Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի

Տասներորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչվում է լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի: Մրցանակաբաշխության հաղթողները գնահատվել և ընտրվել են ամսագրի խմբագրական թիմի և ոլորտի փորձագետների կողմից մի շարք չափանիշների հիման վրա, այդ թվում` բանկային հավելվածները, մասնաբաժինը շուկայում, գործարքների թիվը և ծավալը, սպասարկման որակը, շուկայի իրավիճակին արձագանքելու կարողությունը, նորարարությունը, գնային քաղաքականությունը, տեղաբաշխված արժեթղթերի շարժը երկրորդային շուկայում, ինչպես նաև համբավը շուկայում:

«Ներդրումային բանկինգի ոլորտը կայուն է, սակայն ենթարկվում է որոշակի ցնցումների` կապված շարունակաբար բարձր տոկոսադրույքների (թեև դրանք փոքր ինչ նվազել են), կարգավորող մարմինների կողմից իրականացվող խիստ վերահսկողության և աշխարհաքաղաքական անորոշությունների հետ, որոնք ազդեցություն են գործում գործարքների կնքման վրա», – նշել է Global Finance-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: «Միևնույն ժամանակ, միաձուլումների և ձեռքբերումների գծով նկատվում են որոշակի վերականգնման նշաններ, և բանկերը աճ են արձանագրում խորհրդատվական ծառայություններում և կապիտալի շուկաներում, մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեխնոլոգիաները և վերականգնվող էներգետիկան: Global Finance-ը հպարտությամբ է արձանագրում ներդրումային բանկինգի ոլորտի առաջատար հաստատությունների ձեռքբերումները` անցկացնելով 2025թ. «Աշխարհի լավագույն ներդրումային բանկ» մրցանակաբաշխությունը»:

Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը, խոսելով Ամերիաբանկի ձեռքբերումների մասին, նշել է. «Մենք անչափ հպարտ ենք, որ տասներորդ տարին անընդմեջ ճանաչվում ենք լավագույն ներդրումային բանկը Հայաստանում: Տարիներ շարունակ այս մրցանակը վկայում է մեր հաճախորդների համար բարդ գործարքների կառավարման և կնքման գործում մեր անվիճելի առաջնորդության մասին: Այն ընդգծում է մեր փորձառությունը մեր հաճախորդների համար ֆինանսական լուծումներ մշակելու և ներդրումային հնարավորություններ ստեղծելու հարցում: Տոնելով այս ձեռքբերումը՝ մենք հավատարիմ ենք մնում սպասարկման գերազանց որակ ապահովելու, նորարարությունը խթանելու և իրենց հավակնոտ ֆինանսական նպատակներն իրագործելու հարցում մեր հաճախորդներին աջակցելու առաքելությանը»:

Ամերիաբանկը Հայաստանի առաջատար կորպորատիվ և ներդրումային բանկն է ըստ բոլոր հիմնական ցուցանիշների: Այն առաջարկում է ներդրումային բանկինգի և խորհրդատվական լուծումների ամբողջական փաթեթ՝ հիմնվելով տվյալ ոլորտում իր ունեցած մեծ փորձի վրա:

2024թ. ընթացքում Ամերիաբանկը զգալի նվաճումներ է ունեցել ներդրումային բանկինգի ոլորտում: Կապիտալի շուկաների բաժինը հաջողությամբ իրականացրել է կորպորատիվ պարտատոմսերի 23 տեղաբաշխում, այդ թվում՝ 4 խոշոր ծրագիր պարտատոմսերի շուկաներում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) համար: Հատկանշական է, որ Ամերիաբանկը հանդես է եկել որպես միակ տեղաբաշխողը հուլիս և օգոստոս ամիսներին թողարկված կանաչ պարտատոմսերի երկու տրանշի (յուրաքանչյուրը` 30 մլն ԱՄՆ դոլար ծավալով) համար, որին հաջորդել են պարտատոմսերի երկու լրացուցիչ թողարկումներ նոյեմբերին՝ 35 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով:

Հաշվետու ժամանակահատվածում Ամերիաբանկը կազմակերպել է նաև Հայաստանում կայուն զարգացման հետ կապված առաջին պարտատոմսերի թողարկումը «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի համար՝ 75 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով: Բանկը պահպանել է իր առաջատար դիրքը տեղական շուկայում նաև որպես թողարկող` 2025թ. հունվարի դրությամբ ունենալով 34% մասնաբաժին: 2024թ. ընթացքում բանկը թողարկել և տեղաբաշխել է պարտատոմսերի 14 տրանշ՝ մոտ 212 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով։

2025թ. Ամերիաբանկն ամրապնդել է իր առաջատար դիրքը շուկայում` մեկնարկելով Վիվա Արմենիա ընկերության կողմից թողարկված` 80 մլն ԱՄՆ դոլար ծավալով բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը, որը խոշորագույն գործարքներից մեկն է կապիտալի տեղական շուկայում:

2023թ-ից Ամերիաբանկը նաև բրոքերային ծառայությունների ոլորտի նորարարությունների առաջնագծում է` շնորհիվ MyInvest ներդրումային հարթակի գործարկման: Հարթակը նախատեսված է բրոքերային ծառայությունները պարզեցնելու և կատարելագործելու համար: MyInvest-ը ներդրողներին հնարավորություն է տալիս անխափան օգտվել շուկայի հնարավորություններից և էապես մեծացնում է մանրածախ շուկայի մասնակցությունն Ամերիաբանկի կողմից կապիտալի շուկաներում կնքվող գործարքներին:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը առաջատար ֆինանսական հաստատություն է, ՀՀ տնտեսության նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները կազմում են շուրջ 1.9 տրիլիոն ՀՀ դրամ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

Ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է այստեղ. www.ameriabank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Իրականությունն այն է, որ Ադրբեջանը չունի ներուժ անդադար տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի համար Հերթական աճպարարությունը՝ ցույց տալու, թե իբր պետական պարտքը փոքրացել է. կրկես՝ բաց երկնքի տակ. Հովհաննես Ավետիսյան Ալի Լարիջանի. Պատերազմը հնարավոր չէ հաղթել մի քանի թվիթով Ժաննա Անդրեասյանի համար Նիկոլ Փաշինյանի տեսակետն առ ոչինչ է․ Հայկ Դեմոյան Երբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի Հայերի դեմ Ադրբեջանի հաղթանակը եղել է Իսրայելի տված հարձակողական եւ պաշտպանական զենքերի շնորհիվ. թուրք վերլուծաբան Պուտինն աշխատանքից ազատել է Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին Արդյունքը՝ թրքացում ու ստրկացում..․ Գեղամ Մանուկյան Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ Իրանի զոհված գերագույն առաջնորդի կինը ողջ է Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, 4 վիրավոր կա ՀՑԹԻ տնօրենը աշխատանքից ազատվեց միայն նրա համար, որ Վենսին պատմեց հայերի ջարդերի մասին․ Թաթոյան ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ մանրամասներ․ «Փաստինֆո» Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շահերի դեմ բացահայտ Դուք համամի՞տ եք, որ Քրիստոսի խորանը օգտագործում են ներհայաստանյան բռնություն քարոզելու համար Իտալիան դուրս է բերում անձնակազմը Իրաքի ռազմաբազայից Իրաքի ափամերձ հատվածում հարձակման ենթարկված լցանավերից մեկի վրա 23 վրացի նավաստի է եղել Իրավապաշտպաններ են ժամանել Հայաստան․ իշխանությունը նախընտրել Է «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ Ամստերդամ Միասին մենք կարող ենք պահել մեր հավատը ամուր․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Նիկոլի այսօրվա overdose լկտի հայտարարությունները թողած կրկին կառչել եք Հանրապետականից․ Աշոտյան Փաշինյանը բարձրացրած աղմուկով Ալիևին հայտնում է իր ինքնամոռաց հակաարցախական լինելու մասին Վրաերթ՝ Արարատի մարզում․ բժիշկները պայքարում են 49-ամյա հետիոտնի կյանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am