: Իրավական ապահովման ոլորտում 2024 թվականին մեծ աշխատանք է կատարվել, սակայն հատկապես կարևոր է նշել քրեական վարույթներով պետությանը, համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին և պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով վերականգնված միջոցների միասնական հաշվի ստեղծումը:

Դատախազության ստորաբաժանումներից ստացված 12 զեկուցագրերի վերլուծության հիման վրա՝ կազմվել և ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ արդարադատության նախարարին է ներկայացվել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու 11 միջնորդություն:

Ներկայացված 11 միջնորդություններից 3-ը դեռ քննարկման փուլում են, 5-ի դեպքում կարգապահական վարույթ չի հարուցվել, 3-ի դեպքում ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցվել է կարգապահական վարույթ, որոնցից 1-ի արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին հայտարարվել է նկատողություն, 1-ի դեպքում՝ խիստ նկատողություն, 1-ի դեպքում դատավորի լիազորությունները էական կարգապահական խախտում կատարելու հիմքով դադարեցվել են:

Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից կատարված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է 322 խախտում (2023 թվականին՝ 148):

Պատկան մարմիններին ուղարկվել է 52 հաղորդում: Ստուգմամբ արձանագրված՝ օրենսդրությանը հակասող ակտերի վերաբերյալ ներկայացվել է 31 միջնորդագիր, օրենսդրությանը հակասող 3 ակտ կասեցվել է, ծառայողական քննություն իրականացնելու վերաբերյալ ներկայացվել է 9 միջնորդագիր: Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունում իրականացվել է 11 ուսումնասիրություն՝ արձանագրվել է 107 խախտում:

Իրականացված ուսումնասիրություններով և ստուգումներով ներկայացվել են հանցանքի մասին 7 հաղորդում, որոնց արդյունքում նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության արդյունքներով իրականացվել է 8 կարգապահական վարույթ՝ 9 դատախազի նկատմամբ, որոնց արդյունքում՝ 1 դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ, 4 դատախազ ազատվել է կարգապահական տույժից, իսկ 1 դատախազի կողմից թույլ տրված խախտումները քննարկվել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի մոտ տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցությունում:

2024 թվականին տեղի է ունեցել հանձնաժողովի 3 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է 5 դատախազի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, բոլոր նիստերի արդյունքներով` կայացվել է որոշում կարգապահական խախտման փաստը և դրանում դատախազի մեղավորությունը հաստատելու մասին:

դիտվել է 121 անգամ
Լրահոս
Ավինյա՛ն, լավ լսիր՝ ժամերի ընթացքում Նորքի թաղապետը պաշտոնանկ պետք է լինի, թե չէ․ Մանուկ Սուքիասյան (video) «Փաշինյանը հենց այդ շների հետ մտադրված ցեղասպանություն սարքեց»․ Նորատ Տեր-Գրիգորյանց (video) «Մարուքյան Էդմոնն ուզում է, որ Դոգը ամեն երեկո հիշի իր մամային, կնոջն ու աղջկան» (video) ՇՏԱՊ․ Արթուր Չախոյանին տեղափոխում են հիվանդանոց (video) Երբ գալիս հայհոյում են, այո, կարծում եմ՝ լավ եմ արել. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը՝ Չախոյանին ծեծի ենթարկելու դեպքից հետո «Արամ Զավենօղլու սանիկ Նոր Նորքի թաղապետը գործ տվող է»․ Ստեփան Սամվելյան (video) Ոստիկանները Նոր Նորքի վարչական շրջանի շենքում են՝ Արթուր Չախոյանին բռնnւթյшն ենթարկելու գործով #ՀԻՄԱ․ «Լարված իրավիճակ․․․ Նորքի թաղապետը շարունակում է իրեն լկտի պահել» (video) «Տուզիկնե՛ր եք», «Ձեզ հավաքե՛ք, կոռեկտ պահե՛ք»․ Անի Խաչատրյանը վիրավորեց լրագրողներին (video) Աննա Մկրտչյանը խոսեց Նիկոլի ծրարից, ուշադիր եղեք․ Անժելա Թովմասյան (video) Բորենիներին խփել ենք, վնգստալով հարձակվել, ծեծել են Չախոյանին․Մեսրոպ Մանուկյանը՝ ոստիկանության դիմաց (video) Վովա Գասպարյանին ասեք՝ գա իր «շներին հավաքի, տանի»․․․ Անժելա Թովմասյան (video) Турция предала всех, даже Гитлера- Норат Тер-Григорянц (video) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Սենց պետություն չենք դառնա ու դրա համար էլ չենք դառնում․ Նիկոլ Փաշինյան (video) Շիրակի թեմի առաջնորդը արտահատո՞ւմ է Հայ առաքելական եկեղեցու միասնական տեսակետը. Աթանեսյան Նոր Նորքի թաղապետը պետք է արժանանա քրեական, Երևանի քաղաքապետը` քաղաքական պատասխանատվության #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ծեծուջարդ․ «Նիկոլի բանդան հարձակվել է» (video) Մայիս ամսվա եղանակի կանխատեսումը Պակիստանը կրակ է բացել Հնդկաստանի հետ միջազգային սահմանին. ANI #ՀԻՄԱ․ ՀՐԱՏԱՊ․ Նոր Նորքի թաղապետը ուղիղ եթերում ծեծել է ակտիվիստին․ ինչ է կատարվում (video) Կառավարությունը երկու ամսով երկարաձգեց Արցախից տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագիրը Դատախազը Արտուշ Գաբրիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ-ին Ռուսաստա՛ն, ուշքի արի՛․․․ էդ դավաճան շների հետ ի՞նչ եք անում, ու՞ր եք գնում․ Նորատ Տեր-Գրիգորյանց (video) ԱՄՆ-ն կհրաժարվի Ուկրաինայում պատերшզմի դադարեցման դիվանագիտական ​​ջանքերից, եթե առաջընթաց չգրանցվի. Պետդեպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիկ Դանիելյանը/ՀՀԿ/ Ապրիլի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է ակտիվիստ Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 30-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 30-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 29-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 29-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 29-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am