Ադրբեջանը բողոք է ուղարկել Եվրախորհրդարան՝ հայ գերիներին ազատելու պահանջի բանաձևի պատճառով

Ադրբեջանի Միլի մեջլիսի միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը բողոքի նամակ է հղել Եվրախորհրդարան՝ կապված 2025թ. մարտի 13-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի հետ: հայտնել է ադրբեջանական APA լրատվամիջոցը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այդ երկրի խորհրդարանի նամակում, մասնավորապես, ասված է. «Վճռական բողոք ենք հայտնում 2025թ. մարտի 13-ին Եվրախորհրդարանի ընդունած «Հայ պատանդների ապօրինի կալանավորումը եւ, այսպես կոչված, դատական ​​գործընթացները» անհիմն, կողմնակալ եւ կանխակալ բանաձեւի դեմ»:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը մարտի 13-ին ընդունել է բանաձեւ՝ Բաքվից հայ բանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու պահանջով։

«Հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված անօրինական ձերբակալությունը եւ դատավարությունները, այդ թվում Լեռնային Ղարաբաղի քաղաքական բարձրաստիճան ներկայացուցիչների հանդեպ» ավանումը կրող բանաձեւը.

դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ պատանդների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը եւ պահանջում նրանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը,

խոր անհանգստություն է հայտնում խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ եւ կոչ է անում այդ խախտումների անկախ հետաքննություն անցկացնել,

կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել իրենց միջազգային պարտավորությունները, ներառյալ Ժնեւի կոնվենցիան եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան,

կոչ է անում ԵՄ-ին եւ միջազգային կազմակերպություններին նպաստել հումանիտար եւ բժշկական առաքելությունների տեղակայմանը պատանդներին պահելու պայմանները գնահատելու համար,

ընդգծում է դիվանագիտական ​​ջանքերի հրատապ անհրաժեշտությունը հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու, նրանց պաշտպանությունն ապահովելու եւ նրանց հանդեպ վատ վերաբերմունքի համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար,

կոչ է անում Խորհրդին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների, այդ թվում դատավորներ Զեյնալ Աղաեւի, Ջամալ Ռամազանովի եւ Անար Ռզաեւի դեմ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների խախտման հաղորդումների համար,

վճռականորեն դատապարտում է ՄԱԿ մարմինների եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակները փակելու Ադրբեջանի կառավարության որոշումը, որը լրջորեն խոչընդոտում է միջազգային մարդասիրական ջանքերին եւ մոնիթորինգի մեխանիզմներին,

կոչ է անում Միջազգային քրեական դատարանին եւ նրա գլխավոր դատախազին հետաքննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ բռնի տեղահանման, հալածանքների եւ էթնիկ զտումների դեպքերը,

ողջունում է ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությունը, որը պահանջում է անվերապահ ազատ արձակել եւ անվտանգ վերադարձնել Ադրբեջանում անօրինական կերպով պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին եւ այլ կալանավորներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաներին:

դիտվել է 300 անգամ
Լրահոս
«Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր, փոխհատուցի՛ր». Թուրքիայում գործող ՀԿ Ռուսաստանում փնտրտուքի մեջ են Անհետացած 270 կգ կոկաինը և դարակներում փոշոտված քրգործը 2 մլն դրամ դրոշ տեղադրելու, 24 մլն վարձակալության համար. ինչ գումարներ է ծախսել ԱԺ- Ավանեսյանի և Նազինյանի հարաբերությունները լարված են եղել մինչև վերջինիս հեռանալը 30-40 հազար դրամանոց դրոշը Աժ-ն գնել է 263 հազարով. «Դվինի» 87 մլն-ի ճոխությունները պետբյուջեի հաշվին Աննա Հակոբյանը ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա Սրբուհի Գալյանի այցը ԱՄՆ ձախողվել է Թուրքիայի դրոշը չի կարելի, Ռուսաստանինը՝ կարելի է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը խմբագրել է իր գրառումը, ջնջել Ցեղասպանություն բառը Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփ Թուրքիայի ԱԳՆ-ն ցինիկ հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ. «Մենք կտրականապես ժխտում ենք» Պակիստանը կքննարկի Քաշմիրի ահաբեկչությունից հետո Հնդկաստանի դեմ պատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը Թրամփը կրկին խոսել է Ղրիմի կարգավիճակի մասին Ղրղզստանում շահադիտական ​​հոդվածով ձերբակալել են ռուսաստանցի բլոգերին Axios. Իրանն առաջարկում է ԱՄՆ-ին միջանկյալ գործարք Թրամփ. Պուտինը կլսի Ուկրաինային զանգվածային հարվածներ չհասցնելու կոչերը Ռուսաստանի դեսպանատունը Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցներն անիմաստ և թշնամական է անվանել ՌԴ դեսպանը կոչ է արել երրորդ ռեյխի հանցագործությունները ճանաչել որպես ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն Թրամփ. Առաջիկա մի քանի օրերը շատ կարևոր կլինեն Ուկրաինայի բանակցությունների համար Թրամփն իր ուղերձում չօգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը Ապրիլի 24 – Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է 24 апреля – День памяти жертв Геноцида армян Ապացույց․ Նիկոլին ու ՔՊ-ին հրահանգում են հենց Ադրբեջանից․ Գառնիկ Դավթյան Ցեղասպանություն իրականացրած պետության շահերին ծառայելով խաղաղություն չեն մուրում․ Մհեր Մելքոնյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am