90 տարվա ընթացքում ձմռան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7°C-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի դիտարկումների համաձայն՝ 2024-2025 թվականի ձմռան տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 55.7մմ, որը նորմայի ընդամենը 49 % է։ Այս ձմեռն ամենաչորն է եղել՝ սկսած 1935 թվականից։

Ձմռան երեք ամիսներն էլ չորային էին, հատկապես չորային էր հունվար ամիսը, երբ ամսական տեղումները կազմեցին նորմայի ընդամենը 18%-ը։ Այն երկրորդ չոր հունվարն էր դիտարկումների ողջ ընթացքում։ Դեկտեմբերին և փետրվարին ամսական տեղումների քանակը կազմել է նորմայի համապատասխանաբար՝ 45%-ը և 79%-ը։

Մի շարք օդերևութաբանական կայաններ 30-ից 40 օր անընդմեջ գրանցել են չոր օրեր, երբ ընդհանրապես տեղումներ չեն դիտվել կամ օրական տեղումների քանակը չի գերազանցել 1մմ-ը։

Ձմռան ընթացքում էական տեղումներ դիտվել են ընդամենը մի քանի օր՝ դեկտեմբերի 12-ին և 27-28-ը, փետրվարի 2-ին, 14-ին և 20-21-ը։

Սակավ տեղումների հետևանքով փետրվարի երկրորդ տասնօրյակի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը չէր գերազանցում 30 սմ-ը՝ մինչև 2000 մետր բարձրության գոտիներում։

Փետրվարի վերջին տասնօրյակում միայն դիտվել է ձյան ծածկի ավելացում` պայմանավորված փետրվարի 20-21-ը գրանցված տեղումներով: Հայաստանի ամենաբարձրադիր Արագած բարձրլեռնային օդերևութաբանական կայանում՝ ծովի մակարդակից 3229 մետր բարձրության վրա, ձյան շերտի առավելագույն բարձրությունը փետրվարի 21-ին հասել է 121 սմ-ի, այնինչ միջինում այստեղ ձմռանը ձնածածկույթի առավելագույն հզորությունը գերազանցում է 2 մետրը։

Ձմռան միջին սեզոնային ջերմաստիճանը (-4․7 °C) նորմայից բարձր էր 0․8 °C-ով: Դեկտեմբերի և հունվարի ամսական միջին ջերմաստիճանները նորմայից բարձր էր համապատասխանաբար՝ 1․1 °C-ով և 2․4 °C-ով, իսկ փետրվարի ամսական միջին ջերմաստիճանը ցածր էր նորմայից 0․9°C-ով: Ձմռան ամենացուրտ ջերմաստիճանը գրանցվել է հունվարի 30-ին Աշոցքում՝ -28․5 °C, իսկ Կապանում օդի ջերմաստիճանը հասել է 19․9 °C (դեկտեմբեր 12-ին)։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ 1935-2025թթ․ ժամանակահատվածում ձմռան սեզոնի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7°C-ով, իսկ տեղումները նվազել են մոտ 7 մմ-ով կամ 6․3%-ով։

դիտվել է 173 անգամ
Լրահոս
«Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են Փաշինյանին այսօրվա պատարագին փոքրաթիվ ՔՊ–ականներ են ուղեկցում. Պատարագը մատուցում է Սիոն Սրբազանը Կառավարիչը Միհրան Հակոբյանի վրա հարձակված բանդային ազատեց, հիմա հյուրախաղերի է Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «придурок»-ների տեսակը 2018թ. մեծամասնություն հավաքեց Ու սրանց ոչ մի ձև չես բացատրի, որ ԱՄՆ թուրքերին տարածշրջանում ամրացնելուց հետո, քաշվելու է ղրաղ, իսկ դուք հետո խնդրելու եք, որ ռուսը գա… . Հովհաննես Ավետիսյան Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը. քաղաքագետ Շրջակա միջավայր․ լուռ, բայց աճող ճգնաժամ. Դավիթ Անանյան Նոր մանրամասներ՝ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու դեպքի մասին Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ» Արմավիրի մարզպետի բաքը պայթել է Արտակարգ միջադեպ․ կան զոհեր և վիրավորներ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ միջոցներ գտնի․ Չեխիայի վարչապետ Վրաստանը տեղեկացրել է օտարերկրացիների, ներառյալ ՀՀ քաղաքացիների ձերբակալելու մասին՝ թմրանյութերի առեւտրի մեղադրանքով Վալերի Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան ԱՄՆ-ը հայտարարել է, որ կվերացնի կալիումի բելառուսական արտադրողների նկատմամբ պատժամիջոցները Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սեւակի արձանը, թե ոչ. Բանաստեղծի թոռը՝ քննադատությունների մասին Վատ եղանակի պատճառով այսօր չեղարկվել են Բաթումի-Ստամբուլ բոլոր չվերթները Փաշինյանը կատարել է «փոխանցումը». վաղը Ադրբեջանից ՀԱԵ-ին կմեղադրեն ֆինանսական մեքենայության մեջ Փակ է Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ ինչ իրավիճակ է հանրապետությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am