Նիկոլը բազմիցս ապացուցել է, որ չունի արժեքաբանական ու գաղափարական սկզբունք․ ՀՀԿ խորհրդի անդամ

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Նոր կարդացի, որ անգաղափար մեկը փորձելու է մի քանի ժամից ինչ-որ «գաղափարական» ուղերձով դիմել հանրությանը։ Եկեք հասկանանք ասվածի տրամաբանությունը․ մի անձնավորություն, ով իշխանության գալու հենց սկզբում հայտարարեց, որ որևէ քաղաքական գաղափարախոսության՝ «իզմ»-ի կրող չէ, այժմ փորձելու է խոսել գաղափարաբանական արժեքներից։
Նիկոլը բազմիցս ապացուցել է, որ չունի արժեքաբանական ու գաղափարական սկզբունք, գոնե այնպիսի, որն աղերս ունենա հայկական օրակարգի հետ։ Հիմա նա փորձելու է անհասկանալի դարձվածքներով ու կեղծ պնդումներով մարդկանց համար ստեղծել արհեստական օրակարգ։
Լինելով ժամանակակից լիբերալ-ֆաշիզմի դասական ներկայացուցիչ և տիրապետելով «Օվերտոնի պատուհանի» կիրառման բոլոր գործիքակազմերին՝ Նիկոլը երկար ժամանակ է, որ հանրային տիրույթում գեներացնում է «իրական Հայաստանի» մասին քվազիթեզը՝ փորձելով մարդկանց գիտակցության մեջ ձևավորել իր պատկերացրած Հայաստանի մասին գաղափարները։ Նա ու իր թիմն այնքան են խոսել այդ «իրականի» մասին, որ վերջին 3-4 ամիսներին այն դարձել է դիսկուրսի առարկա։ Ըստ ամենայնի, այսօր նա փորձելու է դոզավորման հերթական չափաբաժնով նոր պատկեր առաջ քաշել և, անամոթաբար մարդկանց աչքերի մեջ նայելով, ասել․ «Այն, ինչ դուք ունեցել եք ու գիտեք, սուտ ու կեղծիք է։ Այն ստեղծել են կայսրությունները՝ իրենց քաղաքական շահերն ու նկրտումները կյանքի կոչելու նպատակով»։
Այստեղ պետք է Նիկոլին ասել՝ «քուանշ»։ Մարդն իր հիշողությամբ է տարբերվում անասունից, այդ թվում՝ գենետիկ հիշողությամբ։ Եվ ինչքան էլ փորձես քո ապիկար ու անտաղանդ քաղաքականության հետևանքով ստեղծած կեղծ օրակարգը թանկարժեք փաթեթավորմամբ «ծախել» ազգին, փակուղի ես մտնելու։ Մարդիկ, թեկուզ դժվարությամբ, արդեն համոզվում են, որ դու թուրքածին արժեքաբանական երևույթ ես, իսկ քո քաղաքականությունը՝ ամենապրոթուրքականը Հայոց պատմության մեջ։
Երբ դուք, որոշ ժամանակ անց, այլևս իշխանություն չեք լինի Հայաստանում, պատմության մեջ հանգամանորեն կգրվի, թե ինչպես թուրքական կապիտալն ու գործակալական ցանցը տապալեցին իշխանությունը, կազմաքանդեցին պետության բոլոր արժեքաբանական հենքերը և փորձեցին իրականացնել գաղափարական հեղափոխություն։
Իր վերջին ելույթներից մեկում Նիկոլը հայտարարեց, որ առաջիկայում կներկայացնի իր գաղափարախոսական դոկտրինը՝ հավելելով, որ նախ պետք է այն հասկանան հենց իրենք՝ այդ թվում ՔՊ-ականները։ Այսինքն, նրանք այսօր մարդկանց քարոզում են մի գաղափարախոսություն, որը մինչ այժմ իրենք չեն էլ ընկալել։
Իմ խորին համոզմամբ՝ մինի-պանթուրքիզմի հայկական պրոյեկցիան մշակվել է թուրքական տեսաբանների կողմից, իսկ դրա վրա որոշակի աշխատանք են կատարել նաև մի քանի ծախու գրչակ «հայ» երևույթներ։
Ահա այն ամենը, ինչ մի քանի ժամից մատուցվելու է ձեզ, հարգելի ազգակիցներ»։

 

դիտվել է 170 անգամ
Լրահոս
Փաշինյանի «ճանապարհային քարտեզը» պետական ապօրինի միջամտությունների ամբողջություն է. Սուրենյանց Նիկո՛լ, էդ ու՞մ ես դու ասում․ Միհրան Հակոբյանը ի՞նչ է բացահայտել․ Անաստաս Իսրայելյան (video) Ազատի զորամասի հրդեհը չեն ուզում խոստովանել՝թուրքն է արել,գցում են կապիտանի վրա․գնդապետ Հովհաննիսյան (video) «Թուրքի հետ քիրվայությունը Բլեյանից, բանդիտիզմը՝ Վանոյից․․․ո՞վ է հոգեզավակ Նիկոլը» (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլն անզիջում է եկեղեցու հարցում, բայց Կաթողիկոսն ուժեղ գործիքակազմն ունի․ Էդգար Էլբակյան (video) «3+3»-ի նախարարական հանդիպման վայրի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն. ԱԳՆ Միհրան Հակոբյանի վրա բորենիաբար հարձակման միակ պատասխանատուն Հայաստանում գործող ռեժիմն է․ Սամսոնյան «Ծախու շու՛ն, հոգի՞դ ես վաճառել․․․ Վազգեն Սրբազանի սկանդալային անցյալը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Իշխանության այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Պետությունն ու Եկեղեցին անջատված են իրարից․ օրհներգը հնչեցնելը խնդրահարույց է նաև օրենքի տեսակետից Ծափաթաղում սպանված Տիգրանի քրոջն ու եղբայրներին դեռ չեն վերադարձնելու մորը #ՀԻՄԱ․ «Ի՞նչ հզոր քայլ արեցին գյումրեցիները Նիկոլի դեմ» (video) Հրաժարվել ենք Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից․ փաստաբան Ինչպես Նիկոլը խայտառակեց Կճոյանին ու հետո գնաց դեմը չոքեց (տեսանյութ) Փաշինյանի՝ Գերմանիա այցին ընդառաջ մի շարք կազմակերպություններ դիմել են կանցլերին Գյումրիում Նիկոլին փրկեց միայն ու միայն եկեղեցու հանդուրժողականությունը․ Կարապետ Պողոսյան (video) Ինչու՞ և ովքե՞ր են Միհրան Հակոբյանի վրա հարձակվողները․․․ վերջին նորություններ (video) Միայն կռանալն է լավ ստացվում (video) Չափազանց մեծ գին ունի անմեղ հոգևորականներին բանտարկելը և Քրիստոսի զավակների վրա հարձակվելը․Ամստերդամ Իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաների ուղղությամբ #ՈՒՂԻՂ․ Վազգեն (Էդիկ) Սրբազան․ «նզովյալ Նիկոլի սրբապիղծ հենարանը»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Նարեկ Սրբազա՞նն է հրավիրել Վազգեն Միրզախանյանին Գյումրի պատարագի․ արձագանքում է հոգևոր տեսուչը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բժիշկներին չի հաջողվել փրկել 20-ամյա երիտասարդի կյանքը Իշխանական բռնությունն այլևս դասակարգվում է որպես «հայրական ապտակ», «դե փորձանք է՝ եկավ էլի».Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am