Զելենսկին գնահատվեց որպես քաղաքական դիակ. այս շարքում իր հերթին է սպասում նաև Փաշինյանը

Երեկվա ռուս-ամերիկյան բանակցային գործընթացի մեկնարկի ամենագլխավոր ընդհանուր հայտարարը այն էր, որ երկու կողմն էլ ընդունում են, որ խաղաղության գործնթաց սկսելու առաջին խոչընդոտը Ուկրաինայի ներկայիս ղեկավար Զելենսկին է:

Հիշեցնենք, որ այդ բանակցային գործընթացին Զելենսկին հրավիրված չէր: Փոխարենը նա այցելեց Թուրքիա, փորձելով Էրդողանի կողմից աջակցություն ստանալ, հիշելով, որ երեք տարի առաջ հենց այդ երկրում էին սկսվել առաջին ռուս-ուկրաինական բանակցությունները: Սակայն այն ժամանակ, այդ բանակցային գործընթացը վիժեցրեց այն ժամանակվա ՄեծԲրիտանիայի վարչապետ Ջոնսոնը: Հասկանալի է, որ նրա հետ համակարծիք էր նաև այն ժամանակվա ԱՄՆ-ի նախագահ Բայդենը:

Այն ժամանակ Ուկրինայի դիրքերը ավելի ամուր էին, և զիջումների չափն ավելի քիչ կլիներ:

Սակայն ինչպես Օդեսայում են ասում՝ «жадность фраера сгубила» («ագահությունը կործանեց հարիֆին»), և Զելենսկին որոշեց, որ պատերազմի արդյունքում նա կուժեղացնի իր դիրքերը և ավելի լավ պայմաններով բանակցային գործընթաց կսկսի Պուտինի հետ:

Սակայն իրադրությունը այլ ուղիով զարգացավ, և պատերազմում ուկրիանական կողմը լուրջ կորուստներ արձանագրեց, և արդյունքում ռուսական կողմը արդեն ավելի կոշտ դիրքերից է խոսում:

ԱՄՆ-ի նոր նախագահ Թրամփը, ով խոստացել էր իր ընտրողներին, որ այլևս չի շարունակի աջակցել Ուկրիանակին, համաձայնվեց նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ Մոսկվայի հետ, ակնարկելով Կիևին ու եվրոպացիներին, որ ներկա պահը իրենց համար ամենահարմարն է, քանի որ ինքը կրճատելու է հետագա օգնությունը Ուկրաինային, որի արդյունքում ապագայում Մոսկվայի դիրքերը էլ ավելի կուժեղանան, եթե հիմա Զելենսկին չհամաձայնվի կնքել համաձայնագիր Մոսկվայի հետ:

Սակայն ոչ միայն Զելենսկին պատրաստ չէ այդ քայլին, այլև Պուտինը ուղիղ հայտարարել է, որ չի նստի Զելենսկու հետ մեկ սեղանի շուրջ, քանի որ նա ներկայիս Ուկրաինայի լեգիտիմ ղեկավար չէ արդեն:

Հիշեցնենք, որ Զելենսկու նախագահական լիազորություններն ավարտվել էին նախորդ տարվա մայիսին, և նա շարունակում է կառավարել, հենվելով այն դրութի վրա, որ ռազմական գործողությունների ընթացքում չի կարելի անցկացնել նոր ընտրություններ:

Սակայն այդ դեպքում ստացվում է, որ Զելենսկուն շահավետ չէ կանգնեցնել պատերազմը, որպեսզի նա կարողանա հավերժորեն իշխել՝ առանց ընտրություններ անցկացնելու:

Եվ երբ Զելենսկին երեկ Թուրքիայում հայտարարեց, որ չի ընդունի որևէ տարածքային զիջում Ռուսաստանին, Թրամփը ի պատասխան դրա հայտարարեց, որ համաձայն է ռուսական կողմի հետ, որ Ուկրաինայում պիտի անցկացվեն նոր նախագահական ընտրություններ: Թրամփը նաև չմոռացավ խայթել Զելենսկուն, նշելով, որ նրա վարկանիշը տատանվում է 4% տոկոսի սահմաններում: Բացի այդ, նա պահանջեց Զելենսկուց վճարել ԱՄՆ-ին ավելի քան 300 մլրդ դոլարի օգնության դիմաց:

Այսօր Զելենսկին, պատասխանելով Թրամպին, հայտարարեց, որ ԱՄՆ-ի իրական օգնության չափը չի գերազանցում 100 մլրդ դոլարը, իսկ ինչ վերաբերում է իր վարկանիշին, ապա ըստ նրա՝ Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի կողմից անցկացված հարցման համաձայն, իր վարկանիշը ոչ թե 4, այլ 57 տոկոսի է հասնում:

Ճիշտ է, միջազգային փորձագետները նկատեցին, որ Զելենսկին այս հարցման տվյալները ներկայացրեց մի քանի ժամ անց, երբ Թրամպը խոսեց իր 4 տոկոսանոց վարկանիշի մասին:

Բոլորի համար պարզ է, որ Զելենսկին իր վարկանիշը նկարել էր իր կաբինետում, որպեսզի ցույց տա Թրամփին, որ «ինքը՝ Զելենսկին է միայն ուզում խաղաղություն հաստատել, սակայն ուկրաինացի ժողովուրդը չի ուզում կանգնեցնել պատերազմը»:

Ավելին, Զելենսկին հայտարարում է, որ ուկրաինացի ժողովուրդը մերժում է նաև ընտրությունների անցկացումը:

Իր հայտարարություններով Զելենսկին սկսեց նմանվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմին:

Արդեն բոլորի համար հասկանալի է, որ եկել է Զելենսկու քաղաքական վախճանի ժամանակը:

ԱՄՆ-ն այլևս չի ուզում իր միլիարդները ծախսել Ուկրաինայի վրա, իսկ եվրոպացիները, առանց ԱՄՆ-ի, նույնիսկ պատրաստ չեն իրենց զորքերն ուղարկել Ուկրաինա:

Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ ողորմելի վիճակում են հայտնվել Զելենսկին և իր եվրոպացի տերերը:

Այն, որ Զելենսկին համարվում է արդեն «խփված օդաչու», պարզ է բոլորի համար: Իրեն այլևս չեն կարող փրկել նաև իր եվրոպացի տերերը, քանի որ իրենք էլ իրենց երկրներում են սկսում դիտարկվել, որպես «խփված օդաչուներ»:

Իհարկե, խփված օդաչուների վիճակներն էլ են լինում տարբեր, և Զելենսկու վիճակը նախանձելի չէ ոչ մեկի համար, սակայն պարզ է, որ այդ շարքում են հայտնվել գրեթե բոլոր այն գործիչները, որոնք նույն ալիքով եկել են իշխանության:

Այս շարքում իր «պատվավոր» տեղն է զբաղեցնում նաև Նիկոլ Փաշինյանը: Վերջինս ևս հասկացել է, որ իր քաղաքական վերջը նույնպես մոտենում է, և պետք է գոնե անվտանգ քաղաքական պարաշյուտի թռիչքի համար ապահով պայմաններ ստեղծի, քանի ուշ չէ:

Հակառակ դեպքում, հաշվի առնելով մեր սպեցիֆիկ իրավիճակը, քաղաքական շաբաթն ուրբաթից կարող է ավելի շուտ գալ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 644 անգամ
Լրահոս
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետի դեմ ՀՀ-ն արժանի է դրվատանքի, Ադրբեջանը պետք է օգտվի խաղաղության հնարավորությունից. Եվրախորհրդարանի պատգամավորներ Զախարովա. Տարօրինակ կլիներ տեսնել նացիստ Բերբոքի թոռնուհուն որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Լոռու մարզում անչափահաս տղայի են սպանել Մեկնարկել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայ–ադրբեջանական սահմանին ռազմական տեխնիկայի տեղաշարժը նկարահանելու համար Ադրբեջանում 18-ամյա բլոգեր է ձերբակալվել Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով կա 400 զոհ, այդ թվում՝ երեխաներ Մեկ զոհ, երկու վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Մեղրի ճանապարհին Իրականում մի այլ բան է ԱՄՆ վարչակարգը փորձում պարտադրել Ադրբեջանին․ Ստեփան Դանիելյան Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ի վիճակի չէ ապահովել կայուն խաղաղություն․ Դանիելյան Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Ալջիկյանի եղբայրը՝ Դավիթը․ Լուսանկարներ Գերմանիան ասել է՝ երբ կկնքվի Ուկրաինայում ժանակավոր հրադադարի համաձայնագիրը Ռուբեն Վարդանյանի պաշտպանը միջորդություն է ներկայացրել. դատարանը բավարարել է այն «Տուն քանդողի թևից բռնում, վռնդում են․ Հայաստանը մեր տունն է՝ վռնդենք տնաքանդին». հանրահավաք կլինի «Այս քողածածկույթի տակ Փաշինյանը թաքցնում է Ալիևի հերթական պահանջի կատարումը». Սուրեն Սուրենյանց Լոռիում 17-ամյա տղայի մարմին է հայտնաբերվել Կարող եմ գրազ գալ, որ որոշ ժամանակ հետո ՔՊ-ում էլ են շատերը փորձելու տարանջատվել Նիկոլից և հրաժարվել Սերժ Սարգսյանի օրինական իշխանությունը զավթելու գործում իրենց ունեցած մասնակցությունից. Զաքարյան Իրանն աջակցում է դեպի Արցախ հայերի վերադարձի ցանկացած իրավական մեխանիզմի․ «Որոտան-3» միջազգային փորձագիտական ֆորում Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 400-ը Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ շուրջ 80 հազար էջ փաստաթղթեր կհրապարակվեն. Թրամփ Բաքվում Լևոն Մնացականյանի «ցուցմունքը». արդյո՞ք ԳՇ պետը միանձնյա է գործում, ի՞նչ է ասել նա, որ ասել կամ չի ասել ՀՀ իշխանությունը.168.am ՀՀ բյուջեից ավելի քան 7.5 մլն դրամ է ծախսվել թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցի համար Ադրբեջանից արձագանքել են ՀՀ կառավարությանը Մի երկիր, որը թշնամու պարտադրանքով ուզում է փոխել իր Սահմանադրությունը, չի‘ կարող կոչվել ինքնիշխան. Արա Պողոսյան Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը ընդունեց արցախցիների վերադարձի մասին նախագիծը․ Գեղամ Ստեփանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am