Ո՞րն է "հարբեցող ծաղրածու" Նիկոլի խաղաղության խասյաթը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․Կապիտուլյանտ Նիկոլը շարունակում է գովազդել գոյություն չունեցող խաղաղությունը և առաջարկում է այն դարձնել խասյաթ...
Հետաքրքիր է, 4,5 տարվա մեջ իր կողմից թուրքերի ու ադրբեջանցիների հետ խաղաղության հասնելու համար ի՞նչ է ստացել ի պատասխան...
Ըստ Նիկոլի խաղաղության խասյաթի, ստացվում է, որ երբ ադրբեջանցին քեզ վիրավորում է, օրինակ՝ անվանում է "հարբեցող ծաղրածու", ապա դու պետք է անինքնասերի նման լռես ու ծպտուն չհանես, երբ ադրբեջանցին ամեն հարսանիքին երգում է "Նե օլդու՞ Փաշինյան" երգը, ապա պետք է այդ ամենը չտեսնելու տաս, երբ Ադրբեջանի նախագահը Հայաստանն անվանում է Արևմտյան Ադրբեջան, ապա Հայաստանի վարչապետը վախից պետք է լալկվի ու փաստորեն համաձայնի այդ ամենի հետ, երբ Ադրբեջանը պետական մակարդակով պղծում և քանդում է մեր եկեղեցիներն ու տաճարները, Արցախում ավերում բնակավայրերը, ապա Հայաստանի վարչապետը ծպտուն պետք է չհանի ու այդ ամենը կուլ տա, երբ Ադրբեջանը Երևանը անվանում է ադրբեջանական քաղաք, ապա Հայաստանի ոչնչություն վարչապետը պետք է դրա համար մեղադրի հայերին, որոնք խոսում են Արցախի մասին, երբ Ադրբեջանի դպրոցներում և մանկապարտեզներում հայատյացությունը և հայերին ստորացող միջոցառումները պետական մակարդակով են իրականցվում, Հայաստանի թերուս և տգետ վարչապետը փոխում է Հայոց պատմության դասագրքի անունը և հրաժարվում Արարատ լեռից ոջ մեր պատմությունից, երբ Անկարան ժխտում է Հայոց ցեղասպանությունը, դավաճան Նիկոլն առաջարկում է ռևիզիայի ենթարկելայդ թեման, երբ Ալիևը պահանջում է փոխել Հայաստանի սահմանադրությունը, պետք է Նիկոլի նման համաձայնել դրա հետ և այլն...
Փաստորեն, Նիկոլն ասում է, երբ ադրբեջանցին կամ թուրքը թքում, խորխում է ձեր դեմքին և ծեծում է ձեզ՝ ձայն չհանեք, որ խաղաղություն լինի... Ծեծվելն ու նվաստանալը՝ դա Նիկոլ Անհողի աառաջաարկած հայերի խասյաթը պետք է լինի... Պարտված Նիկոլ ընտրող ժողջանը պետք է պատրաստ լիներ, որ իր ընտրածը մենակ չպետք է Ալիևի կոշիկները լիզեր... Նիկոլ ընտրողներն էլ պետք է իր հետ հավասար լիզեն Ալիևի կոշիկները...